Ռաֆիկ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆիկ Կարապետյան
նոյեմբերի 7, 1923(1923-11-07) - մարտի 24, 2011(2011-03-24) (87 տարեկան)
ԾննդավայրԲնունիս, Սյունիքի մարզ, Հայաստան
ԿոչումԳեներալ-մայոր

Ռաֆիկ Միքայելի Կարապետյան (նոյեմբերի 7, 1923(1923-11-07), Բնունիս, Սյունիքի մարզ, Հայաստան - մարտի 24, 2011(2011-03-24)), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Կարապետյանին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան փողոցի 26 հասցեում

Ռաֆիկ Կարապետյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 7-ին, Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Թիֆլիսի թիվ 38 հայկական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել և 1940 թվականին ավարտել է Անդրկովկասյան երկաթուղային ինստիտուտը։ 1941 թվականից անցել է զինվորական ծառայության։ 1942 թվականին ընդունվել է Թելավիի ռազմական ուսումնարանը։ 6-ամսյա արագացված դասընթացից հետո ստացել լեյտենանտի կոչում։ Նշանակվել է Անդրկովկասյան զինօկրուգի մոտոհրաձգային գնդի հակատանկային զենքի դասակի հրամանատար։ Կարապետյանի դասակը մասնակցել է Մալգոբեկի պաշտպանական գործողություններին և Հյուսիսային Կովկասի մի շարք բնակավայրերի ազատագրմանը։ Նշանակվել է վաշտի, այնուհետև գումարտակի հրամանատար։ 1944 թվականին անցել է սպաների որակավորման բարձրացման դասընթացների։ 1953 թվականին ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան[1]։ 1955 թվականին նշանակվել է 89-րդ հայկական Թամանյան ՀԴ 400-րդ Սևաստոպոլյան մոտոհրաձգային գնդի հրամանատար։ Դիվիզիայի կազմացրելուց հետո՝ 1956 թվականին, Կարապետյանը նշանակվել է 121-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 349-րդ մոտոհրաձգային գնդի շտաբի պետ, երկու տարի անց փոխադրվել 7-րդ գվարդիական բանակի շտաբ։ 1964-1969 թվականներին եղել է գվարդիական գնդի հրամանատար, 1970 թվականից` դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1961-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1975-1984 թվականներին նշանակվել է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ նախագահի տեղակալ, 1984-2001 թվականներին ընտրվել է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ նախագահ։ 1997 թվականից նախագահել է «Մարշալ Բաղրամյան» ՀՀԿ-ն։ 1997 թվականից եղել է ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարության Բարձրագույն սպայակազմի հանձնաժողվի նախագահի տեղակալ։ 2004 թվականից նախագահել է վետերանների միությունը[2]։

Ռաֆիկ Կարապետյանը մեծ ներդրում ունի ԴՕՍԱԱՖ-ի վերելքի, բանակի համար զինվորական կադրերի և մարզիկների պատրաստման գործում։ Նա մեծ օգնություն է ցուցաբերել «Սիսական» կազմակերպությանը` Սիսիանի սահմանների պաշտպանության և Արցախյան ազատամարտի ժամանակ[2]։

Ռաֆիկ Կարապետյանը մահացել է 2011 թվականի մարտի 24-ին[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]