Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ (2010 թվականի հունիսի 18)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ (2010 թվականի հունիսի 18)
Արցախյան հակամարտություն
Թվական 2010 թվականի հունիսի 18
Վայր Վերին Չայլու[1], Լեռնային Ղարաբաղ
Արդյունք 5 զոհ: Զորքերի շփման գիծը չի փոխվել
Հակառակորդներ
ԼՂՀ Արցախի Հանրապետություն Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Կորուստներ
4 զոհ [2] 1 զոհ

Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ՝ ռազմական բախումներ Լեռնային Ղարաբաղի Չայլու (Վերին Չայլու) գյուղի մոտ, որոնք կատարվել են 2010 թվականի հունիսի 18-ին և 19-ին ՊԲ-ի և ադրբեջանական զորքերի միջև: Որոշ աղբյուրների համաձայն բախումները ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման արդյունք են[3]. :

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը, ինչպես և ամբողջ Լեռնային Ղարաբաղի շրջանը Արցախյան ազատամարտի տարիներին եղել են ռազմական գործողությունների գոտում և պատերազմի ավարտից հետո 1994 թվականի մայիսի 12-ից այդ տարածքները հայտնվեցին ադրբեջանական զինված ուժերի և չճանաչված ԼՂՀ-ի զորքերի շփման գծում: «Հրադադարի» համաձայանգրի կնքման պահից շրջանում ավարտվեցին ռազմական ակտիվ գործողությունները և սկսվեց բանակցային գործընթացը: Հայկական կողմը «դե յուրե» Արցախի Հանրապետության ճանաչման իր պահանջները կապում է Կոսովոյի նախադեպի հետ: Ադրբեջանը ցանականում է տարածքները վերցնել իր ենթակայության տակ և այդ նպատակով մեծացնում է իր ռազմական բյուջեն, ըստ որոշ վերլուծաբանների սա է պատճառը, որ «ադրբեջանցիների մեծ մասը հարցի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով»[4]:

Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում ավարտվեց արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված եռակողմ հանդիպումը, որին մասնակցում էին Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը: Անմիջապես պետերբուրգյան հանդիպումից հետո, որը տապալվեց, Իլհամ Ալիևը ցուցադրաբար լքեց Սանկտ Պետերբուրգը, նաև հրաժարվելով մասնակցել Միջազգային տնտեսական ֆորումին[5]: Մի քանի ժամ անց 2010 թվականի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը համաձայն անուղակի հանցանշանների ադրբեջանական կողմը նախկին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ հարձակվել է հայկական դիրքերի վրա[3][4]: Գրոհի և դրան հաջորդած մարտի արդյունքում զոհվում է 4 ՊԲ զինծառայող և մեկ ադրբեջանցի, որի դիակը մնում է հայկական կողմում[4]:

Ադրբեջանական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ադրբեջանական կողմի հայկական զորքերը Ադրբեջանի Տերտերի շրջանի Չայլու գյուղի ուղությամբ հարձակվել են ադրբեջանական դիքերի վրա, արդյունքում գրոհը ետ է շպրտվել, արդյունքում հայկական կողմն ունեցել է չորս զոհ և չորս վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը ունեցել է մեկ զոհ[6][7]:

Հայկական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հայկական կողմի հունիսի 18-ին Ադրբեջանի տարածքից Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ կատարվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ, արդյունքում արցախյան կողմը տվել է չորս զոհ ևս չորս զինվոր վիրավորվել է, իր հերթին ադրբեջանական ուժերը մարտի դաշտում թողել են ամենաքիչը մեկ զոհի դիակ[8]:

Հետեւանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) ԼՂՀ-ի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտում է տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և շեշտել է, որ Մինսկի խումբը գործադրում է բոլոր ջանքերը հարցի խաղաղ կարգավորման համար: Համանախագահները նաև կոչ են արել կողմերին բազմակողմանի համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ և չխոչընդոտել նրա գործունեությանը[9]:


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Топографическая карта Генштаба СССР «K-38-130 Мир-Башир» (села Верин (арм. Верхний) Чайлы и Неркин (арм. Нижний) Чайлы показаны на южной окраине карты)
  2. Согласно армянской стороне, практически сразу же после июньской встречи президентов Армении, России и Азербайджана в Санкт-Петербурге азербайджанская сторона организовала вооруженную диверсию, в результате которой с армянской стороны погибло 5 человек, с азербайджанской – один - Мубариз Ибрагимов.
  3. 3,0 3,1 Escalation in Karabakh in the Context of President D. Medvedev’s Visit to the US and the Coming «Battle Over Iran»архив
  4. 4,0 4,1 4,2 Thomas de Waal // A Forever Smoldering Conflict in the Caucasusархив
  5. // Карабах бабахнет // 24 июня 2010 г.
  6. Армянские и азербайджанские части вступили в бой в Нагорном Карабахе — есть потери
  7. Тертер. Теймур Захидоглу — АПА. Стало известно имя военнослужащего Азербайджанской армии, погибшего в результате перестрелки на линии соприкосновения азербайджанских и армянских войск.архив
  8. Новости Армении // В Ереване считают, что Алиев доказал свою причастность к провокации в Карабахе // 22.07.2010
  9. Минская группа ОБСЕ осуждает диверсию на линии соприкосновения войск НКР и Азербайджана