Ռազնասի ազգային պարկ
Տեսակ | Լատվիայի ազգային պարկ |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ռեզեկնեի շրջան, Դագդայի շրջան և Լուձայի շրջան |
Հիմնվել է | հունվարի 1, 2007 |
Մակերես | 59 615 հեկտար |
Ռազնասի ազգային պարկ (լատիշ․՝ Rāznas nacionālais parks), ազգային պարկ Լատվիայի արևելյան մասում, Լատգալիայի բարձրության վրա: Ազգային պարկի տարածքը կազմում է 59 615 հա: Ազգային պարկը գտնվում է հիմնականում Ռեզեկնեի շրջանում, մասամբ նաև Դագդայի և Լուձայի շրջաններում:
Այն հիմնադրվել է 2007 թվականի հունվարի 1-ին, նախկինում գոյություն ունեցող նույնանուն բնական պարկի կարգավիճակի փոփոխման ճանապարհով: Նման վերակազմավորման նախաձեռնության հեղինակը Դաուգավպիլսի համալսարանն էր:
Ազգային պարկը ստեղծվել է Լատվիայի երկրորդ ամենամեծ լճի՝ Ռազնասի և նրան հարակից շրջակա տարածքները պաշտպանելու համար: Ազգային պարկի տարածքի 14% -ը կազմում է ջրային մակերևույթը: Առավել թանկարժեք էկոհամակարգերը բնական սաղարթախիտ անտառներն են, որոնք բուսականության ունեն հազվագյուտ տեսակների մեծ թիվ, որոնք աճում են Էժեզերս լճի վրա գտնվող 26 կղզիներից մի քանիսի վրա: Բնականին մոտ մարգագետինները նույնպես բարձր բնապահպանման արժեք ունեն:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rāznas nacionālais parks
- «Национальный парк Разнас»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին