Ռաֆայել Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Ստեփանյան
Ռաֆայել Ստեփանյան.png
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 2, 1926(1926-12-02)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԵրկիրFlag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ
Մահացել էօգոստոսի 31, 1987(1987-08-31) (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Ռաֆայել Հովհաննեսի Ստեփանյան (դեկտեմբերի 2, 1926(1926-12-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - օգոստոսի 31, 1987(1987-08-31), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (1970)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Ստեփանյանը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի տեսության և կոմպոզիցիայի բաժինը։

1957-1960 թվականներին դասավանդել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1969-1972 թվականներին՝ Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում (տեսության բաժնի հիմնադիր-ղեկավար), 1972-1987 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիաում (պրոֆեսոր)։ 1961 թվականին դարձել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող։

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների («Հարմոնիայի ազգային ինքնատիպության մասին», «Ստեղծագործության ցնծություն», «Կվինտակորդներն ու կվարտակորդները Կոմիտասի ստեղծագործության մեջ», «Արամ Խաչատրյանի հարմոնիայի մի քանի առանձնահատկությունները» և այլն, բոլորը՝ ռուսերեն)։

Ռաֆայել Ստեփանյանը մահացել է 1987 թվականի օգոստոսի 31-ին Երևանում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երվանդ Սահառունի, Ե., 1962:
  • Էդուարդ Կզարթմյան։ (Կյանքը և գործունեությունը) / Ռ.Հ. Ստեփանյան; Խմբագիր՝ Է.Ա. Մակարյան; Հայաստանի երգչախմբ. ընկ. կողմից, Երևան, 1966։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png