Ջրհեղեղ Իրկուտսկի մարզում (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրհեղեղ Իրկուտսկի մարզում
Տեսակջրհեղեղ
Երկիր Ռուսաստան
ՏեղանքԻրկուտսկի մարզ
Տարեթիվհունիս 2019
Տուժածներ1300
Զոհվածներ18[1]:
 2019 flood in Irkutsk Oblast Վիքիպահեստում

2019 թվականի ջրհեղեղն Իրկուտսկի մարզում, 2019 թվականի հունիսի վերջին Իրկուտսկի մարզում տեղի ունեցած իրադարձություն, ինչի պատճառը հորդառատ անձրևներն էին։

Իյա գետի հեղեղաջրերն իրենց վարարման գագաթնակետին են հասել Թուլուն քաղաքի մոտ, երբ գրանցվել է գետի մակարդակի բարձրացման բացառիկ ցուցանիշ՝ 14 մետր (այն դեպքում, երբ տագնապալից բարձր ցուցանիշ է սահմանված 700 սմ-ը)։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ջրհեղեղի պատճառ՝ զանգվածային լրատվության միջոցների և մասնագետների կողմից նշվում են սելավային և հորդառատ անձրևները։ Հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուլունի մարզում գտնվող Իյա գետի հեղեղումը։ Երեք օրերի ընթացքում՝ հունիսի 25-27-ին, այս շրջանում արձանագրվել են ռեկորդային քանակությամբ տեղումներ, որոնք ամսական միջին տեղումների քանակը գերազանցում են 3,7 անգամ։ Աղետալի տեղումների պատճառը եղանակային անոմալիան է, ինչը դիտվում է գլոբալ և տարածքային կլիմայական փոփոխությունների ֆոնի վրա։ Այդպիսի փոփոխությունների կիզակետում է հայտնվել նաև Իրկուտսկի մարզը։ Հիդրոօթերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ Իրկուտսկի մարզի արևմտյան շրջաններում բացառիկ իրավիճակ է եղել՝ օդային երեք զանգվածների միաժամանակյա փոխներգործության արդյունքում։ Քանի որ գետերի մակարդակի բարձրացումը սովորաբար տեղի է ունենում հունիսի 25-26-ին, այդ ժամկետն այս տարի համընկավ արևադարձային ցիկլոնին բնորոշ փոթորիկների հետ, որոնք ենթադրում են առավել մեծ քանակությամբ ջերմության և խոնավության ներհոսք Խաղաղ օվկիանոսից։ Ոչ միատարր ռելիեֆի առկայության պայմաններում այդպիսի ջերմությունը և խոնավությունը հանգեցրին ամպամածության և համապատասխան տեղումների։

Չնայած սկզբում շրջանառվում էր այն վարկածը, թե այդչափ մեծ քանակությամբ տեղումների ի հայտ գալուն նպաստել է Անգարյան կասկադ հիդրոէլեկտրակայանի առկայությունը, սակայն հետագայում այդ վարկածը հերքվել է[2]։

Ջրհեղեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
ՏԱՍՍ-ի ինֆոգրաֆիկան


Հունիսի 25

Անգարա գետի վտակներում սկսվեց ջրի մակարդակի բարձրացումը։ Չերեմխովսկի և Նիժնեուդինսկի շրջաններում պատրաստվածության բարձր ռեժիմ մտցվեց։ Տարհանվեց «Արշալույս» մանկական ճամբարը (Նիժնեուդինսկի շրջան՝ Ուդա գետի ափ)։ Ми-8 ուղղաթիռով փրկարարները մեկնեցին Չերեմխովսկի շրջան[3]։

Հունիսի 26 Ջրի մակարդակը

  • Ուդա գետ՝ տագնապալից 320 սանտիմետրի պայմաններում՝ ժամը 7:00-ին կազմում էր 310 սանտիմետր (մեկ օրվա ընթացքում բարձրացավ 168 սանտիմետրով), ժամը 10.00-ին՝ 340 սանտիմետրով։
  • Բիրյուսա գետ՝ տագնապալից 400 սանտիմետրի պայմաններում՝ հունիսի 26-ի առավոտյան բարձրացավ 390 սանտիմետրով։

Տեղահանվածների ժամանակավոր տեղակայման կայան էր պատրաստվել Սոլյանայա ավանում։

Նիժնեուդինսկում ժամանակավոր կացության համար պատրաստվել էին չորս կացարաններ, որոնք նախատեսված էին 1 000 հոգու համար։

