Ռոբերտ Անտորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Անտորյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլային մարզիչ, ֆուտբոլիստ և ֆուտբոլային մրցավար
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 22, 1942(1942-02-22) (82 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝FC Kairat?

Ռոբերտ Հովակիմի Անտորյան (փետրվարի 22, 1942(1942-02-22), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ և ֆուտբոլային մրցավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Անտորյանը ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Անտորյանի հայրը՝ Հովակիմ Հարությունովիչը, Թուրքիայից փախել է Հայոց ցեղասպանության պատճառով և հաստատվել սահմանամերձ Ախալքալաք քաղաքում։ Թբիլիսի տեղափոխվելուց հետո Անտորյանի հայրը զբաղվել է կոշիկի արտադրությամբ։ Ավելի ուշ Հովակիմ Հարությունովիչը շինծու մեղադրանքով դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։ Մայրը` Նատալյա Ակոպովնան (ծննդյամբ՝ Ջանկուլաշվիլի), տնային տնտեսուհի է եղել, ով իրեն ամբողջությամբ նվիրել է երեխաներին մեծացնելուն։

Անտորյանը մանկուց ֆուտբոլ է խաղացել։ Սկզբում նա խաղացել է միայն բակում, քանի որ հայրն արգելել է զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Անտորյանի առաջին ֆուտբոլային սեկցիան թիվ 35 ֆուտբոլային դպրոցն էր։ Հետագայում դպրոցից երեք խաղացողների հետ նա տեղափոխվել է Ֆուտբոլի երիտասարդական դպրոց, որտեղ տնօրեն էր հայտնի մրցավար Գրիգորի Կոնստանտինի Բականիձեն։ Անտորյանին այդ ժամանակ մարզել են Բականանիձեն և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ասեր Մարկովիչ Հալպերինը, որը փոխարինել է Բաքանիձեին, երբ վերջինս մեկնում էր հանդիպումների որպես մրցավար[1]։

Իններորդ դասարանում՝ «պատանի դինամոյականների» հետ խաղում Անտորյանը բախվել է պաշտպանի հետ, ինչի հետևանքով ուղեղի ծանր ցնցում է ստացել։ Այդ պահից հետո նա խաղադաշտում մնացել է ևս քսան րոպե, այնուհետև կորցրել գիտակցությունը և արթնացել արդեն հիվանդանոցում։

«Կայրաթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտորյանի հայրը, գաղութից վերադառնալով, մեկնում է Մոսկվա՝ խորհրդակցելու կնոջ հորեղբոր՝ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ։ Հյուրանոցում նա հանդիպում է մի ղազախստանցու, որը պարզվում է, որ Դինմուհամեդ Կունաևի հեռավոր ազգականն է։ Նոր ծանոթը Կոստանայի մարզի կենցաղ սպասարկման պատասխանատուն, իմանալով հոր խնդիրների մասին, նրան հրավիրում է իր մոտ՝ խոստանալով համագործակցություն։ Այսպիսով, Անտորյանի հայրը սկսում է աշխատել Կոստանայում։

Տեղեկանալով այդ մասին` Անտորյանի մայրը հեռագրում է Հովակիմին գալ Թբիլիսի և խնդրում, որ որդուն տանի իր հետ։ 1958 թվականի հուլիսին Անտորյանի հայրը գալիս է Թբիլիսի և Ռոբերտին իր հետ տանում Կոստանայ։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Անտորյանը խաղում է տեղի «Դինամոյի» հիմնական թիմում։ 1959 թվականի ամռանը Կունաևի ազգականին տեղափոխում են Ալմա Աթա, նրա հետ մեկնում է նաև Անտորյանի հայրը։ Արտագնա հանդիպումից հետո տուն վերադառնալով՝ Ռոբերտը սեղանին տեսնում է գումար, տոմս և գրություն, որով հայրը նրան կանչում էր Ղազախստանի մայրաքաղաք։ Այնուհետև Անտորյանը խաղում է «Կայրաթ»-ի նախապատրաստական խմբում, իսկ 1959 թվականի սեպտեմբերին Վլադիմիր Բոլոտովը նրան հրավիրում է հիմնական թիմ։ Անտորյանի հետ միասին թիմ եկան նաև Վլադիսլավ Գորբովը, Դիաս Օմարովը և դարպասապահ Օլեգ Վոդոպյանովը։ Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ հաջորդ մրցաշրջանում «Կայրաթը» պատրաստվում էր իր նորամուտը նշել ԽՍՀՄ առաջնության Ա կարգի բարձրագույն լիգայում։ «Կայրաթ»-ի գլխավոր մարզիչ Նիկոլայ Գլեբովը Ալմա Աթա էր եկել Մոսկվայից, սակայն արագ վստահություն ձեռք բերեց խաղացողների շրջանում։ Նիկոլայ Յակովլևիչին հաջողվեց կարճ ժամանակում ստեղծել մարտունակ թիմ։ Խաղադաշտում գտնվող խաղացողները հասկանում և լրացնում էին միմյանց։

