Ջունգլի (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջունգլի
Տեսակխաղեր տախտակի վրա
 Dou shou qi Վիքիպահեստում

Ջունգլի կամ Dou Shou Qi (չինարեն՝ 鬥獸棋 «Կռվող կենդանիների խաղ»), չինական ավանդական սեղանի խաղ, որը հայտնի է նաև որպես «Ջունգլիների շախմատ» կամ «Կենդանիների շախմատ»[1][2]։ Խաղում են 2 հոգով՝ 7×9 ուղղանկյունաձև տախտակի վրա։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղատախտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի նպատակն է կամ խաղաքարը տանել հատուկ դաշտ՝ «ապաստան», որը գտնվում է հակառակորդի կողմում, կամ գրավել մրցակցի բոլոր խաղաքարերը։

Տախտակի վրա կան մի քանի հատուկ տարածքներ և դաշտեր․

  • Ապաստան (չինարեն՝ 獸穴shòuxuè-շոսյուե,«կենդանիների որջ») գտնվում է տախտակի առաջին շարքում կամ շարքի կենտրոնում և նշվում է չինական հիերոգլիֆներով։
  • Թակարդները (չինարեն՝ 陷阱 «գայլի փոս, թակարդ, որոգայթ») գտնվում են Ապաստանից աջ և ձախ, ինչպես նաև դրա դիմաց, և նշվում են նաև համապատասխան չինական հիերոգլիֆներով։
  • Ջրային երկու տարածք կամ գետեր ( չինարեն՝ ,héchuān),գտնվում են տախտակի կենտրոնում։ Յուրաքանչյուր գետ ունի 2x3 քառակուսի չափսեր և նշվում է գետի չինական հիերոգլիֆով։ Խաղադաշտի հակառակ կողմերը միացված են սովորական «ցամաքային» բջիջների երեք սյունակներով, որոնցից երկուսը գտնվում են տախտակի եզրերին, մեկը՝ «գետերի» միջև։
Ապաստանը ընդգծված է կանաչով
Ջունգլի խաղի խաղատախտակ մեկնարկակետի, ապաստանի, գետերի և թակարդների տեղանշումով
Որոգայթները ընդգծված են դեղինով
Գետերից մեկը

Խաղաքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր կողմն ունի 8 ֆիգուր, որոնք խորհրդանշում են տարբեր կենդանիների, և որոնք տարբերվում են ըստ դասակարգման։ Խաղաքարը կարող է գրավել միայն իրենից նույն կամ ավելի ցածր աստիճան ունեցող խաղաքարեր։ Բայց կանոնից մեկ բացառություն կա՝ փիղը չի կարող մուկ բռնել, բայց մուկը կարող է բռնել փղին։ Ֆիգուրների ցանկը՝ ըստ դասակարգման աստիճանի նվազման.

Խաղաքարերը տեղադրվում են խաղատախտակի վրա ցուցադրված կենդանիների համապատասխան նկարների վրա։

Քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակները սկսում են խաղը։ Խաղացողները հերթով տեղափոխում են խաղաքարերը։ Յուրաքանչյուր խաղաքար շարժվում է մեկ դաշտ հորիզոնական կամ ուղղահայաց (բայց ոչ անկյունագծով)։ Ֆիգուրը չի կարող մտնել իր սեփական ապաստարանը։

Ջրային տարածքների հետ կապված կան հատուկ կանոններ.

  • Մկնիկը միակ կենդանին է, որը կարող է շարժվել ջրային դաշտերով։
  • Մուկը չի կարող ջրի վրայից «ուտել» փղին կամ մեկ այլ մկնիկի, որը կանգնած է ցամաքում։
  • Մկնիկը կարող է հարձակվել ջրի մեջ գտնվող հակառակորդի մկնիկի վրա, եթե երկու ֆիգուրներն էլ ջրում են։
  • Ցամաքում գտնվող մուկը չի կարող հարձակվել ջրի մեջ գտնվող մկնիկի վրա։
  • Առյուծի և վագրի ֆիգուրները կարող են ցատկել գետի վրայով՝ հորիզոնական կամ ուղղահայաց շարժվելով։ Նրանք գետի մի կողմի դաշտից ցատկում են գետի մյուս կողմի հաջորդ ցամաքային դաշտը։ Նման տեղաշարժն արգելվում է, եթե կա մկնիկ ջրային դաշտերից որևէ մեկի վրա, որով տեղի է ունենում ցատկը։ Առյուծն ու վագրը նման ցատկով կարող են կտրել մրցակցի ավելի ցածր աստիճանի ֆիգուրը։

Կենդանիները վերցնում են թշնամու ֆիգուրները՝ «ուտելով» դրանք։ Մի ֆիգուրը կարող է վերցնել մրցակցի ցանկացած ֆիգուր, որն ունի նույն կամ ստորին աստիճան, հետեւյալ բացառություններով.

