Ռամկավար ազատական կուսակցություն (Կանադա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռամկավար ազատական կուսակցություն (այլ կիրառումներ)
Ռամկավար ազատական կուսակցություն | |
---|---|
Երկիր | Կանադա |
Հապավում | ՌԱԿ, Ռամկավար |
Հիմնադրված | 1950-ական թվականներ |
Տպագրական մարմին | «Ապագա» |
Վերադաս կազմակերպություն | Ռամկավար ազատական կուսակցություն |
Ռամկավար ազատական կուսակցություն (արմտ. հայ.՝ Ռամկավար ազատական կուսակցութիւն, անգլ.՝ Armenian Democratic Liberal Party (Ramgavar), ֆր.՝ Parti libéral démocrate arménien (Ramgavar)), հայկական քաղաքական կազմակերպություն, հիմնվել է 1950-ական թվականներին որպես հիմնական կուսակցության մասնաճյուղ Կանադայում։
1963 թվականին Մոնրեալում բացել է «էոժեն Փափազյան» ակումբը, 1967 թվականին Տորոնտոյում՝ «Եսայի Յաղուբյան» ակումբը։ «Էոժեն Փափագյան» ակումբին կից գործում է Հայ իրավանց խորհուրդը, որը հաճախ համագործակցում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ՝ համազգային նշանակության հարցերի հետապնդման և Ապրիլի 24-ի հիշատակի օրվա միջոցառումների առիթներով։ Կանադայի ՌԱԿ-ն ունի նաև մշակութային, երիտասարդական և այլ կառույցներ։ 1975 թվականից հրատարակում է «Ապագա» պաշտոնաթերթը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայ Սփյուռք» հանրագիտարան, 2003