Ջուել Լոյդ
| Ջուել Լոյդ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | բասկետբոլիստ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1993[1] (32 տարեկան) |
| Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
| Ակումբ | Notre Dame Fighting Irish women's basketball? և Seattle Storm? |
| Հասակ՝ | 178 սանտիմետր |
| Քաշ | 67 կիլոգրամ |
Ջուել Լոյդ (անգլ.՝ Jewell Loyd, հոկտեմբերի 5, 1993[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստուհի, որը Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայում հանդես է եկել «Սիեթլ Շտորմ» ակումբում, որը նրան ընտրել է 2015 թվականի NBA-ի դրաֆտում ընդհանուր առաջին համարի ներքո։ Խաղում է խաղարկող պաշտպանի դիրքում։ Նախքան ԿԲԱԱ տեղափոխվելը հանդես է եկել Նոթր Դամի համալսարանի ուսանողական թիմի օգտին։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուել Լոյդը չորս տարի հանդես է եկել Նայլզ Ուեսթի ավագ դպրոցի (Սկոկի, Իլինոյս) բասկետբոլային թիմի մեկնարկային կազմում, որտեղ նա մեկ խաղում վաստակել է 24,8 միավոր և կատարել 11,9 անդրադարձ։ Այդ տարիների ընթացքում նա ընդհանուր առմամբ հավաքել է 3077 միավոր և օգնել է իր թիմին տանել 93 հաղթանակ՝ կրելով ընդամենը 31 պարտություն։
Դպրոցն ավարտելուց հետո Լոյդը ընդունվել է Նոտր Դամի համալսարան։ Համալսարանում իր վերջին մրցաշրջանում, երբ նա երկրորդ անգամ անընդմեջ օգնել է իր թիմին դուրս գալ NCAA-ի առաջնության եզրափակիչ, Լոյդը ESPN-ի վարկածով ճանաչվել է լավագույն ուսանող կին խաղացող։ Նոտր Դամում ելույթ ունենալու ընթացքում Ջուելը հավաքել է 1909 միավոր, ինչը 5-րդ լավագույն արդյունքն է ուսումնական հաստատության պատմության մեջ[2]։
2015-2016 թվականներին խաղացել է թուրքական «Գալաթասարայ», 2016-2017 թվականներին՝ չինական «Շանսի Ֆլեյմ»[3], 2017-2018 թվականներին՝ կորեական «Լայֆ Վինուս» ակումբներում[4]։ 2018 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել թուրքական «Botaş SK» ակումբի հետ[5]։ 2019 թվականին տեղափոխվել է իսպանական «Պերֆումերիաս Ավենիդա»[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FIBA database
- ↑ «Jewell Loyd». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «2016–2017 WNBA Overseas Signings – Women's Basketball 24.7». Women's Basketball 24.7 (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ WNBA Players Playing Overseas
- ↑ Jewell Loyd signs at Botas
- ↑ WNBA Overseas Tracker: Your favorite players around the world
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուել Լոյդ» հոդվածին։ |
|