Ռիչարդ Լի Պետի
| Ռիչարդ Լի Պետի | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 2, 1937[1][2] (89 տարեկան) |
| Ծննդավայր | Level Cross, Randolph County, North Carolina, Randolph County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Randleman High School? |
| Մասնագիտություն | NASCAR թիմի սեփականատեր, ավտոարշավորդ և քաղաքական գործիչ |
| Ամուսին | Lynda Petty? |
| Ծնողներ | հայր՝ Lee Petty? |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Kyle Petty? |
| 🌐 | |
Ռիչարդ Լի Պետի (անգլ.՝ Richard Lee Petty,հուլիսի 2, 1937[1][2], Level Cross, Randolph County, North Carolina, Randolph County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) հայտնի ամերիկացի ավտոարշավորդ, յոթ անգամ «NASCAR» շարքի չեմպիոն։ Իր երկրպագուների շրջանում հայտնի է որպես «Արքա» (անգլ.՝ the King), որը 43 համարի ներքո հանդես եկող մեքենայի խորհրդանիշ է դարձել։ Իր շարունակական գործունեության ընթացքում (1189 մեկնարկ) հաղթել է 200 մրցավազք, սահմանելով տասնյակ տարբեր ռեկորդներ և նվաճումներ[4]։
Առաջին քայլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասներկու տարեկանում Ռիչարդի հայրը՝ մեկ այլ հայտնի մրցարշավորդ Լի Պետին, իր որդուն տարել է պատմության մեջ առաջին՝ «NASCAR» մրցավազքին։ Ընտանեկան «Buick Roadmaster» ավտոմեքենան ամբողջ մրցարշավի ընթացքում եղել է երկրորդ հորիզոնականում, սակայն վերջնամասից քիչ առաջ մեքենան սահել ու չորս անգամ շրջվել է։ Պետին հազիվ է փրկվել մահից, և ջարդվել էր ոչ հարուստ ընտանիքի տեղաշարժի միակ միջոցը։ Տեսածի տպավորությամբ՝ տասներկուամյա Ռիչարդն առաջին անգամ մտածել է ավտոպորտում գործունեություն ծավալելու մասին։ Դրանից հետո նա երկար ժամանակ աշխատել է հոր թիմում, իսկ 19 տարեկանում առաջին անգամ մասնակցել է մրցավազքին։ Ընդ որում, հոր հետ մրցապայքարում նա շրջադարձերից մեկում բախվել է պատին և ստիպված է եղել դադարեցնել մրցարշավը։ Մեկ տարի անց՝ 1959 թվականին, Պետի կրտսերը ստացել է ««NASCAR»-ի լավագույն նորեկի» կոչումը։ 1960 թվականին երիտասարդ մրցարշավորդն արդեն տոնում էր իր առաջին հաղթանակը, սակայն հայրը մրցավարների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ իր որդին մյուսներից պակաս շրջան է վերցրել։ Արդյունքում, Ռիչարդը ստիպված է եղել բավարարվել ընդամենը չորրորդ հորիզոնականով[5]։