Նա իր նորամուտը նշեց «Կայրաթ»-ի հիմնական կազմում 1960 թվականի գարնանը Կիևի «Դինամո»-ի հետ խաղում։ Երկրորդ մրցաշրջանից հետո Անտորյանը դարձավ հիմնական կազմի խաղացող։ 1961 թվականի մրցաշրջանը նույնպես մեկնարկեց 11 մեկնարկային խաղացողներով։ «Կայրաթն» այն ժամանակ հավատարիմ էր պաշտպանական գործողություններին։ «Կայրաթ»-ի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Նիկոլայ Գլեբովը հաճախ Անտորյանին տալիս էր անհատական առաջադրանքներ` հսկել հակառակորդ թիմերի առաջատարներին։

«Կայրաթից» հեռանալուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին, Կայրաթի ղեկավարների հետ կոնֆլիկտի պատճառով, նա հեռացվեց ակումբից։ Այդ մրցաշրջանում Անտորյանը խաղում էր Ալմաթիի մեկ այլ ակումբում` ADK-ում։

Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվեց Երևանի «Արարատ»։ Լավ խաղալով փոխարինողների կազմում՝ գոլեր խփելով և գոլային փոխանցումներ կատարելով՝ Անտորյանը հաջողության չհասավ հիմնական թիմում։ Բացի այդ, խոստացված պայմաններից ակումբի ղեկավարությունը գործնականում ոչինչ չկատարեց։ Այդ ժամանակ Անտորյանն արդեն ամուսնացած էր։ Կինը Ատլետիկայի սպորտի վարպետ Տատյանա Իլյինան էր, որը ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։ Չստանալով խոստացված պայմանները՝ Անտորյանը փորձեց պարզաբանումներ ստանալ «Արարատի» ղեկավարությունից, բայց կոպիտ վերաբերմունքի արժանանալով 1964 թվականի ամռանը հեռացավ Երևանից։

Անհաջող վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանից մեկնելուց հետո Անտորյանը հրավիրվեց Ցելինոգրադի «Դինամո»։ Այստեղ նա խաղաց երկու մրցաշրջան և Վլադիմիր Կոտլյարովը հրավիրեց Կայրաթ ուսումնամարզական հավաքների։ 4 ամիս անցնելուց հետո Կոտլյարովը չհայտագրեց Անտորյանին հաջորդ մրցաշրջանի համար։ Անտորյանին փրկեց Անատոլի Պոլոսինը, ով այն ժամանակ մարզում էր Տեմիրտաուի Բ կարգի թիմը։ «Շախտյորի» ավագ և թիմի ղեկավար Ռաֆայել Սարումովը համոզեց Անտորյանին տեղափոխվել իրենց մոտ։ Անտորյանի տրանսֆերի համար «Շախտյորի» գլխավոր մարզիչ Իգոր Վոլչոկը «Պոլոսինին» մի քանի խաղացող տվեց։

