Ջորջ Քլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջորջ Քլեյն (անգլ.՝ George Klein, Օգոստոսի 15, 1904 – Նոյեմբերի 4, 1992), Օնտարիո նահանգի Համիլտոն քաղաքում ծնված կանադացի գյուտարար, ում հաճախ անվանում էին 20-րդ դարի ամենաարդյունավետ գյուտարարը։ Չնայած նա դժվարություններ է ունեցել ավագ դպրոցում, նա ավարտել է Տորոնտոյի համալսարանի մեխանիկական ինժեներության բաժինը։ Նրա գյուտերը ցանկը նեռարում է կարևոր բացահայտումներ շարժողական խնիրներ ունեցողների համար առաջին էլեկտրական անվասայլակները պատրաստելիս, առաջին բազմաֆունկցիոնալ սեղմակը, ZEEP միջուկային ռեակտորը, որը CANDU ռեակտորի նախահայրն էր, ձյան ծածկը դասակարգելու միջազգային համակարգ, օդանավի դահուկներ, Weasel մոտոցիկլետ-ամենագնաց, STEM ալեհավաք` տիեզերական ծրագրի համար և Կանադարմը։

Քլեյնը քառասուն տարի աշխատել է որպես մեխանիկական ինժեներ Օտտավայի Կանադայի ազգային ուսումնասիրությունների խորհրդի լաբորատորիաներում։

1968 թվականին նա դարձել է Կանադայի շքանշանի ասպետ (1929–1969 թվականներ)[1]։ 1995 թվականին նա ներառվել է Կանադայի գիտության և ճարտարագիտության փառքի սրահում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bourgeois-Doyle 2004, p. 232.
  2. The Canadian Science and Engineering Hall of Fame: George J. Klein Արխիվացված 2010-12-27 Wayback Machine, Canada Science and Technology Museum.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George J. Klein at Canadian Science and Technology Museum Hall of Fame
  • Canadian Science and Technology Museum Virtual Program at Canadian Science and Technology Museum Արխիվացված 2014-10-24 Wayback Machine
  • Phillipson, Donald J.C. (2015 թ․ մայիսի 26). George Klein (online ed.). Historica Canada. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն)
  • George J. Klein at CDC
  • NRC Archives Photos - George Klein Wheel Chair Արխիվացված 2017-08-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Քլեյն» հոդվածին։