Ռաշիդ Կարապետյան
Ռաշիդ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1937 (87 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1955) |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի պարի պետական անսամբլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Ռաշիդ Կարապետյան (դեկտեմբերի 28, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ։ Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ (1962 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1964 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշիդ Կարապետյանը ծնվել է Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ Աշխատել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, եղել է բալետի արտիստ։ 1957—1960 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Բանակից վերադառնալուց հետո եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար։ 1967 թվականին «ԽՍՀՄ ժողովուրդների պարեր» ծրագրի շրջանակներում հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում, Լաոսում, Կամբոջայում։ Շրջագայել է աշխարհի տարբեր երկրներով[1][2]։
1970 թվականին հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ընկել և վնասել է ողնաշարը և դադարեցրել է պարային գործունեությունը։
![]() |
Ես ծնվել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող բակերից մեկում և երևի հենց Աստված էլ ինձ պահում է, որ շատ ծանր վնասվածքից հետո կարողացա ոտքի կանգնել։ - Ռաշիդ Կարապետյան[3]
|
![]() |
Պարացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բերդ»
- «Պոռթկում»
- «Լեռնային պար»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1964 թ.
- Լենինի շքանշան, 1965 թ.
- Կամբոջայի թագավորի շքանշան, 1967 թ.
- Հունգարիայի մշակույթի նախարարի մեդալ, 1968 թ.
- ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2013 թ.