Ռաժդեն Բաբերցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաժդեն Բաբերցյան
Ծնվել էօգոստոսի 28, 1936(1936-08-28)
ԾննդավայրՂզլքիլիսա, Դմանիսի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան
Մահացել էփետրվարի 1, 1999(1999-02-01) (62 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Ռաժդեն Պետրոսի Բաբերցյան (օգոստոսի 28, 1936(1936-08-28), Ղզլքիլիսա, Դմանիսի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - փետրվարի 1, 1999(1999-02-01), Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1996):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաժդեն Բաբերցյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 28-ին, Ղզլքիլիսա (Վրաստանի Ծալկայի շրջան) գյուղում: 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1965-1999 թվականներին աշխատել է նույն համալսարանում (1967 թվականից՝ նաև փորձարարահետազոտական լաբորատրիայի վարիչ):

Փորձնական ճանապարհով հիմնավորել է ցածր ճնշման պայմաններում համասեռ մագնիսական և անհամասեռ էլեկտրական դաշտերում օսցիլացվող էլեկտրոններով էլեկտրական պարպման առկայությունը և դրա կիրառումը որպես սառը էլեկտրոններով լիցքակիր մասնիկների (իոններ, էլեկտրոններ և իոնաէլեկտրոնային հոսքեր) աղբյուր: ԽՍՀՄ-ում առաջինն է ստեղծել իոնային շարժիչ, որն օգտագործվում է տիեզերանավերի և թռչող սարքերի կառավարման ու կողմնորոշման համակարգերում[1]:

Ռաժդեն Բաբերցյանը մահացել է 1999 թվականի փետրվարի 1-ին, Երևանում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեկտրականություն և մագնիսականություն: Ընդհանուր դասընթացի խնդիրների ժողովածու: Շառոյան Լ. Ա, Գասպարյան Վլադիմիր Մացակի, Նազարյան Ա. Խ, Սեդրակյան Դավիթ Մհերի [խմբ.], Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի, [խմբ.], ԵՊՀ, Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային ռադիոֆիզիկայի ամբիոններ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1986[2]:
  • Մեթոդական ցուցումներ էլեկտրականության լաբորատոր աշխատանքների վերաբերյալ: Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի [խմբ.], Ամատունի Քնարիկ Միսակի, [կազմ.], Երևանի պետական համալսարան, Երևան, Ռոտապրինտ, 1984[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 184:
  2. Շառոյան Լ Ա, Գասպարյան Վլադիմիր Մացակի, Նազարյան Ա Խ (1986)։ Սեդրակյան Դավիթ Մհերի, Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի, eds.։ Էլեկտրականություն և մագնիսականություն: Ընդհանուր դասընթացի խնդիրների ժողովածու։ ԵՊՀ։ Երևան: ԵՊՀ հրատ 
  3. Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի, Ամատունի Քնարիկ Միսակի, Երևանի պետական համալսարան, eds. (1984)։ Մեթոդական ցուցումներ էլեկտրականության լաբորատոր աշխատանքների վերաբերյալ։ Երևան: Ռոտապրինտ