Ռիչարդ Դով Ուիլիամս
Ռիչարդ Ուիլիամս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1942 (80) տարեկան |
Ծննդավայր | Շրիվպորտ, Լուիզիանա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Մարզիչի կարերա (1994-ից մինչ այսօր) |
Ամուսին | Oracene Price? |
Պարգևներ և մրցանակներ | 49(V)-73(S) (122 մրցանակներ), 21(S-V)-2(V)-5(S) (28 titles) |
Երեխաներ | Վենուս Ուիլիամս, Սերենա Ուիլիամս |
Richard Williams Վիքիպահեստում |
Ռիչարդ Դով Ուիլիամս[1] (փետրվարի 14, 1942, Շրիվպորտ), ամերիկացի թենիսի մարզիչ, Վենուս և Սերենա Ուիլյամսների հայրը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլիամսը հինգ երեխաներից ամենամեծն էր[2] և Ջուլիա Մեյ Մետկալֆի (մահացել է 1985 թվականին) և Լուիզիանայի ( Շրիվպորտ) բնակիչ Ռիչարդ Դով Ուիլիամս միակ որդին։ Նրա կրտսեր քույրերն են Փեթը, Բարբարան, Փեննին և Ֆեյը[3]։ Որոշ ժամանակ ընտանիքը բնակվել է Արևելյան 79-րդ փողոցում՝ երկաթգծի մոտ[2]։
Ուիլիամսն ավարտեց միջնակարգ դպրոցը և տեղափոխվեց Սագինա, Միչիգան և ի վերջո Կալիֆորնիա[4]։
Թենիսի մարզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդի հետ թենիսի դասերն անցկացրել է «Հին Վիսկի» անունով հայտնի մեկը։ Վիրջինիա Ռուզիչին հեռուստացույցով խաղալիս տեսնելիս՝ Ռիչարդը որոշել է, որ իր ապագա դուստրերը թենիսի պրոֆեսիոնալներ են դառնալու[1][5]։ Ուիլիամսն ասել է, որ գրել է 85 էջանոց ծրագիր և սկսել դասեր տալ Վենուսին և Սերենային, երբ նրանք չորսուկես տարեկան էին։ Նրանց տանում էր թենիսի հանրային կորտեր[6]։ Ավելի ուշ նա հավելել է, որ զգում էր՝ նրանց շատ վաղ տարիքում է տարել դասերի, և որ վեց տարեկանում տանելը ավելի ճիշտ կլիներ[4]։ Շուտով Ռիչարդը նրանց գրանցել է Շրիվպորտի թենիսի մրցաշարերին։ 1995 թվականին Ուիլիամսը նրանց հանեց թենիսի ակադեմիայից և ինքը մարզեց նրանց[7]։
Սերենան հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունը 1999 թվականին, Վինուսը հաղթել է Լինդսեյ Դևենպորտին և նվաճել Ուիմբլդոնի տիտղոսը 2000 թվականին։ Այդ հաղթանակից հետո Ռիչարդը բղավել է «Straight Outta Compton!»՝ հղում անելով N.W.A-ի երգին, որը հիմնված է Կալիֆորնիայի Քոմփթոն քաղաքում, Լոս Անջելեսի նույն տարածքում, որտեղ ընտանիքը ժամանակին բնակվել է[8]։ Նա ցատկեց NBC-ի հեռարձակման տաղավարի վրայով՝ անակնկալ կերպով բռնելով Քրիս Էվերտին և հաղթական պար կատարելով։ Էվերտն ասել է, որ հեռարձակողները «կարծում էին, թե տանիքն իջնում է»[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլիամսն ամուսնացած է եղել երեք անգամ։
Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո նա ծանոթացել է Բեթի Ջոնսոնի հետ։ Նրանք ամուսնացել են 1965 թվականին և նախքան 1973 թվականի ամուսնալուծությունը ունեցել են հինգ երեխա (երեք որդի և երկու դուստր)[1]՝ Սաբրինան, Ռիչարդ 3-րդը, Ռոնները, Ռելուսը և Ռենիկան, որը նույնպես մեծացել էր Բեթիի մյուս աղջկա՝ Կատրինայի հետ[1][9]։
1979 թվականին Ուիլիամսը հանդիպել է Օրասեն Բրենդի Փրայսին (թենիսի մարզիչ), ով իր նախկին ամուսնուց ուներ երեք դուստր։ Նրանք ամուսնացել են 1980 թվականին։ Ուիլյամսն ու Փրայսը ունեցել են երկու դուստր՝ Վենուսը (հունիսի 17, 1980 թվական) և Սերենան (սեպտեմբերի 26, 1981 թվական)։ Ընտանիքը բնակվել է Կալիֆորնիայի Քոմփթոն քաղաքում։ Ռիչարդն ու Օրասենեն ամուսնալուծվել են 2002 թվականին։
Ռիչարդը հանդիպել է մթերային խանութի սեփականատեր Լակեյշա Խուանիտա Գրեհեմի հետ, ով Վենուսիս մեկ տարով մեծ էր։ 2010 թվականին Ռիչարդն ու Լակեյշան ամուսնացել են[4][10]։ Նրանք ունեն որդի[11]։ Զույգն ամուսնալուծվել է 2017 թվականին[12]։