  • Մկնիկը կարող է գերի վերցնել Փղին։ Խաղի շատ հրապարակված տարբերակներում ասվում է, որ «մկնիկը սողում է Փղի ականջը և կրծում նրա ուղեղը»։ Մկնիկը չի կարող վերցնել Փղին ջրային տարածքից։

Մրցակցի ցանկացած խաղաքար, որը կանգնած է մրցակցի թակարդներից մեկի վրա, կարող է ուտել ցանկացած ֆիգուր՝ անկախ դասակարգման աստիճանից։

Հնարավոր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան կանոնների մի քանի հայտնի տարբերակներ, որոնք պաշտոնապես հրապարակվել են խաղի արտադրողների կողմից.

  • Բոլոր թակարդները ունիվերսալ են։ Եթե կենդանին մտնում է իր տարածքում գտնվող թակարդը, ապա հակառակորդի կենդանին կարողանում է նրան բռնել՝ անկախ աստիճանի տարբերությունից։
  • Որոշ խաղերում «Գայլը» կարող է ավելի ուժեղ լինել, քան «Շունը»։
  • Մկնիկի կանոնները ջրից փղին կամ մկնիկին որսալու համար նույնպես տարբերություններ ունեն։
  • Փիղը չի կարող «ուտել» մկնիկին ոչ մի դեպքում։ Իր փոքր չափի շնորհիվ մկնիկը հեշտությամբ խուսանավում է փղի հարձակումից։
  • Ընձառյուծը կարող է գետի վրայով ցատկել հորիզոնական, բայց ոչ ուղղահայաց (Ընձառյուծն ավելի թույլ է, քան Վագրը կամ Առյուծը)։ Նա նաև չի կարող ցատկել մկնիկի վրայով ջրի մեջ։
  • Գոյություն ունի խաղի պարզեցված տարբերակ, որը կոչվում է Animal Checkers, այն չունի թակարդներ կամ գետեր, այլ միայն մկներ, շներ, վագրեր և փղեր[3]։

Gameboardgeek-ում ցուցադրված բազմաթիվ օրինակների մեջ կա առնվազն մեկը, որտեղ խաղաքարերը պատրաստված են այնպես, որ հակառակորդին տեսանելի չլինեն (պատրաստված են որպես քարտեր, նման են Stratego խաղի խաղաքարերին)[4]։ Այս աննշան թվացող փոփոխությունը խաղը տեղափոխում է «ամբողջական տեղեկատվությամբ» խաղերի խմբից դեպի թերի տեղեկատվությամբ խաղերի բաժին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans L. Bodlaender (1997 թ․ հոկտեմբերի 28). «Shou Dou Qi: The Battle of Animals». The Chess Variants Pages (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  • Ինչպես խաղալ Ջունգլի խաղը(չաշխատող հղում)
  • https://ancientchess.com/page/play-doushouqi.htm, Ջունգլի խաղի մասին ancientchess․com կայքում
  • Ինչպես խաղալ Ջունգլի խաղը
  • https://a4gamescompany.files.wordpress.com/2019/01/the-jungle-game-pdf-2.6mb-1.pdf, The Jungle Game aka Animal Chess and Dou Shou Qi

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cazaux, Jean-Louis; Knowlton, Rick (2017). A world of chess : its development and variations through centuries and civilizations. Jefferson, North Carolina: McFarland. էջ 130. ISBN 9780786494279.
  2. «Victoria and Albert Museum, Museum of Childhood». Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին. «Տպագիր թղթախաղ, Jungle King, պատրաստված Անգլիայում Ջոն Ուադինգթոնի կողմից 1950-ականներին.Քրոմոլիտոգրաֆը քարտի վրա, որը ցույց է տալիս ջունգլիների տեսարան, որի կենտրոնում «ջուրն» է, [և] որջը և երեք թակարդը յուրաքանչյուր եզրում»
  3. Animal Checkers. (2007). Retrieved May 20, 2007 from http://www.cse.unsw.edu.au/~cs3411/07s1/hw3/ Արխիվացված 2015-09-23 Wayback Machine.
  4. https://boardgamegeek.com/thread/1233025/dou-shou-qi-classic-strategy-game, Ջունգլի խաղի մասին Gameboardgeek կայքում