Ռիտա Ալեքսանյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիտա Ալեքսանյանց
Ծնվել էհուլիսի 25, 1925(1925-07-25)[1]
ԾննդավայրՂզլար
Մահացել էմայիսի 1, 2001(2001-05-01)[1] (75 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԴաղստանի պետական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969)
Մասնագիտությունհոգեբույժ

Ռիտա Արկադիի Ալեքսանյանց (հուլիսի 25, 1925(1925-07-25)[1], Ղզլար - մայիսի 1, 2001(2001-05-01)[1]), խորհրդահայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1973):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտա Ալեքսանյանցը ծնվել է 1925 թվականի հուլիսի 25-ին, Դաղստանի Ղզլար քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Դաղստանի բժշկական ինստիտուտը (Մախաչկալա)։ 1948-1958 թվականներին աշխատել է Օրջոնիկիձեում, Մոսկվայում։ 1958-1961 թվականներին եղել է Ուկրաինայի նյարդահոգեբուժական ինստիտուտի (Խարկով) մանկական հոգեբուժության բաժանմունքի վարիչ։ 1968-1973 թվականներին աշխատել է Ուկրաինայի ԲԿԻ-ում։ 1973-1981 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԲԳԱ Հոգեբուժության գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա)։ 1981-1993 թվականներին եղել է ԽՍՀՄ ԲԳԱ Հոգեբուժական առողջության համամիութենական գիտական կենտրոնի (Մոսկվա) խորհրդատու և փորձագետ[2]։

Աշխատանքները վերաբերում են շիզոֆրենիայի և այլ հոգեկան հիվանդությունների կլինիկայում ինդոլային փոխանակության նշանակությանը, շիզոֆրենիային արատի դինամիկայում հոգեախտաբանական և կենսաբանական դրևորումների փոխհարաբերակցությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10551
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005