Պետին «NASCAR»-ի աստղ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին Պետին դարձել է «Daytona 500»-ի հաղթող, իսկ հետո նաև՝ ընդհանուր առաջնությունում։ Այդ նվաճումը նա կրկնել է 2 տարի անց։ 1967 թվականին Պետին 48 մրցաշրջանից 27-ում առաջինն է եղել։ Նրա ռեկորդը եղել է 10 անընդմեջ հաղթանակը հենց այդ ժամանակ։ 1967 թվականին Պետին երկրորդ անգամ «Sprint Cup Series»-ում չեմպիոն է դարձել։ Պետիի շնորհիվ հովանավորները սկսել են ավելի ու ավելի շատ ուշադրություն դարձնել մրցարշավային շարքին։ Մրցարշավորդը գրանցել է բազմաթիվ հաղթանակներ, սակայն ամենահիշարժան և գլխավոր մրցարշավը նա պարտվել է։ 1976 թվականին «Daytona 500» մրցավազքում Պետին առաջին տեղի համար մրցում էր այդ ժամանակի մեկ այլ տաղանդավոր ավտոարշավորդ Դեյվիդ Պիրսոնի հետ։ Այս մրցավազքում, երկարատև և սուր պայքարի արդյունքում Պիրսոնի ավտոմեքենան դուրս է եկել վազքուղուց և սահքի հետևանքով հայտնվել է հակառակ վազքուղու վրա։ Իսկ Պետիի մեքենան բախվել է պատին և շարժիչը լռել է։ Պիրսոնն էլ հասցրել է սեղմել կցորդիչը և շարժիչը փրկել վնասվելուց, և մինչ Պետին անհաջող փորձում էր շարժիչը գործի դնել, նա հաղթականորեն հատել է գիծը։ Դա նրա առաջին և վերջին հաղթանակն էր «Daytona 500»-ում, իսկ Պետին այս տիտղոսը ստացել է յոթ անգամ։ Իր վերջին մրցավազքը Ռիչարդն անցկացրել է 1992 թվականին, որից հետո հեռացել է սպորտից։ Նրա ձեռքբերումները գերազանցող չի եղել մի քանի տասնյակ տարի, մինչև նրան կգերազանցեր մեկ այլ լեգենդ՝ Դեյլ Էրնհարդտը։
Այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Պետին ունի մեկ մեքենա, որը ծառայում է «Monster Energy NASCAR Cup Series»-ում։ Այն վարում է Դարել «Բաբա» Ուոլես կրտսերը։ Բացի այդ, Պետին հիմնել է էքստրեմալ վարորդական դպրոց, որտեղ իր հնարքներն է սովորեցնում իր երկրպագուներին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետին մասնակցել է 1989 թվականի «Արագության գոտի» ֆիլմին՝ ինքն իր դերում։ Հնչեցրել է «Արքա» մեքենայի դերը «Ավտոմեքենաներ» մուլտֆիլմում։
Գործունեության արդյունքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Մրցարշավներ | ՀԱղթանակներ | Թոփ 5 | Թոփ 10 | Ավարտ | Մեկնարկ | Մրցանակային | Հորիզոնական | Թիմ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1958 | 9 | 0 | 0 | 1 | 20.4 | 14.4 | $760 | 37 | Մասնավոր հայտ |
| 1959 | 21 | 0 | 6 | 9 | 15.4 | 11.0 | $8,110 | 15 | Մասնավոր հայտ |
| 1960 | 40 | 3 | 16 | 30 | 8.2 | 7.4 | $41,873 | 2 | Մասնավոր հայտ |
| 1961 | 42 | 2 | 18 | 23 | 11.0 | 8.9 | $25,239 | 8 | Մասնավոր հայտ |
| 1962 | 52 | 8 | 32 | 39 | 6.9 | 6.7 | $60,763 | 2 | Մասնավոր հայտ |
| 1963 | 54 | 14 | 30 | 39 | 7.5 | 6.5 | $55,964 | 2 | Մասնավոր հայտ |
| 1964 | 61 | 9 | 37 | 43 | 7.3 | 4.2 | $114,771 | 1 | Մասնավոր հայտ |
| 1965 | 14 | 4 | 10 | 10 | 8.8 | 2.1 | $16,450 | 38 | Մասնավոր հայտ |
