Ջրառվույտ
Ջրառվույտ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Menyanthes trifoliata L. | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Տեսակները | ||||||||||||||
Ջրառվույտ եռատերև | ||||||||||||||
|
Ջրառվույտ, ջրաերեքնուկ, ջրառվույտազգիների ընտանիքի ճահճային բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ Ջրառվույտ եռատերև (Menyanthes trifoliata)։
Հայաստանում հանդիպում է Վայոց ձորի մարզում (Չիմոյգյոլում). գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Կոճղարմատը սողացող է, բազմամյա, հատվածավոր։ Ցողունի բարձրությունը մինչև 40 սմ է։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոճղարմատը սողացող է, բազմամյա, հատվածավոր։ Ցողունի բարձրությունը մինչև 40 սմ է։ Տերևները եռմասնյա են, երկար կոթուններով, հերթադիր։
Ծաղկակիր ցողունն ուղիղ է, առանց տերևների, ծաղկաբույլը՝ ողկուզանման, ծաղիկները՝ ձագարանման, սպիտակ կամ վարդագույն։
Պտուղը միաբուն, երկբաժան տուփիկ է, սերմերը՝ խոշոր, կողքերից սեղմված։
Ծաղկում է հուլիսի կեսերին։
Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են ջրառվույտ (լատ.՝ Folium Menyanthidis) տերևները։ Տերևները հավաքում են բույսի ծաղկելուց հետո, չորացնում են 45-60 °C ջերմաստիճանում[2]։
Բույսի տերևները պարունակում են ֆլավոնիոիդներ, գլիկոզիդներ, մենիանտին, վիտամին С, ասկորբինաթթու, ճարպայուղ, ալկոհոլիդներ։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ֆլավոնիդներ, ճարպեր, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ախորժաբեր, հակադողէրոցքային միջոց։ Ունի մանրէասպան հատկություն։ Գեղագարդիչ է։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձախից աջ։ Բույսի ընդհանուր տեսքը, ծաղիկ, ծաղկաբույլ, կտրված ցողունը
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Барабанов Е.И. Ботаника: учебик для студ.высш.учеб.заведений. — М: Издательский центр «Академия», 2006. — С. 326. — 448 с. — ISBN 5-7695-2656-4
- ↑ Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — Высш. шк., 1990. — С. 176. — ISBN 5-06-000085-0
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ingrid Schönfelder, Peter Schönfelder: Das neue Handbuch der Heilpflanzen. Sonderausgabe. Franckh-Kosmos, Stuttgart 2011, ISBN 978-3-440-12932-6.
- Ting-nung Ho, Robert Ornduff: Menyanthaceae. PDF-Datei, online (Abschnitte Beschreibung und Verbreitung).
- Mohammad Qaiser: Flora of West Pakistan. 111: Menyanthaceae. Stewart Herbarium, Rawalpindi 1977, online (Abschnitt Beschreibung).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|