Ռաջա Ամարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռաջա Ամարի
Raja Amari official photo by Cyril Holtz.jpg
Ծնվել էապրիլի 4, 1971(1971-04-04) (49 տարեկան)
ԾննդավայրԹունիս, Թունիս
ՔաղաքացիությունFlag of Tunisia.svg Թունիս
Մասնագիտացումկինոռեժիսոր
IMDbID ID 1075853

Ռաջա Ամարի (ապրիլի 4, 1971(1971-04-04), Թունիս, Թունիս), թունիսցի կինոռեժիսոր[1], սցենարիստ: Առավել հայտնի է «Կարմիր կերպաս» (Satin Rouge/Red Satin 2002) և «Թաղված գաղտնիքներ» (Dowaha/Les Secrets/Buried Secrets, 2009) միջազգային մրցանակների արժանացած ֆիլմերով:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաջա Ամարին ծնվել է Թունիսում: Սովորել է Թունիսի կոնսերվատորիայի պարային բաժնում: 1992 թվականին արժանացել է պարային առաջին մրցանակին[1]: Թունիսի Դանթե Ալիգիերի միությունում ուսանել է իտալերեն, այնուհետև Թունիսի համալսարանում ուսանել է ֆրանսիական գրականության բաժնում: Շուրջ երկու տարի աշխատել է Cinécrits կինոամսագրի համար: 1995 թվականին Ամարին Փարիզում սովորել է «Լա Ֆեմի» (անգլ.՝ La Fémis) կինոդպրոցում[2] կինոդպրոցում և ստացել սցենարիստի որակավորում[3]: 1998 թվականին ավարտել է կինոդպրոցն ու աշխատել իր կինո-հարթակում[3]: Ամարիի «Կարմիր կերպաս» ֆիլմը 2002 թվականին ցուցադրվել է Բեռլինի կինոփառատոնում: «Թաղված գաղտնիքներ» ֆիլմը 2009 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ընտրություն ֆիլմին է արժանացել Ամարիի «Թաղված գաղտնիքներ» ֆիլմը:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le Bouquet / The Bouquet, 1995
  • Avril / April, 1998
  • Un soir de juillet / An Evening in July, 2000
  • al-Sitar al-ahmar / Satin rouge / Red Satin, 2002
  • Seekers of Oblivion, [DOC] 2004
  • Dowaha / Les secrets / Secrets, 2009
  • Tunisian Spring, 2014
  • Foreign Body, 2016[4][5]

Մրցանակների և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Ֆիլմ Արդյունք Ծանոթագրություն
1998 Միլանի կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակ Avril/Ապրիլ Հաղթանակ [3]
1998 Թունիսի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակ Avril/Ապրիլ Հաղթանակ [3]
1998 Հունաստանի միջազգային կարճամետրաժ կինոփառատոնի լավագույն կինոգործիչ մրցանակ Avril/Ապրիլ Հաղթանակ [3]
1998 Prix de la Qualité at Centre national du cinéma et de l'image animée (CNC) Avril/Ապրիլ Հաղթանակ [1]
2001 Միլանի կինոփառատոնի առաջին մրցանակ Un soir de juillet/Հուլիսյան երեկո Հաղթանակ [1]
2001 Զանզիբարի կինոփառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմ Un soir de juillet/Հուլիսյան երեկո Հաղթանակ [1]
2002 Սիեթլի միջազգային կինոփառատոնի նոր ռեժիսորներ մրցանակ Satin rouge/Կարմիր կերպաս Հաղթանակ [6]
2002 Մոնրեալի միջազգային կինոփառատոնի լավագույն աֆրիկյան ֆիլմ մրցանակ Satin rouge/Կարմիր կերպաս Հաղթանակ [7]
2002 Մայն միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակ Satin rouge/Կարմիր կերպաս Հաղթանակ [1]
2002 Տորինոյի կինոփառատոնի լավագույն ֆիլմ մրցանակ Satin rouge/Կարմիր կերպաս Հաղթանակ [8]
2002 Տորինոյի կինոփառատոնի հատուկ հիշատակում Ուիլյամ Հոլդեն սցենարիստական մրցանակ Satin rouge/Կարմիր կերպաս Հաղթանակ [8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Rebecca Hillauer (2005)։ Encyclopedia Of Arab Women Filmmakers։ American University in Cairo Press։ էջեր 370–75։ ISBN 978-977-424-943-3։ Վերցված է հունիսի 26, 2012 
  2. Stacey Weber-Feve (փետրվարի 28, 2010)։ Re-Hybridizing Transnational Domesticity and Femininity: Women's Contemporary Filmmaking and Lifewriting in France, Algeria, and Tunisia։ Rowman & Littlefield։ էջեր 104–5։ ISBN 978-0-7391-3451-1։ Վերցված է հունիսի 26, 2012 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Martine Florence (2011)։ Screens and Veils: Maghrebi Women's Cinema։ Bloomington, Indiana: Indiana University Press։ էջ 114։ ISBN 978-0-253-35668-0 
  4. «A Tunisian refugee makes a place for herself in France in well-crafted drama 'Foreign Body'»։ Los Angeles Times։ March 15, 2018 
  5. «French-Tunisian Auteur Raja Amari on Sensual Drama ‘Foreign Body’»։ Variety Magazine։ December 10, 2016 
  6. Schultz Kate (August 20, 2002)։ «INTERVIEW: Self-Empowerment by Way of the Midriff; Raja Amari’s ‘Satin Rouge’.»։ Indiewire։ Indiewire։ Վերցված է January 31, 2016 
  7. «Awards of the Montreal World Film Festival - 2002»։ Montreal World Film Festival։ World Film Festival։ 2016։ Վերցված է February 6, 2016 
  8. 8,0 8,1 «Winners of 20th Torino Film Festival»։ Torino Film Festival։ Torino Film Festival։ Վերցված է February 6, 2016