Ռադիումի աղջիկներ
Քաղաքացիություն | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
---|---|---|
Մահվան պատճառ | ճառագայթային հիվանդություն | |
Կոչվել է ի պատիվ | ռադիում | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Վայր | Օրինջ |
Ռադիումի աղջիկներ (անգլ.՝ Radium Girls), աղջիկներ, որոնք աշխատում էին Միացյալ Նահանգների Ռադիում ընկերությունում։ Այս կազմակերպությունը գտնվում էր Նյու-Ջերսիի Օրինջ քաղաքում, որը 1917-1926 թվականներին ստացել է ճառագայթային վնաս, երբ զբաղվում էր ժամացույցի սլաքների ներկմամբ և թվահարթակի ռադիոլուսարձակմամբ։
Ընկերության ղեկավարությունն աշխատակիցներին մոլորության մեջ գցեց՝ հայտնելով, որ ռադիումն անվնաս է, այդ պատճառով աշխատողներն ստացան ճառագայթահարման մահացու չափաբաժին․ նրանք լիզում էին վրձինների ծայրերը, որպեսզի վրձինն ստանար նախկին տեսքը, և զվարճանքի համար ներկում էին իրենց եղունգներն ու ատամները՝ փայլուն գունանյութով։ Հինգ կին վնաս կրեցին և կազմակերպության դեմ հայց ներկայացրին, ինչը նախադեպ ստեղծեց մասնագիտական հիվանդություն ստացած անհատ աշխատողների իրավունքի հետ կապված՝ գործատուին դատի տալու համար։
Միացյալ Նահանգների Ռադիում կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականից մինչև 1926 թվականները Միացյալ Նահանգների Ռադիում կազմակերպությունն սկզբնական շրջանում կոչվում էր Ռադիում Լուսավոր Նյութերի կազմակերպություն, որն զբաղվում էր հանքաքարերից ռադիումի արդյունահանմամբ և մշակմամբ։ Նպատակն էր արտադրել փայլուն ներկեր, որոնք վաճառվում էին «Undark» պիտակով։ Որպես ռազմական արդյունաբերության ներդնող, ընկերությունը բանակի համար ռադիումի վրա հիմնված ռադիոլուսարձակող ժամացույցների առաջատար մատակարարն էր։ Ընկերության Իլինոյս գործարանում աշխատում էին 100-ից ավելի աշխատակից, մեծամասամբ, կանայք, ովքեր զբաղվում էին թվահարթակի և սլաքների ներկմամբ՝ ռադիումի ներկանյութով, որը ղեկավարության կարծիքով անվնաս էր։
Ճառագայթման ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգների Ռադիում կազմակերպությունն աշխատակազմում ուներ 70 կին աշխատակիցներ, ովքեր զբաղվում էին ռադիումի վերամշակմամբ, չնայած նրան, որ կազմակերպության ղեկավարները գիտեին այս նյութի վնասակար ազդեցության մասին։ Դա վկայում է այն փաստը, որ գործարանի քիմիկոսները ճառագայթահարման ընթացքում օգտագործել են հատուկ կապարի վահաններ, դեմքի դիմակներ և աքցաններ[1]։ Ընկերությունը նույնիսկ հոդված է հրապարակել, որտեղ նկարագրվում է ռադիումի վնասակար ազդեցությունը մարդու մարմնի վրա։ Միացյալ Նահանգներում և Կանադայում աշխատող շուրջ 4000 աշխատակից ներգրավված էր ռադիումի ներկով թվահարթակների գունազարդմանը։ Նրանք ներկը խառնում էին ջրով և ռադիումի փոշով, այնուհետև, վրձնի օգնությամբ, որն արջի մաշկից էր․ ներկում էին ժամացույցի դետալները։ Օրական 250 թվահարթակ էին ներկում և ամեն թվահարթակի համար կես ցենտ ստանում։ Քանի որ վրձինների ծայրերը կորցնում էին իրենց ձևը, ընկերությունն իր աշխատակիցներին հորդորում էր վրձինների ձևը վերականգնել լեզվի և շրթունքների միջոցով։ Զվարճանքի համար աշխատակիցների մի մասն այդ ներկով ներկում էին իրենց շրթունքները, եղունգները և դեմքը[2]։ Եվ մինչ այժմ հայտնի չէ, թե նրանցից քանիսն է մահացել ճառագայթման ազդեցությունից։
