Ջորջիանա Մոլոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջիանա Մոլոյ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1805(1805-05-23)[1]
ԾննդավայրԿամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 8, 1843(1843-04-08)[1] (37 տարեկան)
Մահվան վայրԲասսելտոն
ՔաղաքացիությունColony of Western Australia և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունբուսաբան և botanical collector
ԱմուսինJohn Molloy?
Ծնողներհայր՝ David Kennedy?[1]
ԵրեխաներAmelia Georgiana Molloy?[1], Sabina Dunlop Molloy?[1] և Mary Dorothea Molloy?[1]
 Georgiana Molloy Վիքիպահեստում

Ջորջիանա Մոլոյ, ի ծնե՝ Քենեդի (անգլ.՝ Georgiana Molloy, մայիսի 23, 1805(1805-05-23)[1], Կամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 8, 1843(1843-04-08)[1], Բասսելտոն), սիրողական բուսաբան, բույսեր հավաքող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջիանա Քենեդին ծնվել է 1805 թվականի մայիսի 23-ին Կարլայլում՝ Քեմբերլենդ կոմսությունում[2]։ Ընտանիքում կար հինգ երեխա։ Ջորջիանան այդ ժամանակվա աղջիկներին համար բնորոշ կրթություն է ստացել․ նա գաղափար ուներ գրականությունից, զբաղվում էր երաժշտությամբ, կարող էր նկարել, ասեղնագործել։ Բուսաբանություն չի սովորել, բայց սիրում էր բույսերը[3]։

1829 թվականին Ջորջիանան ամուսնացել է կապիտան Ջոն Մոլոյի հետ, որը Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ էր և նապոլեոնյան պատերազմների վետերան, 24 տարի մեծ էր աղջկանից։ Ամուսնության կնքումից հետո ամուսնական զույգը արտագաղթել է Ավստրալիա, որտեղ Մալոյը պատրաստվում էր նոր կյանք սկսել որպես ֆերմեր։ Նրանք հաստատվել են Օգաստում՝ Բլեքվուդ գետի ակունքի մոտ։ Հաջորդող հինգ տարիների ընթացքում Ջորջիանան լույս աշխարհ է բերել 5 երեխա[4]։ Տեղացիների կյանքի պայմանները ծանր էին․ Ջորջիանայի ավագ դուստրը մահացել է ծննդաբերության ժամանակ, տղաներից մեկը՝ մեկ տարի վեց ամսական հասակում[2]։

Boronia molloyae՝ բույսի տեսակ անվանված Ջորջիանա Մոլոյի պատվին

Ջորջիանայի համար որպես սրտի մխիթարանք էր ծառայում նրա հին սիրած զբաղմունքը՝ ծաղիկների աճեցումը։ Նա իր հետ բերել էր եվրոպական բույսերի սերմեր, բայց շուտով սկսել է հետաքրքրվել տեղի բուսկան աշխարհի ուսումնասիրությամբ։ 1836 թվականին նրան գրել է բրիտանացի սիրողական բուսաբան Ջեյմս Մենգլսը, որը նրան խնդրել է իրեն ուղարկել ավստարլական բույսերի սերմեր[2]։ Ջորջիանան հավաքել և ուղարկել է սերմեր և չորացված նմուշներ․ չիմանալով բույսերի անունները՝ նա դրանց կցել է նմուշներ՝ մանրամասն նկարագրությամբ։ Այսպես սկսվել է նրա և Մենգլսի նամակագրությունը, որը ապահովել է նրան ուղեցույցներով և անհրաժեշտ նյութերով, իսկ Ջորջիանան ուղարկել է նրան սերմեր և չորացված բույսեր, որոնք Մենգելսը իր հերթին փոխանցում էր բուսաբաններին և բուսաբանական այգիներին։ Ջորջիանայի ուղարկած բույսերից շատերը մինչ այդ ծանոթ չին բրիտանացի բուսաբաններին, բացի այդ, նա շատ մանրամասնորեն և զգուշորեն էր փաթեթավորում ուղարկվող նմուշները, նաև կցում էր դրանց մանրամասն նկարագրությունները[4]։

1836 թվականին Օգաստեի շատ բնակիչներ սկսում են լքել այն՝ որոնելով ապրելու համար առավել նպաստավոր վայրեր։ 1839 թվականին հեռանում են նաև Մալոյները՝ տեղափոխվելով հարյուրավոր կիլոմետրեր դեպի հյուսիս[2]։ Ջորջիանան ծանր էր տանում Օգաստեում գտնվող իր առաջին այգու հետ բաժանումը, բայց շուտով ստեղծում է երկրորդը՝ հայտնի դառնալով շրջակայքում և գրավելով բուսաբանների ուշադրությունը։ Նրան այցելել են մասնավորապես Ջեյմս Դրամոնդը՝ իռլանդիայի բուսաբանական այգու տնօրենը և գերմանացի բուսաբան Լյուդվիգ Փրայսը՝ Արևմտյան Ավստրալիա իր բուսաբանական արշավի ժամանակ։ Նա Մոլոյների մոտ հյուրընկալել է մի ամիս՝ այդ ընթացքում հարստացնելով իր հավաքածուն։ Ջորջիանա Մոլոյի անունը իրենց աշխատություններում հիշատակել այդ ժամանակների շատ բուսաբաններ, այդ թվում՝ Ջորջ Բենտամը իր «Flora Australiensis»-ում[4]։

Ջորջիանա Մոլոյը մահացել է 1843 թվականի ապրիլի 8-ին՝ վեցերորդ երեխայի ծնվելուց որոշ ժամանակ անց[4]։ Նրա պատվին է կոչվել բույսերի Boronia molloyae տեսակը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջիանա Մոլոյ» հոդվածին։