Ջոն Օտտո (ՀԴԲ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Օտտո
 
Կրթություն՝ Մինեսոտայի համալսարան և St. Cloud State University?
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 18, 1938(1938-12-18)
Ծննդավայր Սեյնթ Փոլ, ԱՄՆ
Վախճանի օր ապրիլի 22, 2020(2020-04-22)[1] (81 տարեկան)
Վախճանի վայր Նորման, Օկլահոմա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Ջոն Օտտո (անգլ.՝ John E. Otto, դեկտեմբերի 18, 1938(1938-12-18), Սեյնթ Փոլ, ԱՄՆ - ապրիլի 22, 2020(2020-04-22)[1], Նորման, Օկլահոմա, ԱՄՆ), 1987 թվականի Մայիսի 26-ից մինչև նոյեմբերի 2-ը եղել է ՀԴԲ տնօրենի պաշտոնակատար։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով Սեյնթ Փոլից է (Մինեսոտա նահանգ)։ Օտտոն ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում և սովորել է Մինեսոտայի համալսարանում, այնուհետև ընդունվել է Սեն Քլուի պետական համալսարան, որտեղ նա 1960 թվականին գիտական աստիճան է ստացել։ Չորս տարի ասպիրանտուրայում սովորելուց հետո եղել է կրթության վարչակազմի անդամ։ Լինելով ուսանող` նա նաև Ռեմսի շրջանում եղել է շերիֆի տեղակալ, նաև Սեյնթ Փոլում միջնակարգ դպրոց հաճախելու տարիներին աշխատել է Արդեն Հիլս քաղաքի ոստիկանական դեպարտամենտում։

1964 թվականին Օտտոն անցնում է ՀԴԲ-ի շարքերը, ծառայողական աստիճանով բարձրանալով նա հասավ տեսուչի, այնուհետև ղեկավարի պաշտոններին։ Ծառայությունից հետո որպես հատուկ գործակալ ղեկավար պաշտոն ստացավ Մինեապոլիս և Չիկագո քաղաքներում, իսկ 1981 թվականին դարձավ օրինապահ ծառայությունների տնօրենի օգնականի պաշտոնակատարը։

Երբ տնօրեն Ուիլիամ Ուեբսթերը դարձավ ԿՀՎ տնօրեն նրան փոխարինեց Օտտոն այնուհետև, երբ Ուիլիամ Սանչեշը ստացավ սենատի հավանությունը որպես ՀԴԲ տնօրեն Օտտոն անցավ թոշակի։

1990 թվականին տնօրեն Սանչեշի կողմից պարգևատրվել է առաջին մեդալով։ Նրա թոշակի անցնելուց հետո Օտտոն հենց այդ թվականին դարձավ Delta Air Lines-ի աշխատակից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]