Ճառագայթման վնասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարանի աշխատակիցներն սկսեցին տառապել անեմիայով, ինչպես նաև ծնոտի հաճախակի կոտրվածքներով, որը հայտնի է որպես« ռադիումի ծնոտ»։ Ըստ որոշ ենթադրությունների, հիվանդության ընթացքում աշխատողներին հետազոտող բժիշկների կողմից ռենտգեն սարքի օգտագործումը նպաստել է վիճակի վատթարացմանը, քանի որ այն լրացուցիչ ճառագայթում էր։ Ստուգումներից հետո պարզվեց, որ այս ամենն ապատեղեկատվություն էր ռազմական արդյունաբերության ներկայացուցչի կողմից[1]։ Միացյալ Նահանգների Ռադիում և այլ կազմակերպությունները, որոնք արտադրում էին ռադիոլուսարձակող ժամացույցներ, հերքեցին այն փաստը, որ աշխատակիցները վնաս են կրել ռադիումի օգտագործումից։ Մի որոշ ժամանակ բժիշկները, ատամնաբույժները և գիտնականները կատարում էին ընկերության հրամանը՝ չբարձրաձայնել իրական վնասների մասին։ Ընկերության ճնշման տակ բժիշկներն աշխատակիցների մահը կապեցին սիֆիլիս հիվանդության հետ[3]։
Դեպքի կարևորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական գործընթացը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատողների իրավունքների չարաշահման այս դեպքը տարբերվում էր նմանատիպ դեպքերի մեծ մասից, քանի որ գործով դատավարությունը, ի վերջո, լայնորեն տարածվեց լրատվամիջոցների կողմից։ Գրեյս Ֆրայերը ՝գործարանի աշխատակիցներից մեկը, հայց ներկայացրեց դատարանին, և միայն երկու տարի փնտրելուց հետո կարողացավ գտնել փաստաբան, որը համաձայնեց հանդես գալ ընդդեմ կազմակերպության։ Գրեյս Ֆրայերը, Էդնա Հասսմանը, Քեթրին Շաուբը և քույրեր Քվինթա Մակդոնոլդը, Ալբինա Լարիսը հանդես եկան դատարանում և դարձան հայտնի ԶԼՄ-ում՝ «ռադիումի աղջիկներ» անվամբ։
1928թվականի աշնանը կողմերը եկան համաձայնության և դատական գործը չհասավ իր ավարտին։ Ըստ համաձայնագրի, նրանցից յուրաքանչուրը պետք է ստանար 10․000 դոլլար միանվագ փոխհատուցում և ամսական 600 դոլլար թոշակ մինչև իրենց կյանքի ավարտ, ինչպես նաև ընկերության հաշվին պետք է վճարվեր հիվանդության հետ կապված բոլոր իրավական և բժշկական ծախսերը[4][5]։
Դատական գործընթացից և լրատավամիջոցների արձագանքից հետո ԱՄՆ-ում վտանգավոր արտադրության ոլորտում աշխատուժի պաշտպանության չափանիշները կարգավորող օրենք ընդունվեց։
«Ռադիումի աղջիկների» պատմությունը նաև հիմք հանդիսացավ գիտության զարգացմանը՝ իոնացնող ճառագայթումից առողջության ռիսկերի գնահատում և վերահսկում, սարքավորումների անվտանգ օգտագործման կանոնների որոշում, ինչպես նաև աշխատողների իրավունքների պահպանում։ «Ռադիումի աղջիկների» դատական գործընթացը հիմք հանդիսացավ, որպեսզի յուրաքանչյուր աշխատող իրեն հասցրած վնասի հայց ներկայացնի ընդդեմ գործատուի։ Դեպքից հետո ընդունված արդյունաբերական անվտանգության չափորոշիչներն զգալիորեն բարելավվել են հաջորդ տասնամյակների ընթացքում։ Դատավարությունը և լրատվամիջոցներում հնչած արձագանքները հիմք դարձան ԱՄՆ-ում «Մասնագիտական հիվանդությունների մասին» հատուկ օրենքի ընդունման համար[6]։