«Շախտյոր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլչոկն Անտորյանին միանգամից ընդգրկեց հիմնական կազմում, որտեղ նա շատ գոլեր խփեց։ Լավ հանդես գալով ՝ 1967 թվականին «Շախտյորը» գրավեց առաջին տեղը Ա կարգի ենթախմբում և դուրս եկավ եզրափակիչ փուլ, որտեղ, պարտվելով Կիրովաբադի «Դինամո»-ին, չկարողացավ անցնել A կարգի առաջին խումբ։ 1968 թվականին Վլադիմիր Կոտլյարովը դարձավ «Շախտյորի» գլխավոր մարզիչ և Անտորյանը, նրա հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, լքեց ակումբը և մրցաշրջանն անցկացրեց Վոստոկ Ուստ-Կամենոգորսկպ «Վոստոկ»-ում։ 1969 թվականին նա վերադարձավ Կարագանդա, երբ թիմը գլխավորում էր Անատոլի Պոլոսինը։ Բայց Անտորյանի համար մրցաշրջանը անհաջող ստացվեց։

«Ալատաու»[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին, «Շախտյորում» խաղային անբավարար պրակտիկայի պատճառով, Անտորյանը տեղափոխվեց Ջամբուլի «Ալատաու»։ Առաջին մրցաշրջանում Անտորյանն ակումբի հետ նվաճեց իր գոտու երկրորդ տեղը ԽՍՀՄ երկրորդ լիգայում։ 1973 թվականին նա ավարտեց իր մասնագիտական կարիերան՝ կնոջից բաժանվելու պատճառով։

Կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնալուծությունից հետո Անտորյանի մոտ աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջացան։ Անտորյանի կնոջ նախկին ծանոթը՝ Միխայիլ Իվանովիչ Իլինը Ղազախական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալն էր։ Երբ Անտորյանն աշխատանքի ընդունվեց միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, տնօրենը մեկ շաբաթ անց կանչեց նրան և խնդրեց, որ ազատվի աշխատանքից իր դիմումի համաձայն՝ հավելելով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա։ Այս միջադեպից հետո Անտորյանը գնացել էր հանրապետության սպորտի կոմիտեի նախկին նախագահ Կարկեն Ահմետովիչ Ահմետովի մոտ, ով այդ ժամանակ աշխատում էր Նախարարների խորհրդում, և մտերիմ էր նրա հետ։ Ահմետովը զանգահարել էր հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Չերդանցևին և խնդրել նրան աշխատանքի ընդունել Անտորյանին։ Չերդանցևի հրամանով Անտորյանը նշանակվեց Կոկչետավի «Տորպեդոյի» մարզիչ, որը երկրորդ լիգայի իր գոտում զբաղեցնում էր նախավերջին 15-րդ տեղը։ Անտորյանը թարմացրեց ակումբի կազմը ՝ հավաքագրելով Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի և ԲՄԱ-ի մի քանի խաղացողների։ Կարգավորելով խաղը ՝ թիմը կարողացավ բարձրանալ մրցաշարային աղյուսակում և դուրս չմնալ երկրորդ լիգայից։

ԽՍՀՄ փլուզումից հետո Անտորյանը զբաղվում էր բիզնեսով։ Նա մրցավար էր Ալմաթիի առաջնությունում։ 1999 թվականին Կարագանդայի մարզի աքիմ Մաժիտ Եսենբաևը Անտորյանին հրավիրեց «Շախտյոր»։ Շուտով պարզվեց, որ նա պատանդ է աքիմի և ակումբի հովանավորի ներկայացուցչի միջև։ Անհասկանալի իրավիճակի պատճառով Անտորյանի համար դժվար էր ղեկավարել թիմը։ Չհասնելով առաջադրված խնդրին, ինչպես նաև Աքիմի պաշտոնից Եսենբաևի հրաժարականի պատճառով նա էլ հրաժարական տվեց։ 2012 թվականին Անտորյանը մարզել է քրդական մշակութային կենտրոնում ստեղծված «Բրուսկ» սիրողական ֆուտբոլային ակումբը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Առաջին լիգայի չեմպիոն, 1967,
  • ԽՍՀՄ Առաջին լիգայի արծաթե մեդալակիր, 1969։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]