Ռեյ Յուրի
Ռեյ Յուրի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 14, 1873[1] |
Ծննդավայր՝ | Lafayette, Ինդիանա, ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 29, 1937[1] (63 տարեկան) |
Մահվան վայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Ռեյմոնդ Քլարենս (Ռեյ) Յուրի (անգլ.՝ Raymond Clarence "Ray" Ewry, հոկտեմբերի 14, 1873[1], Lafayette, Ինդիանա, ԱՄՆ - սեպտեմբերի 29, 1937[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թեթեւ աթլետ, ութակի օլիմպիական չեմպիոն, օլիմպիական խաղերմ առավել շատ տիտղոսներ նվաճած մարզիկներից մեկը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեյը ծնվել է Ինդիանա նահանգի Լաֆայետ քաղաքում։ Մանուկ հասակում հիվանդացել է պոլիոմելիտով և ստիպված է եղել որոշ ժամանակ տեղից տեղ շարժվել անվասայլակով[3]։ Սակայն վարժությունների շնորհիվ նա կարողացել է ապաքինվել և սկսել է զբաղվել ցատկով՝ ոտքերի մկաններն ամրացնելու նպատակով։
1890 թվականին ընդունվել է Պերդյուի անվան համալսարան, որն ավարտել է 1896 թվականին՝ ստանալով հիդրավլիկ ճարտարագետի մասնագիտություն։ Համալսարանում սովորելիս խաղացել է ամերիկյան ֆուտբոլ, զբաղվել թեթև աթլետիկայով, գլխավորել է համալսարանի թիմը։ 1898 թվականից մինչև 1910 թվականը ընկած ժամանակամիջոցում 15 անգամ նվաճել է ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթանակներ տանելով առանց թափավազքի ցատկի առաջնություններում։
1900--1908 թվականներին Ռեյը մասնակցել է չորս ամառային օլիմպիական խաղերի (ներառյալ 1906 թվականի ոչ պաշտոնական խաղերը)։ Նա հաղթել է այն բոլոր մրցումներում, որոնց մասնակցել է, վերջնահաշվարկով նվաճել է տասը ոսկե մեդալ, որոնցից երկուսը ձեռք է բերել ոչ պաշտոնական խաղերում[4], և, հետևաբար, նա պաշտոնապես համարվում է օլիմպիական ութակի չեմպիոն։ Ընդ որում՝ սահմանել է երկու համաշխարհային և մեկ օլիմպիական ռեկորդ։ Ռեյը ցանկացել է մասնակցել նաև 1912 թվականի խաղերին (երբ արդեն 39 տարեկան էր), բայց նրան թույլ չեն տվել։
Առանց թափավազքի հեռացատկի՝ նրա սահմանած ռեկորդը (3,47 մետր) չի գերազանցվել մինչև 1938 թվականը[5], երբ այդ մրցաձևի արդյունքները այլևս պաշտոնապես չեն գրանցվել։
Օլիմպիական խաղերի արդյունքները[6] | |||
---|---|---|---|
Օլիմպիական խաղեր | Բարձրացատկ առանց թափավազքի | Հեռացատկ առանց թափավազքի | Եռացատկ առանց թափավազքի |
Փարիզ 1900 թ | 1,65 մ Համաշխ. ռեկորդ | 3.21 մ | 10.58 մ |
Սենթ Լուիս 1904 թ | 1,60 մ![]() |
3.48 մ![]() |
10.54 մ![]() |
Աթենք 1906 թ | 1,56 մ![]() |
3.30 մ![]() |
Չի անցկացվել |
Լոնդոն 1908 թ | 1.575 մ![]() |
3.335 մ![]() |
Չի անցկացվել |
Ռեյ Յուրին մահացել է 1937 թվականի սեպտեմբերի 29-ին։ 1974 թվականին նրան նվիրված անկյուն է բացվել ամերիկյան թեթևատլետիկական փառքի սրահում, 1983 թվականին՝ ամերիկյան օլիմպիական փառքի սրահում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ «Ray Ewry»։ Olympedia։ Վերցված է December 24, 2020
- ↑ «RAY EWRY MEDALS»։ Official website of the Olympic Movement։ Վերցված է June 23, 2015
- ↑ Rohde John (August 13, 2008)։ «Phelps is clearly No. 1 in career golds; Ewry should be No. 2»։ The Oklahoman։ Վերցված է October 26, 2017
- ↑ «Ray Ewry»։ databaseolympics.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-23-ին
- ↑ Результаты Рея Юри на сайте databaseolympics.com Archived 2007-02-23 at the Wayback Machine. (անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Genty Clement (2021)։ RAY EWRY (1873-1937) Dix fois champion olympique du saut sans élan։ L'Harmattan։ ISBN 978-2-343-23212-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռեյ Յուրի Վիքիպահեստում |
---|
- Ռեյ Յուրին Ամերիկյան թեթեւ ատլետիկայի փառքի սրահում(անգլերեն) )
- Ռեյ Յուրին sports-reference.com-ում(անգլերեն) )
|