Ռոբերտո Տրասորասը ծնվել է ԻսպանիայիԼուգո գավառի Ռաբադե մունիցիպալիտետում: Տրասորասն իր ֆուտբոլային կրթությունն ստացել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում, որտեղ առաջին թիմի կազմում անցկացրել է մեկ խաղ 2001 թվականի հոկտեմբերի 6-ին ընդդեմ «Դեպորտիվո Լա Կորունյայի»: 2003 թվականի ամռանը տեղափոխվել է «Ռեալ»:
2005/06 մրցաշրջանում Տրասորասը միացել է «Նումանսիային», սակայն այնտեղ անցկացրած միակ մրցաշրջանում նա խաղադաշտում հայտնվել է հազվադեպ՝ ավելի պակաս, քան խաղերի մեկ երրորդում: Հետո տեղափոխվել է «Լաս Պալմաս»՝ վերջնական հաստատվելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Տրասորասը 2008 թվականի հուլիսին հնգամյա պայմանագիր է կնքել «Սելտայի» հետ, որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում[2]: 2009/2010 մրցաշրջանում նա 38 խաղում խփել է 9 գոլ:
2011 թվականի օգոստոսի 11-ին «Սելտայի» հետ կնքած պայմանագիրը չեղարկելուց հետո Տրասորասը պայմանագիր է կնքել «Ռայո Վալեկանոյի» հետ[3]: