Ջորջիա Գորդոն Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջիա Գորդոն Թեյլոր
անգլ.՝ Georgia Gordon Taylor
Դիմանկար
Ծնվել է1855
ԾննդավայրՆաշվիլ, Թենեսի
Մահացել էհունիսի 7, 1913(1913-06-07)
Մահվան վայրՆաշվիլ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖիսկի համալսարան
Մասնագիտություներգչուհի
 Georgia Gordon Taylor Վիքիպահեստում

Ջորջիա Գորդոն Թեյլոր (անգլ.՝ Georgia Gordon Taylor, կամ պարզապես՝ Ջորջիա Գորդոն, 1855, Նաշվիլ, Թենեսի - հունիսի 7, 1913(1913-06-07), Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, սոպրանո, «Fisk Jubilee Singers» անսամբլի ղեկավարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջիա Գորդոնը ծնվել է 1855 թվականին ԱՄՆԹենեսի նահանգում։ Նրա մայրը, Մերսի Դաք Գորդոնը (1833-1890), մուլատ էր, հայրը՝ Ջորջ Գորդոնը (1830-1870)՝ ստրուկ։ Նա ունի խորթ քույր՝ Էլվինը (ծնվել է 1848 թվականին)[1]։ Թեյլորի զրմիկը՝ Ադելաիդա Ալլենը, եղել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ալլեն Բրաունի մայրը[2]

(աուդիո)
(աուդիո)
«Swing Low, Sweet Chariot»
«Swing Low, Sweet Chariot» իրականացվում է Fisk Jubilee Singers խմբի կողմից։

Թեյլորը երիտասարդ տարիքում կրթություն չի ստացել, սակայն կարդալ է սովորել Աստվածաշունչ սովորելու շնորհիվ[3]։ Նա 1868 թվականին ընդունվել է Ֆինսկի համալսարան, որտեղ Հելեն Քլարիսսա Մորգանից գրականության[4] իսկ Ջորջ Լ. Ուայթի երաժշտության դասեր է վերցրել։ 1872 թվականին նա դարձավ Jubilee Singer, լինելով այն երգիչներից մեկը, ովքեր 1872-73 թվականներին շրջել են ԱՄՆ-ով և Եվրոպայով, Անգլիա լինելու ժամանակ տեսնվել Վիկտորյա թագուհու հետ[1][5]։ Հետագա յոթ տարիների գրեթե շարունակական աշխատանքի ընթացքում նա եղել է խմբի ղեկավար, ի շահ Ֆիսկը համալսարանի ճանապարհորդել է տարբեր երկրներում։ Նա տիրապետում էր սոպրանո ձայնի եզակի հազվագյուտ որակի, որը հաճելի է և պահանջարկ ունի[6]։

Հասարակական կյանքից հեռանալուց հետո, ամուսնանում է Փրեսթոն Թեյլորի հետ, ով «Greenwood» գերեզմանատան և Լի պողոտայի Քրիստոնեական Քրիստոսի աշակերտների եկեղեցու (Նեշվիլ) հիմնադիրն էր։ Թեյլորն իր ամուսնու կողքին եկեղեցական աշխատանքներ է կատարել[5]։ Նրանց միակ երեխան, Փրեսթոր Գ. Թեյլորը (1890-91), մահացել է յոթ ամսական հասակում[1]։

Թեյլորը մահացել է 1913 թվականին Նեշվիլում[7] և թաղված է «Greenwood» գերեզմանատանը, իսկ տապանաքրի վրա գրված է, որ նա եղել է «Fisk Jubilee Singers» խմբի ղեկավարը։ 1978 թվականին նա Ֆիսկի համալսարանից հետմահու պարգևատրվել է բակալավրի աստիճանով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bragg, Emma W. «Georgia Gordon Taylor (1855-1913)». Tennessee State University. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  2. Gabbin, 1994, էջ 19
  3. Morgan, 2010, էջ 50
  4. Bontemps, 2002, էջ 237
  5. 5,0 5,1 Haley, Washington, էջ 222
  6. Haley, 1897, էջ 75-76
  7. Abbot, Seroff

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]