Ռայո Պիյրոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայո Պիյրոյա
Քաղաքացիությունը  Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1979(1979-07-11)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Պյառնու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190 սանտիմետր
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1996 Էստոնիա Տերվիս 8 (1)
1997—1999 Էստոնիա Լելլե 20 (3)
1999—2004 Էստոնիա Ֆլորա 102 (14)
2003  Նորվեգիա Վոլերենգա 11 (1)
2004—2011 Նորվեգիա Ֆրեդրիկստադ 158 (12)
2011—2012 Նիդերլանդներ Վիտես 2 (0)
2012—2013 Էստոնիա Ֆլորա 0 (0)
2013—2014 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չենդու Բլեյդս 18 (1)
2014 Էստոնիա Ֆլորա 0 (0)
Ազգային հավաքական
1998—2013 Էստոնիա Էստոնիա 114 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռայո Պիյրոյա (էստ․՝ Raio Piiroja, հուլիսի 11, 1979(1979-07-11)[1][2][3], Պյառնու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի ֆուտբոլիստ (կենտրոնական պաշտպան) և ֆուտբոլային ֆունկցիոներ։ Հանդես է եկել Էստոնիայի հավաքականի կազմում 1998 թվականից մինչև 2013 թվականը։ Հինգ անգամ ճանաչվել է Էստոնիայի լավագույն ֆուտբոլիստ։ 2014 թվականի նոյեմբերին դարձել է «Պյառնու» ֆուտբոլային ակումբի նախագահ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2004 թվականներին Ռայո Պեյրոյան խաղացել է Տալլինի «Ֆլորա» ակումբում, որի հետ նա երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։ 2003 թվականին 11 ամսով վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Վոլերենգա» ակումբ՝ հետագա գնման իրավունքով[4]։ 2005 թվականին պաշտպանը տեղափոխվել է նորվեգական «Ֆրեդրիկստադ» ակումբ, որի կազմում խաղացել է 8 մրցաշրջան։ Նորվեգական ակումբի կազմում 2006 թվականին նվաճել է Նորվեգիայի գավաթը, 2008 թվականին արժանացել առաջնության արծաթե մեդալի։ Այնուհետև հանդես է եկել Հոլանդիայի առաջնության «Վիտես» ակումբի կազմում, բայց վնասվածքների պատճառով կարողացել է անցկացնել ընդամենը երկու խաղ[5]։ 2012 թվականին՝ մեջքի վիրահատությունից հետո, վերադարձել է Տալլինի «Ֆլորա» ակումբ[6]։ 2013 թվականի մրցաշրջանն անցկացրել է առաջին լիգայի «Չենդու Բլեյդս» չինական ակումբում[7][8]։ 2014 թվականի հոկտեմբերին խաղացողը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառներով ավարտում է խաղացողի կարիերան։ Նրա հրաժեշտի հանդիպումը կայացել է մարտի 31-ին Լիլլեկյուլի մարզադաշտում և եղել է հանդիպումը Էստոնիայի և Իսլանդիայի հավաքականների միջև[9]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի ազգային հավաքականում Ռայո Պիյրոյան սկսել է խաղալ 1998 թվականին[10]։ 2013 թվականի հոկտեմբերին՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում, հերթական անգամ ստացել է ազդրի վնասվածք։ Այդ խաղից հետո այլևս հավաքական չի հրավիրվել։ Ընդհանուր առմամբ, Ռայոն Էստոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 113 հանդիպում և խփել 8 գոլ[11]։ 2015 թվականի մարտի 31-ին հավաքականի հետ անցկացրել է իր հրաժեշտի հանդիպումը՝ մասնակցելով Իսլանդիայի հավաքականի դեմ խաղին, որի ընթացքում խաղադաշտում անցկացրել է 13 րոպե։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը դարձավ Էստոնիայի հավաքականի յոթերորդ անդամը, որի պատվին անցկացվել է հրաժեշտի խաղ[12]։

