Ռեբեկա Գերշման
Ռեբեկա Գերշման | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1903 |
Ծննդավայր | Կառլոս Կասարես, Carlos Casares Partido, Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | ապրիլի 4, 1986 (82 տարեկանում) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան |
Մասնագիտություն | կենսաբան և ֆիզիոլոգ |
Ռեբեկա Գերշման (իսպ.՝ Rebeca Gerschman, հունիսի 19, 1903, Կառլոս Կասարես, Carlos Casares Partido, Բուենոս Այրես, Արգենտինա - ապրիլի 4, 1986, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆիզիոլոգ, կենսաբան: Գերշմանի ազատ ռադիկալների միջոցով թթվածնի թունավորումը գիտական միջավայրում հեղափոխություն էր: Գերշմանը եղել է կանանց իրավունքների պաշտպան գիտաշխատող[1][2]:
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի կենսաբանության և դեղագիտության ֆակուլտետը: Աշխատել է Ուսայի ինստիտուտում, որտեղ էլ 1939 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն կալիումի և արյան պլազմայի վերաբերյալ՝ ստեղծելով Գերշման-Մարենեցի մեթոդը, որպեսզի կարողանան չափել կալիումն արյան մեջ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռեբեկան մասնագիտացել է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում: 1954 թվականին նա առաջադրում է որոշ հիվանդությունների և ծերության ժամանակ թթվածնի ազդեցությունը, որը հայտնի է որպես Գերշմանի տեսություն: Մինչև 1969 թվական, երբ Ջոզեֆ ՄքՔորդը և Ֆրիդովիչը հայտնաբերեցին սուպերօքսիդ դիսմուտազայի ֆերմենտը, տեսությունը լիովին ընդունված չէր: Ռեբեկայի բացահայտումը հիմնարար էր` ընդունելով ազատ ռադիկալների և հակաօքսիդանտների մասին առկա տեսությունները:
Բուենոս Այրեսի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնն առանձնացավ ժամանակի ուսուցման ոչ սովորական մեթոդների օգտագործման համար, քանի որ այն կոչված էր հրավիրելու ականավոր անհատների և կիրառել գիտական ֆիլմեր:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերշմանի պատվին Արգենտինայի գիտության, տեխնոլոգիաների և արտադրական նորարարության նախարարությունը հանձնում է Ռեբեկա Գերշմանի անվան մրցանակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «CIENTÍFICA ARGENTINA QUE DESCUBRIO UNA DE LAS CAUSAS DEL ENVEJECIMIENTO.» (es-ES)։ 2010-05-28։ Վերցված է 2017-10-19
- ↑ Cornejo Jorge Norberto (December 2008)։ «Una mujer en la ciencia argentina: Rebeca Gerschman»։ Mora (Buenos Aires) 14 (2): 136–143։ ISSN 1853-001X