Ռադիկ Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռադիկ Միրզոյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1938(1938-09-01) (80 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1987)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Ռադիկ Մկրտչի Միրզոյան (սեպտեմբերի 1, 1938(1938-09-01), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1987), պրոֆեսոր (2002)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիկ Միրզոյանը ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 1-ին, Թբիլիսի քաղաքում: 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1974 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, 1988-1995 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի, 1995-2002 թվականներին՝ հասարակական գիտությունների ամբիոնի տնտեսագիտության բաժանմունքի վարիչ, 2002 թվականից՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանիի պրոֆեսոր[1]:

Աշխատանքները վերաբերում են տնտեսական մեխանիզմի կատարելագործման, տնտհաշվարկի, շահույթի, շահութաբերության, ապրանքային շրջանառության ոլորտի, արդյունաբերության և առևտրի տնտեսական կապերի խնդիրներին[1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ հումանիտար ԳԱ անդամ (1997)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպառողների շահերի և իրավունքների պաշտպանությունը շուկայական տնտեսության պայմաններում, Հայաստանի սպառողների միություն: Երևան, «Հայաստան», 1997[2]:
  • Նոր տնտեսափորձը արդյունաբերության մեջ, Միրզոյան Ռադիկ Մկրտչի, Մարության Հակոբ Խաչիկի, Անանյան Լավրենտի Զաքարի, Երևան, «Գիտելիք» ընկերություն, 1986[3]:
  • Տնտեսական մեխանիզմի կատարելագործումը ապրանքային շրջանառության ոլորտում: Միրզոյան Ռադիկ Մկրտչի, Բուլանիկյան Ս. Հ., Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիա, Տնտեսագիտության ինստիտուտ: Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1985[4]:
  • Տնտեսական մեխանիզմի կատարելագործումը, Միրզոյան Ռադիկ Մկրտչի, Մարության Հակոբ Խաչիկի, Քոթանյան Միքայել Խաչիկի: Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1981[5]:
  • Արդյունաբերության և առևտրի տնտեսական կապերի կատարելագործումը: Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1979[6]:
  • Տնտեսական հաշվարկի և շահութաբերության հարցերը Հայաստանի սպառողական կոոպերացիայում: Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1969[7]:
  • Хозяйственный механизм: совершенствование экономических связей (на примере промышленности и торговли Армянской ССР) : Автореф. ... д-ра экон. наук по спец. 08.00.21- Экономика, планирование и организация управления промышленностью и ее отраслями / Р. М. Мирзоян. Ереван, 1986:
  • Хозяйственный расчет и рентабельность в потребительской кооперации Армении : Автореферат ... канд. экон. наук /590/ / Р. М. Мирзоян, ЕГУ. Ереванский государственный университет. Ереван, Б. и., 1969.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 124:
  2. Միրզոյան Ռադիկ Մկրտչի (1997)։ Սպառողների շահերի և իրավունքների պաշտպանությունը շուկայական տնտեսության պայմաններում։ Գիտելիքներ սպառողին։ Հայաստանի սպառողների միություն։ Երևան: Հայաստան 
  3. Միրզոյան Ռադիկ Մկրտչի, Մարության Հակոբ Խաչիկի (1986)։ Անանյան Լավրենտի Զաքարի, ed.։ Նոր տնտեսափորձը արդյունաբերության մեջ։ "Գիտելիք" ընկերություն ՀՍՍՀ։ Երևան: Գիտելիք 
  4. Միրզոյան Ռադիկ Մկրտչի, Բուլանիկյան Ս Հ (1985)։ Տնտեսական մեխանիզմի կատարելագործումը ապրանքային շրջանառության ոլորտում =: Совершенствование хозяйственного механизма в сфере товарного обращения։ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ 
  5. Միրզոյան Ռադիկ Մկրտչի, Մարության Հակոբ Խաչիկի (1981)։ Քոթանյան Միքայել Խաչիկի, ed.։ Տնտեսական մեխանիզմի կատարելագործումը։ Տնտեսագիտության ինստիտուտ. ՀՍՍՀ ԳԱ։ Երևան: ԳԱ հրատ 
  6. Միրզոյան Ռադիկ Մկրտչի (1979)։ Արդյունաբերության և առևտրի տնտեսական կապերի կատարելագործումը։ ՀՍՍՀ ԳԱ։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ 
  7. Միրզոյան Ռադիկ Մկրտչի (1969)։ Տնտեսական հաշվարկի և շահութաբերության հարցերը Հայաստանի սպառողական կոոպերացիայում =: Вопросы хозяйственного расчета и рентабельности в потребительской кооперации Армении։ ՀՍՍՀ ԳԱ։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