Ջորջ Թենեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Թենեթ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1953(1953-01-05)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԷդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց, State University of New York at Cortland? և Benjamin N. Cardozo High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հետախույզ
ԱշխատավայրՋորջթաունի համալսարան
Զբաղեցրած պաշտոններDirector of Central Intelligence?, Director of Central Intelligence? և Deputy Director of the Central Intelligence Agency?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 George Tenet Վիքիպահեստում

Ջորջ Թենեթ (անգլ.՝ George Tenet, հունվարի 5, 1953(1953-01-05)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), 1997-2004 թվականներին Կենտորանական հետախուզության տնօրեն և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Թենեթը ծնվել է Քուինսի Ֆլաշինգ թաղամասում (Քուինս՝ Նյու Յորքի հինգ թաղամասերից մեկը), հույն էմիգրանտներ Էվանգելի և Ջոն Թենեթների ընտանիքում։ Ջոնի հայրը ծնվել է ժամանակակից Հյուսիսային Էպիրեում, Հարավային Ալբանիա։ Մինչև ԱՄՆ գալը նա աշխատել է Ֆրանսիայում գտնվող ածխահանքերից մեկում։ Մայրը՝ հույն էր, Էպիրից։ Թենեթը մեծացել է Լիթլ Նեկկեում, որտեղ նա և իր եղբայրը իրենց ընտանեկան սրճարանում աշխատել են որպես ցրիչ։ Թենեթը սովորել է երեք դպրոցներում՝ թիվ 94 միջնակարգ դպրոցում, Լուիս Պաստորայի թիվ 67 միջնակարգ դպրոցում և Բենջամին Կարդոզոյի անվան միջնակարգ դպրոցում։ Թենեթը 1976 թվականին Ջորջթաունյան համալսարանում ստանում է բակալավրի աստիճան (արտաքին քաղաքական ծառայությունների դպրոց), իսկ 1978 թվականին Կոլումբիական համալսարանում ստանում է մագիստրոսի աստիճան (միջազգային հետազոտությունների դպրոց)։

Ամուսնացած է Ստեֆանի Գլակասի հետ, ունի որդի՝ Ջոն Մայքլը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է սենատոր Ջոն Հայնցի էներգետիկայի և պետական անվտանգության հարցերով խորհրդականը, իսկ հետո դարձել է հետախուզական կոմիտեի սենատորներից մեկի օգնականը։

1988 թվականին եղել է հետախուզական կոմիտեի աշխատակազմի ղեկավար։

1993 թվականին դարձել է ԱՄՆ Պետական անվտանգության խորհրդի հետախուզական ծրագրերի ավագ տնօրեն։

1995 թվականին նշանակվել է ԿՀՎ տնօրենի տեղակալ, երկու տարի անց 1997 թվականի հուլիսի 11-ին Կենտրոնական հետախուզության տնօրենի և ԿՀՎ ղեկավարի պաշտոններում փոխարինել է Ջոն Դեյչին[3]։

Իր վրա է վերցերլ Ջորջ Բուշի «իրականությանը չհամապատասխանող» հայտարարությունը կապված Իրաքում Մասսայական ոչնչացման զենքի հետ։

2004 թվականի հուլիսի 11-ին անցել է թոշակի[4]։ Ջորջ Բուշի խոսքերով Թենեթը թոշակի է անցել «անձնական բնույթի պատճառներով»։ Ամերիկյան աշխատակազմի ղեկավարի այս քայլի մասին այլ մանրամասներ չհաղորդվեց։

Գերատեսչության հեռացող ղեկավարին Սպիտակ տան ղեկավարը բնութագրել է որպես «ահաբեկչության դեմ պայքարի հզոր առաջնորդ»։ Բուշը ընդգծել է «Ես նրան ասացի, որ ցավում եմ նրա այս քայլի համար։ Նա իր աշխատանքը կատարում էր հրաշալի, ի շահ ամերիկացի ժողովրդի»[5]։

Նախագահ Ջորջ Բուշը Թենեթին պարգևատրում է Նախագահի ազատության մեդալով, 2004 թվականի դեկտեմբերի 14:

2004 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ Նախագահ Ջորջ Բուշը Թենեթին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով՝ Նախագահի ազատության մեդալով[6][7]։

2007 թվականին Բիլլ Հարլոուի հետ (CIA Director of Public Affair) գրել է հուշեր՝ At the Center of the Storm: My Years at the CIA:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականի օգոստոսի 18-ին այցելել է Մոսկվա[8][9][10]։
  • Ըստ դավանանքի նա ուղղափառ է[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.independent.co.uk/news/people/profiles/george-tenet-the-torturer-in-chief-9922189.html
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Լոյալիստ ծառայողը» // «Коммерсантъ» թերթ, № 100 (2939), 04.06.2004
  4. ԿՀՎ տնօրեն Ջորջ Թենեթը անցնում է թոշակի
  5. ԿՀՎ տնօրեն Ջորջ Թենեթը անցել է թոշակի, նրան փոխարինում է Ջոն Մաքլաֆլինը
  6. «Bush honours controversial trio». BBC News. 2004 թ․ դեկտեմբերի 14.
  7. Ежегодно заявления о приёме на работу в ЦРУ подают более 138 тысяч человек // РИА Новости, 14.12.2004
  8. CIA DIRECTOR TENET VISITS MOSCOW
  9. ԿՀՎ տնօրենը այցելել է Մոսկվա
  10. Մոսկվայում է գտնվել ԿՀՎ տնօրենը, աղբյուրները հաստատում են, որ դա եղել է նախապես ծրագրավորված ուղևորություն
  11. Православная Америка: коллекция фактов // "Voice of America", США, 07.01.2012: "принадлежали или принадлежат к православной вере. К их числу относятся, например, бывший директор ЦРУ Джордж Тенет"
  12. Как нам реорганизовать… православие в Америке? // "Православие и мир", 3 апреля, 2012: "Православными были или являются ... бывший директор ЦРУ Джордж Тенет"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Թենեթ» հոդվածին։