Գործարանի աշխատակիցներին, ովքեր զբաղվում էին ժամացույցների թվահարթակի ներկան աշխատանքով, սկսեցին սովորեցնել և պահպանել անվտանգության կանոնները և նրանց հատուկ հագուստ հատկացրեցին և, որ ամենակարևորն է, նրանց բացատրեցին, որ վրիձինի ծայրերը չի կարելի վերականգնել լեզվի միջոցով։ Ռադիումի ներկը ժամացույցի թվահարթակի ներկման համար օգտագործվեց մինչև 20-րդ դարի 60-ական թվականները[7]։ Այս պատմությունը տեղ գտավ տարբեր գրքերում և ֆիլմերում, ինչպես նաև Քուրտ Վոննեգուտի «Ռեցիդիվիստ» գրքում։
Ազդեցությունը գիտության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին Ռոբլի Էվանսը կատարել է ռադոնի արտաշնչման չափումները և ռադիումի պարունակությունը նախկին աշխատակիցների մոտ։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում Էվանսը հավաքեց հուսալի տվյալներ՝ 27 նախկին աշխատակիցների մարմնում նյութերի պարունակության վերաբերյալ։ Այդ տվյալները օգտագործվեց ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում 1941թվականին, որպեսզի պարզեն պասիվ ռադիումի ճառագայթման ազդեցությունը, որը կազմում էր 0,1 կյուրի (3.7 Բեքերել)։
1968 թվականին Արգոնի ազգային լաբարատորիայում ստեղծվեց կենտրոն, որը ուսումնասիրում էր մարդկային ռադիոբիոլոգիան։ Կենտրոնի հիմնական նպատակնն էր դիտարկումներ անցկացներ գործաևրանի նախկին աշխատողներին, որոնք դեռ ողջ էին։ Ծրագիրը կենտրոնացել էր նաև տեղեկատվություն հավաքելու ուղղությամբ, ինչպես նաև նախկին աշխատողների հյուսվածքների ուսումնասիրությամբ։ 1993 թվականին ծրագրի ավարտի ժամանակ հավաքել էին տեղեկատվություն 2403 աշխատակցից։ Ռադիոճառագայթային թունավորման ախտանիշներ չեն ախտորոշվել այն աշխատակիցների մոտ, որոնց ճառագայթման չափաբաժինը հազար անգամ ավելի բարձր է, քան ռադիում-226 իզոտոպի նորմալ մակարդակը, ինչը հիմք է հանդիսացել ճառագայթահարման դեպքում չարորակ ուռուցքների համար ռիսկի շեմն սահմանելու համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Undark and the Radium Girls • Damn Interesting
- ↑ Grady, Denise (1998 թ․ հոկտեմբերի 6). «A Glow in the Dark, and a Lesson in Scientific Peril». The New York Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Mullner, R. Deadly Glow: The Radium Dial Worker Tragedy. — American Public Health Association[en], 1999. — ISBN 9780875532455
- ↑ Kovarik, Bill (2002). «The Radium Girls». (originally published as chapter eight of Mass Media and Environmental Conflict). RUNet.edu. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.
- ↑ CPI Inflation Calculator
- ↑ «Mass Media & Environmental Conflict - Radium Girls». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Oliveira, Pedro The Elements: Periodic Table Reference. — pediapress.com, 2012. — С. 1192.
- ↑ Rowland, R. E. Radium in Humans: A Review of U.S. Studies. — Argonne, Illinois: Argonne National Laboratory, 1994.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kate Moore. The Radium Girls: The Dark Story of America's Shining Women // США. — 2017. — 496 с. ISBN 978-1492649359. (в переводе: Иван Чорный. Радиевые девушки. Скандальное дело работниц фабрик, получивших дозу радиации от новомодной светящейся краски // М.: Эксмо. — 2019. — 464 с. ISBN 978-5-04-101038-6).