Ռաֆայել Սամուրղաշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Սամուրղաշև
Ծնվել էհուլիսի 28, 1963(1963-07-28) (58 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունըմբիշ և մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի վաստակավոր մարզիչ

Ռաֆայել Վարդերեսովիչ Սամուրղաշև (ռուս.՝ Рафаэль Вартересович Самургашев, հուլիսի 28, 1963(1963-07-28), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ խորհրդային և ռուսաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ առաջնության մեդալակիր (1989), Օլիմպիական խաղերի մասնակից (2000), միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (1995), Ռուսաստանի Դաշնության Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, Հարավային դաշնային շրջանի հասարակական ըմբշամարտի ասոցիացիաների միջմարզային ասոցիացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրղաշևի ավագ եղբայրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայելը ծնվել է սպորտով զբաղվող հայկական ընտանիքում։ Հայրը՝ Վարդերես Սեմենովիչը (1937-2009) եղել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։ Մայր՝ Նելլի Արիստակեսովնան եղել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, Ռուսաստանի միակ կինը, որն այդ մարզաձևում ստացել է մարզչի բարձրագույն կոչում։

Ռաֆայելն ըմբշամարտով սկսել է զբաղվել տասնհինգ տարեկանում, մարզիչը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Ղազարովը։1989 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի կազմում 2000 թվականին մասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայելն ամուսնացած է Տատյանա Սամուրղաշևայի հետ, նրանք ունեն 5 դուստր՝ Լարիսա, Օլգա, Տատյանա, Աննա և Անաստասիա։ Երեք կրտսեր աղջիկները զբաղվում են թենիսով, մարզվում են ԱՄՆ-ում՝ Ֆլորիդա նահանգի Բրեդենտոն քաղաքում գտնվող Նիկա Բոլետերիի ակադեմիայում։

Եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Սամուրղաշև (ծնված 1965) ֊ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։
  • Սեմյոն Սամուրղաշև (ծնված 1976) - Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։
  • Վարդերես Սամուրղաշև (ծնվ. 1979) ֊ 2000 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Monument to the grappler»։ memorysensory.com։ Արխիվացված է օրիգինալից 24 December 2014-ին։ Վերցված է 21 February 2013 
  2. «Armenia at the 2000 Sydney Summer Games»։ Sports-Reference.com։ Արխիվացված է օրիգինալից 17 April 2020-ին։ Վերցված է 21 February 2013 
  3. Заслуженные тренеры России Archived 2013-01-14 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]