Ռաֆիկ Պետրոսյան (քաղաքական գործիչ)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1940 |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 17, 2021[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյան (մայիսի 1, 1940, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 17, 2021[1], Երևան, Հայաստան), հայ իրավաբան, ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
- 1965-1966 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957-1958 թթ. աշխատել է Ղազախական ԽՍՀ Ապանովկա կայարանում որպես հյուսն։
- 1958-1962 թթ. աշխատել է Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում որպես խառատ։
- 1966-1970 թթ. - Սպիտակի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր։
- 1971-1983 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս։
- 1984-1988 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ։
- 1988-1996 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։
- 1991-2003 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։
- 2003-2005 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-1995 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (184 ընտրատարածք)։
- 1992-1995 թթ. - ԳԽ սահմանադրական հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի անդամ։
- 2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
- 2007-2012 թթ. - ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք)։ 19.06.2007 - 21.05.2008 թթ. եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. մայիսի 21-ին ընտրվել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
1990-1996 թթ. եղել է ՀՌԱԿ անդամ։ 2003-2014 թթ. - Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- 1970 թ. ԽՍՀՄ ԳԽ նախագահության «Անբասիր աշխատանքի համար» մեդալ։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2010)[2]։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանի հայրն է։
Նախորդող Վիկտոր Դալլաքյան |
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյան 13 հունիսի 2003 թ. - 7 հունիսի 2007 թ. |
Հաջորդող Դավիթ Հարությունյան |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Մայիսի 1 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 17 մահեր
- 2021 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀԿ անդամներ
- ՀՀ վաստակավոր իրավաբաններ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ իրավաբաններ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՌԱԿ անդամներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայաստանի պետական գործիչներ