Ռամզ Բաբաջան
Ռամզ Բաբաջան ուզբ.՝ Ramz Bobojon | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1921 |
Ծննդավայր | Տաշքենդ, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 2008 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Տաշքենդ, Ուզբեկստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ուզբեկերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
Ռամզ Բաբաջան (ռուս.՝ Рамз Насырович Бабаджан, դեկտեմբերի 2, 1921, Տաշքենդ, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 31, 2008, Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ գրող և դրամատուրգ, լրագրող։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է (1972)։ Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական գրող է (1981)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամզ Բաբաջանը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 2-ին Տաշքենդում։ Կրթություն է ստացել կրթության և դաստիարակության ուսումնարանում, այնուհետև` Տաշքենդի պետական մանկավարժական ինստիտուտում (լեզվի և գրականության ֆակուլտետ)։ Որպես լրագրող աշխատել է թերթում և ռադիոյում, իսկ հետագայում դարձել է գրականության և արվեստի հրատարակչության տնօրեն։ Եղել է Ուզբեկստանի գրողների միության փոխնախագահ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաբաջանը իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է 1939 թվականին։ Բաբաջանի գրչին են պատկանում «Նոր ռուբայիներ», «Արևը բիբերում», «Այո, ես ասիացի եմ», «Սիրո խոնարհում» բանաստեղծական ժողովածուները, ինչպես նաև` «Յուսուֆ և Զուլեյխա» և «Կենդանի ջուր» պոեմները (վերջինիս համար գրողն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի)։ Բաբաջանը թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Նեկրասովի, Ալեքսանդր Տվարդովսկու, Հենրիկ Իբսենայի և այլ գրողների ստեղծագործությունները։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (01.12.1981)
- Պատվո 2 շքանշան (18.03.1959)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1972) - «Կենդանի ջուր» պոեմի համար (1969)
- Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական գրող (1981)
- «Էլ-յուրտ խուրմատի» շքանշան[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 2008 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Ուզբեկ գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով