Ռեմինիսցենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեմինիսցենցիա (լատ. reminiscentia վերհիշում, հիշողություն, հուշ)

ա) հոգեբանության բնագավառում ՝

ընկալված ինֆորմացիայի հետաձգված (2-3 օր անց կատարվող) վերարտադրությունը, որն ավելի լրիվ ու կատարյալ է լինում, քան մտապահմանն անմիջականորեն հետևող վերարտադրությունը։

բ) գրականագիտության բնագավառում ՝

աղոտ վերհուշ, ազդեցության հեռավոր արձագանք, որն արտահայտվում է մասնավորապես, գրողի ստեղծագործության մեջ մեկ այլ գրողի գործերից վերցրած արտահայտությունների կամ պատկերների ինքանբերական, առավելապես ենթագիտակցական օգտագործման ձևով

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաձգված վերարտադրության ավելի լրիվ ու հստակ լինելու երևույթը՝ համեմատած սովորելուց անմիջապես հետո կատարված վերարտադրության հետ կոչվում է ռեմինիսցենցիա ։ Ռեմինիսցենցիան պայմանավորված է ինֆորմացիայի ամրապնդման (կոնսոլիդացման) գործընթացով, մտապահման ընթացքում առաջ եկած մտավոր հոգնածության վերացմամբ և մի շարք այլ գործոններով, որոնց իմացությունը թույլ է տալիս հոգեբանորեն ավելի ճիշտ կազմակերպել ուսուցման գործընթացը։

Կոնսոլիդացիա (ամրապնդում) կարճատև հիշողությունից ինֆորմացիայի անցումն ու ամրապնդումը տևական հիշողության մեջ։ Հոգեկան բարդ և հիմնականում ենթագիտակցական գործընթաց է։

Ամենից հաճախ այն դիտվում է փոքր հասակի երեխաների հոգեկան գործունեության ընթացքում.նրանք սովորաբար դժվարանում են պատմվածքը լսելուղց անմիջապես հետո վերարտադրել, կամ պատմում են նրա միայն այն հատվածները, որոնք նրանց վրա ուժեղ տպավորություն են գործել։ Բայց որոշ ժամանակ անց նրանք վերարտադրում են ավելի լրիվ, տեղի է ունենում գիտակցության յուրահատուկ փայլատակում։ Հասուն մարդկանց կյանքում ռեմինիսցենցիան ավելի հազվադեպ է դիտվում։

Ռեմինիսցենցիայի գոյությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում Էբինգհաուզի օրենքը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը։ Ջ.Բոլլարդի, Ս. Լ. Ռուբինշտեյնի և այլոց ուսումնասիրությունները պարզեցին, որ եթե Էբինգհաուզի դասական կորը սկզբնական մասում (առաջին 2 օրերի հատվածում) շեշտակիորեն անկում է ունենում, ապա ռեմինիսցենցիան հաշվի առնելու դեպքում՝ հենց այդ հատվածը պետք է վերև բարձրանա՝ հասնելով մինչև վերարտադրության 90 -100%-ի սահմանին

Ռեմինիսցենցիայի հոգեբանական մեխանիզմները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպե՞ս բացատրել ռեմինիսցենցիայի առաջացումը, հոգեբանական ի՞նչ մեխանիզմներ են այստեղ գործում։ Այս երևույթն առաջին հերթին պետք է կապել ամրապնդման (կոնսոլիդացիայի) երևույթի հետ, որը ընկած է նրա հիմքում։ Ռեմինիսցենցիա նկատվում է այն դեպքում, երբ ընկալված նյութը լիովին անցել է տևական հիշողության մեջ։ Ռեմինիսցենցիայի գոյությունը վկայում է, որ ինֆորմացիայի ընկալումից հետո, գոնե առաջին շրջանում, հիշողությունից ըստ էության ոչինչ չի կորչում Ռեմինիսցենցիան կապված է նաև սովորողի կողմից նյութի իմաստը լրիվ ըմբռնելու համար անհրաժեշտ աշխատանքի կատարման հետ։

Այդ է վկայում այն, որ երբ ընկալումից անմիջապես հետո փորձում են վերարտադրել նյութը ապա նման փորձը ակտիվացնում է մտքի աշխատանքը և ավելի ուշ ձեռնարկվող վերատադրության ժամանակ ռեմինիսցենցիան ավելի ուժգին է արտահայտվում։

Ռեմինիսցենցիա ամենից հաճախ դիտվում է՝

  • մտքերով հարուստ կապակցված նյութ սովորելիս։ Անիմաստ և անկապ ինֆորմացիա յուրացնելիս ռեմինիսցենցիան կամ իսմշպառ բացակայում է, կամ էլ շատ թույլ է արտահայտվում։

Ռեմինիսցենցիան հաճախադեպ է, նաև շարժողական հմտություններ ձևավորելիս երբ հմտությունները դեռևս կամածին վարժությունների օգնությամբ մինչև վերջ չեն ավտոմատացվել։

  • սովորած իմաստալից նյութը ազատ, սեփական խոսքերով շարադրելիս։ Եթ պահանջվում է նյութի բառացի վերարտադրություն կատարել, ապա ռեմինիսցենցիան թուլանում է։ ավելի պայծառ են հիշվում նյութի այն հատվածները, որոնք մտքի լարված աշխատանք են պահանջել։ Նյութի տրամաբանական կառուցվածքը ավելի մեծ չափով է ենթակա ռեմինիսցենցիայի . քան նկարագրման մասը։

Ռեմինիսցենցիան կախված է նաև նյութի նկատմամբ սովորողի վերաբերմունքից։, իմացական դիրքորոշումից։ Անկեղծ հետաքրքրությունը ուժեղացնում է ռեմինիսցենցիան, քանի որ էական նշանակություն ունի նյութի հասկացման աստիճանը։ Եթե սովորողը լավ չի հասկացել նյութը, ապա ռեմինիսցենցիա հազիվ թե առաջանա։

Ռեմինիսցենցիան պայմանավորված է նաև երկրորդ վերարտադրության առանձնահատկություններով.այն ավելի շատ հենվում է ոչ թե արտաքին զուգորդման այլ իմաստային կապերի վրա։ Մեծ նշանակություն ունի նաև ուղեղի թարմությունը, որը երկրորդ վերարտադրության ժամանակ թույլ է տալիս դժվարությունների հանդիպելիս՝ չհուսահատվել, այլ աստիճանաբարվերականգնել ողջ նյութը։ Ռեմինիսցենցիայի երևույթը վկայում է նաև, որ կարճ ժամանակահատվածում մեծ թվով կրկնություններ կատարելը սովորելու արդյունավետ եղանակ չէ։ ։ Հետաձգված կրկնությունները, հատկապես եթե հիմնականում վերարտադրության ձև են ընդունում, շատ ավելի արդյունավետ են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240 էջ 
  • Նալչաջյան Ա․ Ա․ (1991)։ Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.)։ Երևան։ էջ 512  ISBN 5-545-00785-7