Ջորջ Դանտոն Ուայդեներ
| Ջորջ Դանտոն Ուայդեներ անգլ.՝ George Dunton Widener | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հունիսի 16, 1861[1][2] |
| Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
| Մահացել է | ապրիլի 15, 1912[1][2] (50 տարեկան) |
| Մահվան վայր | Հյուսիսային Ատլանտիկա[2] |
| Գերեզման | Ատլանտյան օվկիանոս |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | գործարար, ձեռնարկատեր, բանկիր և արվեստի կոլեկցիոներ |
| Ամուսին | Էլեանոր Էլկինսկ ՈՒաիդեներ |
| Ծնողներ | հայր՝ Peter Arrell Brown Widener? |
| Երեխաներ | Harry Elkins Widener?, George D. Widener Jr.? և Eleanor Widener Dixon? |
Ջորջ Դանտոն Ուայդեներ (անգլ.՝ George Dunton Widener, հունիսի 16, 1861[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 15, 1912[1][2], Հյուսիսային Ատլանտիկա[2]), ամերիկացի գործարար, Ուայդեներների միլիոնատեր ընտանիքի անդամ[3]։ Մահացել է «Տիտանիկի» խորտակման ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Ուայդեները ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում, մագնատ Փիթեր Բրաուն Ուայդեների (1834-1915) և Հաննա Ժոզեֆին Դանթոնի (1836-1896) ընտանիքում[4]։
Միացել է հոր բիզնեսին՝ ստանձնելով «Ֆիլադելֆիա Թրեքշն» ընկերության ղեկավարությունը, որը արտադրում էր էլեկտրական մալուխ և տրամվայների մասեր[5]։ Բացի այդ, Ուայդեները եղել է մի քանի այլ ազդեցիկ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ[4]։ Որպես արվեստի հովանավոր՝ Ուայդեները եղել է Փենսիլվանիայի արվեստի ակադեմիայի տնօրենը[6]։
1883 թվականին Ուայդեները ամուսնացել է Էլեոնորա Էլկինսի՝ հոր գործընկերոջ՝ Ուիլյամ Լյուկենս Էլկինսի դստեր հետ[7]։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Հարի Էլկինս Ուայդեները (1885-1912) և Ջորջ Դանտոն Ուայդեներ կրտսերը (1889-1971) և մեկ դուստր՝ Էլեոնոր Ուայդեները (1891-1953)։ Ընտանիքը բնակվել է Փենսիլվանիայի Էլկինս Պարկ նահանգի Լիննվուդ Հոլլ առանձնատանը, որը կառուցվել է գեորգիական ոճով[4]։
Տիտանիկի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]
1912 թվականին Ջորջ Ուայդենները, նրա կինը՝ Էլեոնորը և որդին՝ Հարրին, ուղևորվել են Փարիզ Ուայդեների նոր հյուրանոցի՝ «Ritz-Carlton»-ի համար խոհարարներ գտնել նպատակով[7]։ Վերադարձի ճանապարհին նրանք տոմս են պատվիրել «Տիտանիկ» նավով։ Նավի բախումից հետո Ջորջ Ուայդեները կնոջն ու սպասուհուն նստեցրել է 4 համարի փրկանավը[5]։ Կանանց փրկել է «Կարպատիա» շոգենավը, սակայն ինքը՝ Ուայդեները և որդին մահացել են[8]։ Նրանց հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Էլկինս պարկում գտնվող Սուրբ Պողոս Եպիսկոպոսական եկեղեցում[4]։ Նրանց վաղաժամ մահից երկու շաբաթ անց Ուայդեների դուստրը՝ Էլեոնորը, ամուսնացել է Փենսիլվանիայի Էլկինս պարկի ընտանեկան կալվածքում։
Իր մահից կարճ ժամանակ առաջ Ուայդեները ճարտարապետ Հորաս Տրամբաուերին հանձնարարել է նախագծել և կառուցել Միրամարի առանձնատունը։ 2800 մ² մակերեսով տունը կառուցված է ֆրանսիական նեոդասական ոճով[9]։
Ուայդների այրին՝ Էլեոնորան, ի հիշատակ իր որդու՝ Հարրիի, Հարվարդի համալսարանում կառուցել է Ուայդեների գրադարանը։ Նրա եղբայրը՝ Ջոզեֆ Ուայդեները, դարձել է Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահի հիմնադիրներից մեկը։ Ուայդեների միակ թոռը՝ Ֆից Յուջին Դիքսոն կրտսերը (1923-2006), եղել է Ֆիլադելֆիայի մարզական թիմերի բարերար և սեփականատեր[6]։
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին «Տիտանիկ» ֆիլմում Ուայդեներին մարմնավորել է դերասան Գայ Ստենդինգը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 GeneaStar
- 1 2 3 4 5 6 Encyclopedia Titanica — 1996.
- ↑ “Continue to Bless the Name” (SL, 59; RPH, 254–55). Penn State University Press. 2022 թ․ հունվարի 20. էջեր 210–211.
- 1 2 3 4 NationMaster - Encyclopedia: George Dunton Widener(չաշխատող հղում)
- 1 2 «Mr George Dunton Widener | Encyclopedia Titanica». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
- 1 2 3 George Dunton Widener - Ask Jeeves Encyclopedia(չաշխատող հղում)
- 1 2 «George Dunton Widener Biography - Biography.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «WIDENER, Mr George Dunton - Titanic First Class Passenger». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Providence Journal- December 2, 2006». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դանտոն Ուայդեներ» հոդվածին։ |
| ||||||