«Պյառնու» ակումբի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին Ռայո Պեյրոյան դարձել է «Պյառնու» ֆուտբոլային ակումբի նախագահ, որը 2015 թվականին կատարել է նորամուտն Էստոնիայի Պրեմիեր լիգայում[13]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի -ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաք․ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պյառնու 1995/96 Էստոնիայի առաջնություն 8 1 8 1
Տերվիս 1996/97 Առաջին լիգա
Լելլե 1997/98 Էստոնիայի առաջնություն 9 0 9 0
1998 6 1 6 1
1999 7 2 7 2
Ընդհանուր 22 3 22 3
Ֆլորա 1999 Էստոնիայի առաջնություն 11 2 2 0 1 0 14 2
2000 26 1 2 0 28 1
2001 24 2 1 0 25 2
2002 26 9 2 0 0 0 25 2
2004 15 3 2 0 3 0 25 2
Ընդհանուր 102 17 9 0 4 0 115 17
Տերվիս 2000 Առաջին լիգա 1 0 1 0
Վալգա 2001 Առաջին լիգա 1 0 1 0
Վլերենգա (վարձավճար) 2003 Նորվեգիայի առաջնություն 11 1 3 0 3 0 2 1 19 2
Ֆրեդրիկստադ 2004 Նորվեգիայի առաջնություն 9 0 9 0
2005 12 1 12 1
2006 25 0 2 3 27 4
2007 22 3 2 0 24 3
2008 23 2 23 2
2009 25 2 2 1 1 0 28 3
2010 Առաջին դիվիզիոն 28 4 3 2 31 6
2011 Նորվեգիայի առաջնություն 15 0 16 0
Ընդհանուր 159 12 24 3 4 1 4 2 191 15
Վիտես 2011/12 Նիդեռլանդների բարձրագույն դիվիզիոն 2 0 0 0 0 0 2 0
Չենդու Բլեյդս 2013 Չինաստանի Առաջին լիգա 18 1 18 1
Ընդհանուր կարիերայում 324 35 27 3 16 1 10 3 377 42

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 25-ի տվյալներով

Հավաքական Մրցաշրջան Խաղեր Գլեր
Էստոնիա Էստոնիայի հավաքական
1998 1 0
1999 5 1
2000 6 1
2001 13 1
2002 9 0
2003 8 0
2004 12 1
2005 6 0
2006 5 0
2007 9 2
2008 8 0
2009 10 1
2010 7 1
2011 9 0
2012 1 0
2013 4 0
2015 1 0
Ընդհանուր 114 8

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆլորա»

  • Էստոնիայի չեմպիոն (2) – 2001, 2002
  • Էստոնիայի Սուպերգավաթի դափնեկիր (1) – 2002

«Ֆրեդրիկստադ»

  • Նորվեգիայի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2008
  • Նորվեգիայի գավաթակիր (1) – 2006[14]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնիայի լավագույն ֆուտբոլիստ (5) – 2002[14], 2006[14], 2007, 2008, 2009[15]

Պետական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Մերի, նախկին դահուկորդ է։ Ազատ ժամանակ Ռայո Պիյրոյան զբաղվում է ձկնորսությամբ[17][18].

2014 թվականին Ռիյո Պիյրոյան Նորվեգիայում դատապարտվել է 8 ամսվա պայմանական ազատազրկման հարկերից խուսափելու պատճառով[19]։ 2016 թվականի հունիսին լույս է տեսել «Raio Piiroja. Õhuvõitleja», գիրքը, որի հեղինակն է մարզական լրագրող Գունար Պրեսը[20]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Игорь САВЕЛЬЕВ (2003 թ․ փետրվարի 3). «Пийроя едет в Норвегию». moles.ee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. Михаил Малкин (2014 թ․ հոկտեմբերի 13). «Уходит эстонский капитан». ru.uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. «Райо Пийроя будет играть за клуб Flora». Postimees. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. «Дом летающих клинков». sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  8. «Уходит эстонский капитан. Euro-2016. Отборочный турнир». sport-express.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  9. «Экс-капитан сборной Эстонии завершит карьеру прощальным матчем». Postimees. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. «Получивший травму Райо Пийроя подумывает о завершении карьеры в сборной». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  11. «Бывший капитан сборной Эстонии Райо Пийроя завершил карьеру футболиста». Delfi. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  12. «Прощай, футбол – привет, рыбалка!». Postimees. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  13. «Райо Пийроя стал президентом пярнуской футбольной команды». rus.err.ee. 2014 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. 14,0 14,1 14,2 Игорь САВЕЛЬЕВ (2006 թ․ նոյեմբերի 20). «Райо Пийроя – лучший футболист Эстонии». moles.ee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. «Лучшим футболистом Эстонии 2009 года выбран Райо Пийроя». postimees. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  16. «Фото: футбольный боец получил из рук президента ЭР государственную награду». postimees. 2016 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
  17. «Не спортом единым: эстонский футболист ловит рыбу для местных кафе». postimees. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  18. «Райо Пииройа». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  19. «Бывший капитан сборной Эстонии по футболу получил в Норвегии условный срок». postimees. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  20. Сергей Михайлов (2016 թ․ մայիսի 31). «Вышла в свет книга про бывшего футболиста сборной Эстонии Райо Пийроя». err.ee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]