Ռիկարդո Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռիկարդո Լոպես
Ricardo in 2008 preseason vs Racing.JPG
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1971(1971-12-30)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 191 սանտիմետր

Ռիկարդո Լոպես (իսպ.՝ Ricardo López Felipe, ծնվ. 1970 թվականի դեկտեմբերի 30-ին, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ: Հանդես է եկել Իսպանիայի հավաքականում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկարդոն խաղացել է մադրիդյան «Ատլետիկոյի» երիտասարդական թիմերում:

1998 թվականին տեղափոխվեց «Ռեալ Վալյադոյիդ»: 2001/02 մրցաշրջանի ընթացքում առանց փոխարինման խաղաց բոլոր 38 խաղերը, որը նրան օգնեց ընդգրկվել 2002 թվականի աշխարհի չեմպիոնատի Իսպանիայի հավաքականի ցուցակում թեպետ այնտեղ չխաղաց:

2002 թվականի օգոստոսի 30-ին տեղափոխվեց անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» 1,5 միլիոն ֆունտի դիմաց[2]:

Ֆաբիեն Բարտեզի և Ռոյ Կերոլլի գնումից հետո, որոնք նախատեսված էին Ռիկարդոյին փոխարինելու համար, Ռիկարդո հաճախ դուրս չէր գալիս դաշտ: Նա խաղաց Չեմպիոնների լիգայի չորս խաղ և չեմպիոնատի մեկ խաղ:

2003 թվականի օգոստոսի 23-ին տեղափոխվեց «Ռասինգ» մեկ մրցաշրջանի համար: Հաջորդ մրցաշրջանին վերադարձավ «Մանչեստեր Յունայթեդ», բայց հիմնական խմբի տեղի համար մենամարտում պարտվեց Թիմ Հովարդին և Ռոյ Կերոլին: Մրցաշրջանի ավարտվելուց հետո պայմանագիրը չերկարացվեց, և դարպասապահը ազատ գործակալի կարգավիճակով տեղփոխվեց «Օսասունա»:

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի հավաքականում խաղացել է երկու խաղ՝ 2001 թվականի նոյեմբերի 14-ին Մեքսիկայի դեմ և 2002 թվականի օգոստոսի 21-ին Հունգարիայի դեմ, և երկու դեպքերում ել փոխարինել է Իկեր Կասիլյասին[3]: 2002 թվականի աշխարհի չեմպիոնատի մասնակից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. Ricardo signs for Man Utd; BBC Sport, 30 августа 2002
  3. Poca luz para tanto estreno (Too little light for so many premieres); El País, 22 August 2002 (in Spanish)