Ռաի (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաի
ֆր.՝ Raí Souza Vieira de Oliveira
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1965(1965-05-15)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Ռիբեյրան Պրետո, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ռաի Սոուզա Վիեյրա դի Օլիվեյրա (բրազ.-պորտ.՝ Raí Souza Vieira de Oliveira, մայիսի 15, 1965(1965-05-15)[1], Ռիբեյրան Պրետո, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարևակվող և կիսապաշտպան, 1994 թվականի աշխարհի չեմպիոն, Սոկրատեսի փոքր եղբայր։ 1992-1993 թվականներին կրկնակի գավաթակիր է եղել Լիբերտադորիսի և Միջմայրցամաքային մրցաշարերում «Սան-Պաուլու» ակումբի կազմում։ Կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը զբաղվել է բարեգործությամբ։ 2013 թվականի դեկտեմբերին պարգեվատրվել է պատվո լեգեոնի շքանշանով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սան Պաուլու ակումբի ֆուտբոլի դեպարտամենտի գործադիր տնօրեն (diretor executivo de futebol)։ 2021 թվականի փետրվարի 1-ին լքել է իր պաշտոնը «Սան Պաուլու» ակումբի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիսի հեռացումից անմիջապես հետո[2]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի չեմպիոն (1) - 1994
  • Բրազիլիայի չեմպիոն (1) - 1991
  • Ֆրանսիայի չեմպիոն (1) - 1994
  • Պաուլիստայի լիգա (6) - 1987, 1989, 1991, 1992, 1998, 2000
  • Ֆրանսիայի գավաթ (3) - 1993, 1995, 1998
  • Ֆրանսիայի լիգայի գավաթ (2) - 1995, 1998
  • Կոպա Լիբերտադորես (2) - 1992, 1993
  • ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթ (1) - 1996
  • Միջմայրցամաքային գավաթ (2) - 1992, 1993
  • Stanley Rous Cup (London) - 1987
  • Amizade Tournament - 1992
  • Mexico City’s Tournament - 1989
  • Guadalajara Tournament - 1989
  • Barcelona Cup - 1991, 1992
  • Ramon de Carranza Trophy - 1992
  • Theresa Herrera Trophy - 1992
  • Santiago de Chile Tournament - 1993

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արծաթե գնդակի» տիրապետող (համաձայն «Պլակար» ամսագրի վարկածի) - 1989, 1991, 1992
  • Սան Պաուլո նահանգի լավագույն ռմբարկու - 1991
  • Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ խաղի լավագույն խաղացող - 1992
  • ՀԱ-ի լավագույն խաղացողը (համաձայն  «Էլ Պաիս»  թերթի վարկածի, Ուրուգվայ) - 1992
  • Ֆրանսիայի լավագույն խաղացող - 1995, 1996

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Nota oficial» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 1.02.2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաի (ֆուտբոլիստ)» հոդվածին։