Բասսելտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բասսելտոն
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1832 թ.
ԲԾՄ4 մետր
Բնակչություն27 233 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Փոստային դասիչ6280
Պաշտոնական կայքbusselton.wa.gov.au(անգլ.)
Բասսելտոն (Ավստրալիա)##
Բասսելտոն (Ավստրալիա)

Բասսելտոն (անգլ.՝ Busselton), քաղաք Արևմտյան Ավստրալիա ավստրալիական նահանգի հարավ-արևմտյան ափին։ Այն գտնվում է Գեոգրաֆ ծովածոցում՝ Փերթից մոտավորապես 220 կմ հարավ։ Այժմ Արևմտյան Ավստրալիա նահանգի հայտնի զբոսաշրջային օբյեկտ է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին այստեղ ապրել է 27 233 մարդ։ Մակերեսը` 50կմ2 է։ Խտությունը` 540 մարդ/կմ2 է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1832 թվականին բրիտանացի Ջոն Գարրետ Բասսելի կողմից (1803-1875 թվականներ), ով այստեղ ժամանել է որպես առաջին եվրոպացի նորաբնակիչ։ Քաղաքը իր անունը ստացել է նրա պատվին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգիստ

Գյուղատնտեսությունից բացի, Բասսելտոնի տնտեսությունը հայտնի է փայտեղենի արդյունաբերության և կետորսության իր բուռն զարգացմամբ։ Բասսելտոնը դարձել է բարգավաճող նավահանգիստ արտասահմանյան արտահանությամբ ապրանքների համար, այդ պատճառով 1865 թվականին սկսվել է իր նշանավոր ավելի քան 1800 մետր երկարությամբ նավահանգստի շինարարությունը, որը այժմ համարվում է աշխարհի ամենաերկար նավահանգիստներից մեկը և դարձել է Բասսելտոն քաղաքի խորհրդանիշը։

Այսօր նավահանգիստը համարվում է Բասսելտոնի զբոսաշրջության հիմնական տեսարժան վայրը, որտեղ նաև հնարավորություն կա զբաղվելու սնորքելինգով և հիանալու մարջաններով ու բազմաթիվ ձկնատեսակներով։ Կառանացի վերջում կառուցվել է շինություն, որը զբոսաշրջիկներին թույլ է տալիս սուզվել ծովի հատակը (գտնվում է 12 մետր խորության վրա)՝ տեսնելու նրա էկոհամակարգը։

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա Սուգիտո՝ Ճապոնիա

Հայտնի բնիկներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեյլոր Վորտ` ավստրալիացի նետաձիգ
  • Էդմունդ Դրեյկ-Բրոկման` ավստրալիացի ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-մայոր
  • Նինա Քենեդի` ավստրալիացի թեթև ատլետուհի
  • Ջորջիանա Մոլոյ` բուսաբան, բույսեր հավաքող
  • Շերոն Պէտմոր` ավստրալիացի հոկկեյիստ, 1988 թվականի օլիմպիական չեմպիոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասսելտոն» հոդվածին։