Տայշետսկի շրջանում պատրաստվածության բարձր ռեժիմ հայտարարվեց՝ Սերեբրովոյի և Սոլյանայի ջրածածկման սպառնալիքի պատճառով։ ԱԻՆ-ի հատուկ կազմակերպված ջոկատ էր ուղարկվել Իրկուտսկի մարզ, որը պետք է բնակչությանը տարհաներ դեպի նախապատրաստված բնակելի կացարաններ։

ԱԻՆ-ի կողմից զգուշացում է հրապարակվում, որի համաձայն՝ Իրկուտսկի մարզի հինգ շրջաններ՝ Նիժնեուդինսկը, Տուլունսկը, Զիմինկսին, Շելեխովսկին, Տայշետսկին, ջրածածկման սպառնալիքի տակ էին։

Նիժնեուդինսկ քաղաքում արտակարգ իրավիճակ է մտցվում։ Քաղաքում անջատում են ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը։

Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր ստորաբաժանումը, որն սպասարկում է Իրկուտսկի մարզը, բերվում է պատրաստվածության ամենաբարձր աստիճանի։

Հունիսի 27

Առավոտյան հեղեղման էին ենթարկվել 6 բնակելի շրջաններ.

  • Ուդա գետի մոտ Նիժնեուդինսկ քաղաքը, Նիժնեուդինսկի շրջանի Շումսկի և Ալիգջեր ավանները,
  • Բիրյուսա գետի ափին՝ Տայշետսկի շրջանի Սերեբրովո, Սոլյանայա և Տալայա ավանները։

Առավոտյան գործում էին հետևյալ ռեժիմները.

  • արտակարգ դրության՝ Տայշետսկի և Նիժնեուդինսկի շրջաններում, Նիժնեուդինսկ քաղաքում
  • պատրաստվածության բարձր աստիճանի՝ Թուլունսկի և Զիմինսկի շրջաններում։

Ժամը 15:00-ին արտակարգ դրություն հայտարարվեց ամբողջ Իրկուտսկի մարզում։

Հունիսի 28-30-ին երկարաձգվեց այն կանխատեսումը, որ պետք է բարձրանան հետևյալի գետերի մակարդակները՝ Ուդա, Իյա, Օկա, Բիրյուսա, Բելայա և Իրկուտ։

Երեկոյան հայտարարվեց, որ Թուլունսկի շրջանում ջրածածկ է եղել 190 տուն, որոնք տեղակայված էին Կրիվուշա, Ույգատ գյուղերում, Արշան ավանում, Եվդոկիմովա, Խարանտեյ գյուղերում, Օդոն ավանը, Եվդոկիմովսկի ավանը, Եվդոկիմովո գյուղը։ Վերոնշյալ բոլոր տարածքների բնակչությանը տարհանեցին։

Հունիսի 28

Սիբիրի դաշնային շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներակայացուցիչ Սերգեյ Մենյայլոն հեռագիր է ուղարկում Կենտրոնական ռազմական զորքերի հրամանատարին՝ խնդրանքով՝ օգնելու հեղեղված շրջաններից տարհանված բնակիչներին[4]։

Մշտական բնակության վայերից տարհանվում է 800 մարդ։ Պատկան մարմինների կողմից տարհանված բնակիչները (ավելի քան 6.500 մարդ) բնակեցվում են 17 կացարաններում։

ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ հունիսի 28-ի առավոտյան հաշվվում էր ջրածածկ եղած 20 բնակելի շրջան, 2.392 բնակելի տուն 2.521 տնամերձ հողամաս։

Իրկուտսկի մարզի ԱԻՆ-ը կանխատեսում է Իյա և Թուլուն գետերի բարձրացում՝ մինչև 9,5-10,5 մետր։

Իրկուտսկի մարզ է ժամանում ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինչևը. նրա ժամանման նպատակը փրկարարական և տարհանման աշխատանքները տեղում կոորդինացնելն էր։

Հունիսի 29

Արտաքին պատկերներ
Թուլուն. համեմատական լուսանկարներ՝ արված 2019 թվականի հունիսի 19-ին և հունիսի 29-ին:

ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ ժամը 1:00-ին ջրածածկ էր եղել Նիժնեուդինսկի, Տայշետսկի, Թուլունսկի և Չունսկի շրջաններից 31 բնակելի շրջան[5]

