Ռենան Վիտոր դա Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենան Վիտոր դա Սիլվա (պորտ.՝ Renan Victor da Silva, մայիսի 19, 2002(2002-05-19), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Պալմեյրաս» ակումբի պաշտպան, վարձակալության իրավունքով հանդես է գալիս «Ռեդ Բուլ Բրագանտինոյի» կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենանը «Պալմեյրաս» ակումբի շրջանավարտ է։ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին «Կորիտիբայի» դեմ խաղում նա իր դեբյուտը նշեց Բրազիլիայի Սերիա A-ում[1]։ Նույն տարում Ռենանը դարձել է Լիբերտադորեսի գավաթի տեր։ 2021 թվականի ապրիլի 22-ին Լիբերտադորեսի գավաթի խաղում Պերուի «Ունիվերսիտարիոյի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը «Պալմեյրասի» կազմում[2]։

2022 թվականի ապրիլին վարձակալության է տրվել «Ռեդ Բուլ Բրագանտինոյին»։

2019 թվականին Բրազիլիայի պատանեկան հավաքականի կազմում Ռենանը մասնակցել է Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը Պերուում։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Պարագվայի[3], Ուրուգվայի[4], Կոլումբիայի[5] և Արգենտինայի[6] թիմերի դեմ։

Նույն թվականին «Ռենանի» կազմում նա հաղթել է աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշարում նա մասնակցել է Չիլիի դեմ խաղում[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սան-Պաուլու նահանգի չեմպիոն (1), 2022 թվական
  • Բրազիլիա Բրազիլիայի գավաթի չեմպիոն (1), 2020 թվական
  • Լիբերտադրեսի գավաթի հաղթող (2), 2020 և 2021 թվականներ
  • Հարավային Ամերիկայի Ռեկոպայի հաղթող (1), 2022 թվական (չի խաղացել)
  • Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (1), 2019 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Палмейрас VS. Коритиба 1:3» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 14.
  2. «Университарио VS. Палмейрас 2:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. «Бразилия (до 17) VS. Парагвай (до 17) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Бразилия (до 17) VS. Уругвай (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «Бразилия (до 17) VS. Колумбия (до 17) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «Бразилия (до 17) VS. Аргентина (до 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «Бразилия (до 17) VS. Чили (до 17) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.