Ջորջ Ուոլես (ֆիլմ)
Ջորջ Ուոլես անգլ.՝ George Wallace | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ |
Թվական | 1997 և օգոստոսի 24, 1997 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Ֆրանկենհայմեր |
Պրոդյուսեր | Ջոն Ֆրանկենհայմեր |
Սցենարի հեղինակ | Փոլ Մոնաշ և Marshall Frady? |
Դերակատարներ | Գերի Սինիզ, Մեր Ուինինգհեմ, Քլարենս Ուիլյամս III, Անջելինա Ջոլի, Ջո Դոն Բեյքեր, Ուիլյամ Սանդերսոն և Թերի Քիննի |
Երաժշտություն | Գարի Չանգ |
Մոնտաժ | Antony Gibbs? |
Տևողություն | 178 րոպե |
«Ջորջ Ուոլես» (անգլ.՝ George Wallace), 1997 թվականին նկարահանված ամերիկյան կենսագրական դրամատիկական հեռուստաֆիլմ (մինի սերիալ) Ալաբամա նահանգի նահանգապետ Ջորջ Ուոլեսի մասին։ Ֆիլմը նկարահանվել է ըստ «Wallace: The Classic Portrait of Alabama Governor George Wallace» կենսագրության, որը մեկ տարի առաջ գրել էր Մարշալ Ֆրեդին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Ջորջ Ուոլեսի (1919-1998) մասին։ Ֆիլմն ընդգրկում է նրա կյանքը սկսած 1950-ականների սկզբից մինչև 1960-ականների վերջ։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է նրա ռասիստական հայացքների վրա, որոնք այդ ընթացքում Ալաբամայում սպիտակ ամերիկացիների սրտով էին, սև ուսանողների՝ Ալաբամայի համալսարանում ուսում ստանալն արգելելու նրա փորձը (այսպես կոչված՝ Stand in the Schoolhouse Door), 1968 թվականին նրա թեկնածության առաջադրումը որպես նախագահ (3-րդ տեղ, 13, 5 % ձայն)։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերի Սինիզ - Ջորջ Ուոլես, Ալաբամայի նահանգի նահանգապետ (1963-1967, 1971-1979 և 1983-1987), նախագահի թեկնածու (1968)
- Մեռ Ուինինգեմ - Լյորլին Ուոլես, Ջորջի առաջին կինը, Ալաբամա նահանգի նահանգապետ 1967-1968 թվականներին
- Անջելինա Ջոլի - Կորնելիա Ուոլես, Ջորջի երկրորդ կինը
- Մարկ Վելի - Ռոբերտ Կենեդի,, արդարադատության մինիստր 1961-1963), սենատոր Նյու Յորքում (1964-1968), նախագահի թեկնածու (1968)
- Ջո Դոն Բեյկեր - Ջիմ Ֆոլսոմ, Ալաբամայի նահանգապետ 1947-1951 և 1955-1959 թվականներին
- Կետրին Էրբե - Ջիմի կինը
- Կլարենս Ուիլիամ երրորդ - Արչի
- Տերի Կինի - Բիլի Ուոտսոն
- Ուիլիամ Սանդերսոն - Տի. Ուայ. Օդամ
- Մարկ Ռոլստոն - Ռիկի Բրիքլ
- Սկիպ Սադատ - Էլ Լինգո
- Սթիվ Գարիս - Նիլ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը նկարահանվել է Կալիֆոռնիայում[2], քանի որ Ալաբամայի նահանգապետը (այդ ժամանակ) Ֆոբ Ջեյմսը արգելել էր նկարահանել ֆիլմ իր նահանգում[3].։
- Այդ գիշեր, երբ Գերի Սինիզը ստացավ «Էմմի»՝ Ուոլեսի դերը կատարելու համար, ինքը՝ Ձորջ Ուոլեսը մահացավ սրտի կաթվածից 79 տարեկան հասակում[3]։
- Տեսարաններից մեկում Կորնելիա Ուոլեսը ներկայացված է, որպես փոքր աղջիկ, ավ նստել էր իր հորեղբոր ուսերին՝ Ջիմ Ֆոլսոմի գահակալության ժամանակ (17 հունվարի 1955), սակայն իրականում նա մոտավոր 16[4]. տարեկան էր։
- Սևերի ուսումը արգելելու փորձերը Ալաբամայի համալսարանում և մահափորձը՝ ներկայացված են «Форрест Гамп» ֆիլմում։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1997֊1998 թվականներին ֆիլմն ստացել է 17 կինոմրցանակ (այդ թվում նաև 2 «Ոսկե գլոբուս») և ներկայացվել է 20-ի[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ IMDB — locations
- ↑ 3,0 3,1 IMDB — trivia
- ↑ IMDB — goofs
- ↑ IMDB — awards
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջորջ Ուոլես»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Ֆիլմի մասին(չաշխատող հղում) filmannex.com կայքում (անգլ.)
- Ֆիլմի մասին kinonews.ru կայքում (ռուս.)
- Անջելինա Ջոլին ֆիլմի մասին 11 տարի անց YouTube
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1990-ականների դրամա ֆիլմեր
- 1997 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ալաբամայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մասաչուսեթսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1955 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1958 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1967 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1972 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1974 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1963 թվականին