Ռոբերտ Ավագյան (ֆիզիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Ավագյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Ավագյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 28, 1931 Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հունվարի 24, 2020[1] (88 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս |
| Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1954) |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1984) և ակադեմիկոս (1996) |
| Գիտական ղեկավար | Արտեմ Ալիխանյան |
| Պարգևներ | |
Ռոբերտ Հովսեփի Ավագյան (մարտի 28, 1931, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2020[1], Երևան, Հայաստան), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1984) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), թղթակից անդամ (1986)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից՝ ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999 թվականներին Գերմանիայում եղել է ԵրՖԻ խմբի ղեկավար HERMES կոլլաբորացիայում DES)։ 1999 թվականից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհուրդի անդամ է, ընտրվել է Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։ 1989-2007 թվականներին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970 թվականին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ, որն իր հիմնական հարաչափերով գերազանցել է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի համանման արագացուցիչներում ստեղծված փնջերը։ Ստացված փնջի օգնությամբ հետազոտել է π0 մեզոնների ֆոտոծնման բևեռացումային բնութագրերը։ Ստանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979 թվականին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր[4][5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացի մեդալ, 2003։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вычисление поляризации тормозного пучка фотонов.- Ереван: Арус, 1977.- 8 с.;
- Исследование амплитудных и временных характеристик спектрометра полного поглощения на основе кристалла NfJ(Tl).- Ереван: Арус, 1977.- 16 с.[6] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացավ հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=89&langid=1
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան-Ռոբերտ Ավագյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
| ||||||||||