Ռիչարդ Յարդումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Յարդումյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 5, 1917(1917-04-05)[1]
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 15, 1985(1985-08-15)[2] (68 տարեկան)
Bryn Athyn, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր

Ոիչարդ Եղիայի Յարդումյան (Յարդըմյան, էարդըմյան, ապրիլի 5, 1917(1917-04-05)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - օգոստոսի 15, 1985(1985-08-15)[2], Bryn Athyn, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), կոմպոզիտոր։ Փենսիլվանիայի Մերվիլ (1972) և Վիդեներ (1978) քոլեջների պատվավոր դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտացել է ինքնակրթությամբ։ Գրել է «Հայկական սյուիտ» (1937, չորս մասից, «Վերջաբանը»՝ 1954), «Պատարագ» (1967), «Աբրահամի պատմությունը» (1973)՝ երգչախմբի և նվագախմբի, Երկու խորալային պրելյուդ (1976)՝ նվագախմբի, «Նարեկ» (1983)՝ կոնտրալտոյի, տավիղի, գալարափողի, «Հրաշափառը» (1985)՝ երգեհոնի, երգչախմբի, նվագախմբի համար, նաև ջութակի, դաշնամուրի պիեսներ և այլն։ Յարդումյանի երկերին բնորոշ են միջնադարարյան ձայնակորդային համակարգերի, դոդեկաֆոնիայի, իմպրեսիոնիստական արտահայտչամիջոցները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 122.
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 187։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 122