Jump to content

Ռեբեկա Անդրադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Անդրադե
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1999(1999-05-08)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԳուարուլյուս, Սան Պաուլու, Բրազիլիա[1]
Քաղաքացիություն Բրազիլիա
Ազգությունաֆրո-բրազիլացի
Մայրենի լեզուբրազիլիական պորտուգալերեն
Մասնագիտությունսպորտային մարմնամարզիկ
Պարգևներ և
մրցանակներ
 Rebeca Andrade Վիքիպահեստում

Ռեբեկա Ռոդրիգես դե Անդրադե (բրազ.-պորտ.՝ Rebeca Rodrigues de Andrade, մայիսի 8, 1999(1999-05-08)[1], Գուարուլյուս, Սան Պաուլու, Բրազիլիա[1]), բրազիլացի մարմնամարզուհի, օլիմպիականկրկնակի չեմպիոն, աշխարհի անհատական բազմամարտի հաղթող (2022) և աշխարհի կրկնակի չեմպիոն հենացատկում (2021 և 2023)։

Անդրադեն միջազգային մակարդակով նորամուտը նշել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում Կոչաբամբայում, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը բրազիլական թիմի կազմում և անհատական բազմամարտում[6][7]։

Անդրադեն 2013 թվականի մրցաշրջանը սկսել է Նադիա Կոմանեչիի Ինվիտեյշնալ մրցաշարում Օկլահոմա Սիթիում և նվաճել է ոսկե մեդալ երիտասարդական բազմամարտում։[8]

Փետրվարի ընթացքում Անդրադեն մրցաշրջանը սկսել է WOGA Classic մրցաշարում Պլեյնո (Թեխաս նահանգ) և նվաճել է ոսկե մեդալ բազմամարտում, հենացատկում և զուգափայտերի վրա, իսկ նաև արծաթե մեդալ թիմային վարժություններում, գերանի վրա և ազատ վարժություններում։[9] Հետո մասնակցել է երիտասարդական Պանամերիկյան առաջնությունում Արաքաջուում, որտեղ օգնել է Բրազիլիայի հավաքականին նվաճել արծաթե մեդալ թիմային մրցումներում։ Նա նաև նվաճել է արծաթե մեդալ բազմամարտում և ազատ վարժություններում՝ զիջելով Ֆլավիա Սարայիևային, ինչպես նաև ոսկե մեդալ հենացատկում, զուգափայտերի և գերանի վարժություններում։[9][9]

Մեծահասակների մրցույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրադեն նորամուտը նշել է Լյուբլյանայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ զուգափայտերի վրա՝ զիջելով Իզաբելա Օնիշկոյին և Յոնե Ադլերտեգին։ Այնուհետև գնացել է Համաշխարհային մարտահրավերի փուլին Սան Պաուլուում և նվաճել է արծաթե մեդալ հենացատկում, իսկ զուգափայտերի վրա զբաղեցրել է 7-րդ տեղը։

Անդրադեն մասնակցել է Դոհայի Աշխարհի գավաթին և նվաճել է արծաթե մեդալ զուգափայտերի վրա՝ զիջելով Յոնա Ադլերտեգին։

2016 թվականի Օլիմպիական խաղերում Ռեբեկա Անդրադեն եզրափակիչում օգնել է Բրազիլիայի թիմին հասնելու թիմային եզրափակիչ՝ զբաղեցնելով 5-րդ տեղը, իսկ անհատական բազմամարտում երրորդ տեղը՝ զիջելով ամերիկացի մարմնամարզուհիներ Սիմոնե Բայլսին և Ալեքսանդրա Ռայսմանին։ Թիմային եզրափակիչում Ռեբեկան ընկել է ազատ վարժությունները կատարելու ժամանակ, և բրազիլական թիմը դարձել է 8-րդը։ Անհատական բազմամարտում նա 11-րդն էր։

Բաքվում 2020 թվականի Աշխարհի գավաթին Անդրադեն որակավորման փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը զուգափայտերի վրա՝ Ֆան Յիլինից և Անաստասիա Իլյանկովայից հետո և 2-րդ տեղը՝ գերանի վրա՝ Ուրարա Ասիկավայից հետո՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Սակայն մրցաշարի եզրափակիչը չեղարկվել է Ադրբեջանում COVID-19-ի համաճարակի պատճառով։ Հուլիսին Անդրադեն և շատ Օլիմպիական խաղերի այլ թեկնածուներ մեկնեցին Պորտուգալիա, քանի որ Բրազիլիայում COVID-19-ի համաճարակի անկայուն վիճակի և փակ մարզադահլիճների պատճառով նրանք չէին կարողանում վերադառնալ մարզումներին։ 2020 թվականին դեկտեմբերի նրա COVID-19-ի թեստը դրական է եղել, բայց հիվանդությունն անցել է առանց նշանների։

Ռեբեկա Անդրադեն վերադարձել է մրցումներին 2021 թվականի Պանամերիկյան առաջնությունում։ Ոսկե մեդալը նվաճել է բրազիլական թիմը՝ Ռեբեկա Անդրադե, Կրիստալ Բեզերրա, Աննա Լուիզա Լիմա, Լոռան Օլիվեյրա և Ջուլիա Սոարես։ Ռեբեկան նվաճել է ոսկե մեդալ բազմամարտում։ Այս արդյունքը նրան և Լյուսիանա Ալվարադոյին Օլիմպիական խաղերի ուղեգիր է շնորհել։

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ռեբեկա Անդրադեն դարձել է անհատական բազմամարտի արծաթե մեդալակիր։ Սա Բրազիլիայի պատմության մեջ առաջին մեդալն է սպորտային մարմնամարզությունում։

Հենացատկում Ռեբեկա Անդրադեն նվաճել է Օլիմպիական ոսկե մեդալ՝ այսպիսով դառնալով Բրազիլիայի պատմության մեջ առաջին Օլիմպիական չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. https://www.uol.com.br/esporte/olimpiadas/reportagens-especiais/rebeca-andrade-e-ouro-no-salto-nas-olimpiadas/
  3. https://ge.globo.com/olimpiadas/noticia/rebeca-andrade-e-1a-brasileira-a-ganhar-duas-medalhas-em-uma-unica-edicao-das-olimpiadas.ghtml
  4. https://brasil.elpais.com/esportes/jogos-olimpicos/2021-07-29/rebeca-andrade-leva-seu-baile-de-favela-ao-podio-em-toquio-e-da-ao-brasil-medalha-inedita-na-ginastica.html
  5. https://olympics.com/en/paris-2024/schedule/artistic-gymnastics/women-s-vault?day=3-august
  6. «Campeonato Sudamericano Infanto - Juvenil Competicion Por Equipos» (PDF). Gymnastics Results (Spanish). Federacion Boliviana De Gimnasia. 2012-10-06. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-07-29-ին. Վերցված է 2021-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Campeonato Sudamericano Infanto - Juvenil Competicion Individual» (PDF). Gymnastics Results (Spanish). Federacion Boliviana De Gimnasia. 2012-10-06. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-07-29-ին. Վերցված է 2021-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «2013 Nadia Comaneci Invitational Results». The Gymternet. 2013-02-16. Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 «USA Gymnastics | Sunisa Lee». usagym.org. Արխիվացված է օրիգինալից 2021-07-19-ին. Վերցված է 2021-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. DeMeyer, Tess (2021-07-29). «Rebeca Andrade wins silver in All-Around, Brazil's first women's gymnastics medal». NBC Olympics. Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին. Վերցված է 2021-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)