| 1966 | 39 | 8 | 20 | 22 | 11.0 | 3.6 | $94,666 | 3 | Մասնավոր հայտ |
| 1967 | 48 | 27 | 38 | 40 | 5.0 | 2.4 | $150,196 | 1 | Մասնավոր հայտ |
| 1968 | 49 | 16 | 31 | 35 | 8.4 | 3.5 | $99,535 | 3 | Մասնավոր հայտ |
| 1969 | 50 | 10 | 31 | 38 | 7.9 | 4.1 | $129,906 | 2 | Մասնավոր հայտ |
| 1970 | 40 | 18 | 27 | 31 | 6.8 | 4.4 | $151,124 | 4 | Մասնավոր հայտ |
| 1971 | 46 | 21 | 38 | 41 | 4.2 | 3.8 | $351,071 | 1 | Մասնավոր հայտ |
| 1972 | 31 | 8 | 25 | 28 | 4.7 | 4.1 | $339,405 | 1 | Մասնավոր հայտ |
| 1973 | 28 | 6 | 15 | 17 | 10.9 | 4.1 | $234,389 | 5 | Մասնավոր հայտ |
| 1974 | 30 | 10 | 22 | 23 | 6.8 | 4.0 | $432,019 | 1 | Մասնավոր հայտ |
| 1975 | 30 | 13 | 21 | 24 | 6.6 | 4.6 | $481,751 | 1 | Մասնավոր հայտ |
| 1976 | 30 | 3 | 19 | 22 | 9.0 | 6.1 | $374,806 | 2 | Մասնավոր հայտ |
| 1977 | 30 | 5 | 20 | 23 | 7.5 | 4.4 | $406,608 | 2 | Մասնավոր հայտ |
| 1978 | 30 | 0 | 11 | 17 | 12.8 | 8.9 | $242,273 | 6 | Մասնավոր հայտ |
| 1979 | 31 | 5 | 23 | 27 | 6.4 | 7.6 | $561,983 | 1 | Մասնավոր հայտ |
| 1980 | 31 | 2 | 15 | 19 | 11.7 | 9.1 | $397,317 | 4 | Մասնավոր հայտ |
| 1981 | 31 | 3 | 12 | 16 | 15.4 | 10.6 | $396,072 | 8 | Մասնավոր հայտ |
| 1982 | 30 | 0 | 9 | 16 | 14.4 | 13.4 | $465,793 | 5 | Մասնավոր հայտ |
| 1983 | 30 | 3 | 9 | 21 | 10.7 | 14.6 | $508,884 | 4 | Մասնավոր հայտ |
| 1984 | 30 | 2 | 5 | 13 | 15.2 | 14.8 | $257,392 | 10 | Մասնավոր հայտ |
| 1985 | 28 | 0 | 1 | 13 | 17.9 | 17.0 | $306,142 | 14 | Մասնավոր հայտ |
| 1986 | 29 | 0 | 4 | 11 | 17.4 | 15.5 | $280,656 | 14 | Մասնավոր հայտ |
| 1987 | 29 | 0 | 9 | 14 | 13.3 | 20.2 | $445,227 | 8 | Մասնավոր հայտ |
| 1988 | 29 | 0 | 1 | 5 | 24.4 | 23.8 | $190,155 | 22 | Մասնավոր հայտ |
| 1989 | 25 | 0 | 0 | 0 | 25.8 | 27.6 | $133,050 | 29 | Մասնավոր հայտ |
| 1990 | 29 | 0 | 0 | 1 | 25.0 | 26.3 | $169,465 | 26 | Մասնավոր հայտ |
| 1991 | 29 | 0 | 0 | 1 | 22.0 | 26.6 | $268,037 | 24 | Մասնավոր հայտ |
| 1992 | 29 | 0 | 0 | 0 | 23.0 | 22.6 | $348,870 | 26 | Մասնավոր հայտ |
| Ընդհանուր | 1184 | 200 | 555 | 712 | 11.3 | 9.5 | $8,541,210 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 GeneaStar
- ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
- ↑ «Ancestry of Richard Petty». wargs.com.
- ↑ Baime, A. J. «Richard Petty's Greatest Moments, According to Richard Petty». The Drive. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Լի Պետի» հոդվածին։ |
| ||||||||||||||