Տուժած շրջան է ժամանում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը[6]

Հունիսի 30

Հունիսի 30-ին հրապարակված տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել էր 5-ի, հոսպիտալացվել էր ավելի քան 100 մարդ։ Ջրի տակ էին հայտնվել բազմաթիվ տնամերձ հողատարածքներ, ինչպես նաև 4.000 տուն։

Հուլիսի 1

ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի։ Փոխվարչապետի խոսքով՝ տվյալներն անընդհատ փոխվում են։ ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվը 751 է, նրանցից 153-ը գտնվում են հիվանդանոցներում[7]։

Հուլիսի 2[8]

Հեղեղումների ենթարկված բոլոր տարածքներում ջրի մակարդակն սկսել է իջնել։ Սկսվել են նաև աղետի հետևանքների վերացման աշխատանքներ։ Մեկնարկել են նաև էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները[9]։

Մարզի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի[10], մինչդեռ անհայտ կորածները 13-ն են[11]. նրանց թվում կա մեկ երեխա։

Հայտնի է, որ բնակչության համար վտանգ ներկայացնող գոտիներից տարհանվել է 2600 մարդ, այդ թվում՝ 600 երեխա[12][13]։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է 18-ի[14], իսկ 17 հոգի անհետ կորած է[1]։

Ջրհեղեղի հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասամբ փլուզված է ավտոճանապարհային ինֆրակառուցվածքը։ Հեղեղումների և ջրածածկման թիրախ են դարձել տասնյակ բնակեցված շրջաններ։ Ջրածածկ է եղել ավելի քան 6.700 բնակելի տուն։

Հեղեղումներից տուժած շրջաններից տարհանվել է ավելի քան 2.600 մարդ։

Զոհերի թիվը հասել է 18-ի[15][16]։

Օգնություն տուժածներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունվել են որոշումներ՝

  • կազմակերպել տուժածների միանվագ փոխհատուցում
  • տուժած ընտանիքների երեխաներին ուղարկել ամառային ճամբարներ
  • նախապատրաստել գործողությունների պլան, որին համապատասխան՝ ամենասեղմ ժամկետներում կվերակագնվեն տուժածների բնակտարածքները։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրկուտսկի մարզում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը[17][18][19][20], Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Число погибших из-за наводнения в Иркутской области возросло до 18». rbc.ru. 02.07.2019.
  2. Ученый СО РАН о том, кто виноват в иркутском наводнении
  3. С 25 июня Иркутскую область начало топить. Сначала в Черемховском и Нижнеудинском районах был объявлен режим повышенной готовности, а 27 июня режим ЧС из-за подтопления населённых пунктов ввели во всём регионе. Портал «ИрСити» собрал хронику событий последних 3 дней.
  4. Наводнение в Иркутской области: полпред Президента Сергей Меняйло попросил военных помочь эвакуировать жителей подтопленных районов
  5. Полпред: первоочередная задача в чрезвычайной ситуации – обеспечить жизнедеятельность пострадавших людей
  6. Наводнение в Иркутской области: пятеро погибших, в регион прилетел Путин
  7. ՌԴ Իրկուտսկի մարզում զոհերի թիվը հասել է 12-ի, կա 9 անհետ կորած
  8. Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հիվանդանոցում է մոտ 190 մարդ
  9. Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին
  10. Число погибших при наводнении в Иркутской области выросло до 14 человек
  11. «Իրկուտսկի Ջրհեղեղի Սարսափելի Կադրերը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  12. Մոտ 200 մարդ է հոսպիտալացվել Իրկուտսկում ջրհեղեղի պատճառով
  13. Իրկուտսկի ջրհեղեղից տուժածների թիվն ավելանում է. լուսանկարներ` դեպքի վայրից
  14. Число погибших при наводнении в Иркутской области увеличилось до 18 человек Подробнее: https://www.m24.ru/videos/video/02072019/209537?utm_source=CopyBuf
  15. Число жертв наводнений в Иркутской области выросло до 18
  16. Власти Иркутской области: в наводнении погибли 18 человек
  17. Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
  18. Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
  19. Армен Саркисян направил соболезнования Владимиру Путину
  20. Президент Армении выразил соболезнования Путину в связи с паводками в Иркутске
  21. Касым-Жомарт Токаев направил телеграмму соболезнования президенту Российской Федерации Владимиру Путину в связи с трагической гибелью людей в результате паводка в Иркутской области

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]