Ջոն Նեյբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Նեյբեր
John Naber.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ամբողջական անուն`անգլ.՝ John Phillips Naber
Բնօրինակ անուն`անգլ.՝ John Phillips Naber
Մասնագիտացում`լողորդ
Երկիր`Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 20, 1956(1956-01-20)[1] (64 տարեկան)
Ծննդավայր`Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ

Ջոն Ֆիլիպս Նեյբեր (անգլ.՝ John Phillips Naber, հունվարի 20, 1956(1956-01-20)[1], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Նեյբերը ծնվել և մեծացել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան: Նեյբերն այն ավարտել է 1977 թվականին հոգեբանության ոլորտում բակալվրի աստիճանով: Համալսարանում ուսումնառության ժամանակ Ջոնը օգնեց USC Trojans ուսանողական թիմին չորս անգամ նվաճել ուսանողների միջև Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող լողի և ջրացատկի առաջնությունը :

1976 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում Նեյբերը նվաճեց չորս ոսկե մեդալ: Այդ լողերի ընթացքում Նեյբերը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ: Նեյբերի՝ 100մ և 200մ մեջքի վրա լողի ոճում սահմանած ռեկորդները չեն հաղթահարվել յոթ տարի շարունակ[2]:

Օլիմպիադայից հետո Նեյբերը պարգևատրվեց Ջեյմս Սալիվաննայի շքանշանով որպես տարվա Ամերիկյան սիրողական մարզիկ: 1982 թվականին Նեյբերը ընդգրկվեց փառքի սրահում որպես Պատվո լողորդ (անգլ.՝ Honor Swimmer):

Մեծ սպորտից հեռանալուց հետո Նեյբերը տարբեր ժամանակներում աշխատել է մեկնաբան, մոտիվացիոն խոսնակ և պրոֆեսիոնալ գրող [3]:

2014 թվականի մայիսից Ջոն Նեյբերը հանդիսանում է Վուդսայդի միջնակարգ դպրոցի փառքի սրահի անդամ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. «Britannica Library»։ eb.com 
  3. Cousineau, Phil The Olympic Odyssey: Rekindling the True Spirit of the Great Games. — Quest Books, 2003. — С. 161. — ISBN 0835608336
  4. «Woodside High School - Home»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-21-ին։ Վերցված է 2016-01-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ
Նախորդող՝
Ռոլանդ Մաթես
Համաշխարհային ռեկորդ - 100մ հեռավորության լող մեջքի վրա
1976 թվականի հուլիսի 18 – 1983 թվականի օգոստոսի 6
Հաջորդող՝
Ռիկ Քերի
Նախորդող՝
Ռոլանդ Մաթես
Համաշխարհային ռեկորդ - 100մ հեռավորության լող մեջքի վրա
1976 թվականի հունիսի 19 – 1983 թվականի օգոստոսի 3
Հաջորդող՝
Ռիկ Քերի
Պարգևներ
Նախորդող՝
Թիմ Շոու
Ըստ Swimming World տարբերակի տարվա լողորդ
1976
Հաջորդող՝
Բրայան Գուդել