2016 թվականի հուլիսին Ուիլիամսը կաթված է ստացել։ Լեյքիշա Ուիլիամսը՝ նրա կինը, այն ժամանակ հայտարարել է, որ նրա վիճակը կայուն է[13]։ Սակայն հետագայում նա կրկին կաթված է ստացել[12]։
Հայտնի մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Ուիլիամսի «Քինգ Ռիչարդ» կենսագրական ֆիլմը, որի գլխավոր դերում Ուիլ Սմիթին է, թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին Warner Bros.- ի էկրաններին, ցուցադրվել HBO MAX- ում[14]։ Ֆիլմի ռեժիսորը Ռեյնալդո Մարկուս Գրինն է, սցենարիստ՝ Զաք Բեյլինը։
Սմիթն արժանացել է քննադատների գնահատանքին իր կատարման համար և առաջադրվել Օսկար մրցանակի լավագույն գլխավոր դերակատարի համար, մինչդեռ ֆիլմն ինքնին առաջադրվեց Օսկար մրցանակի լավագույն ֆիլմի համար[15]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- With Bart Davis (2014). Black and White: The Way I See It. New York: Atria Books. ISBN 978-1476704203.[16]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Edmondson, Jacqueline (2005). Venus and Serena Williams: A Biography. Greenwood Publishing Group. էջ 14. ISBN 0-313-33165-0.
- ↑ 2,0 2,1 Williams, Richard (2014 թ․ ապրիլի 20). «Richard Williams, father of Venus and Serena, reveals tough childhood that included disguising as a Klansman in 'Black and White: The Way I See It'». New York Daily News. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Williams, Richard; Davis, Bart (2017). Black and White: The Way I See It. Simon and Schuster. ISBN 9781476704210 – via Google Books.
- ↑ 4,0 4,1 4,2 Wiedeman, Reeves (2014 թ․ հունիսի 2). «Tiger Dad: Child's Play». The New Yorker. էջեր 24–25.
- ↑ Gregory, Sean (2021 թ․ նոյեմբերի 17). «What King Richard's Story of an Uncommon Dad Means for the Rest of Us». Time (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Lewis, Gabrielle (2000 թ․ հուլիսի 6). «Paternal instinct». BBC Sport. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Edmondson (2005), p. 47.
- ↑ 8,0 8,1 Jago, Richard (2009 թ․ հուլիսի 4). «Richard Williams leaves Venus and Serena to take centre stage». The Guardian. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Serena and Venus' half-sister calls dad a 'sperm donor' who abandoned first family». 2020 թ․ հունվարի 10.
- ↑ Kleinberg, Eliot (2017 թ․ հունիսի 15). «NEW: Father of Venus, Serena Williams seeks divorce from second wife». The Palm Beach Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Cronin, Matt (2012 թ․ հոկտեմբերի 24). «Williams Sisters Have New Little Brother». Tennis.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 12,0 12,1 Magee, NY (2018 թ․ դեկտեմբերի 19). «Serena And Venus Williams' Disabled Father Reportedly Needs Son To Interpret As He Battles Ex Wife». blackamericaweb.com. EURWeb.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Wife: Richard Williams had stroke, needs therapy». ESPN.com. 2016 թ․ հուլիսի 16. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Before Richard Was King…». WLM Tennis. 2021 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ ABC.com. «Will Smith Wins 2022 Oscar for Actor in a Leading Role in KING RICHARD - Oscars 2022 News». ABC.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Richard Williams, father of Venus and Serena, reveals tough childhood that included disguising as Klansman in 'Black and White: The Way I See It». Daily News. 2014 թ․ ապրիլի 20.