Ջոն Լի Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Լի Սմիթ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ և դատավոր
Ծննդյան օր մայիսի 16, 1894(1894-05-16)
Ծննդավայր Ուայս շրջան, Տեխաս, ԱՄՆ
Վախճանի օր սեպտեմբերի 26, 1963(1963-09-26) (69 տարեկան)
Վախճանի վայր Լաբոք, Տեխաս, ԱՄՆ
Թաղված Տեխաս
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ

Ջոն Լի Սմիթ (անգլ.՝ John Lee Smith, մայիսի 16, 1894(1894-05-16), Ուայս շրջան, Տեխաս, ԱՄՆ - սեպտեմբերի 26, 1963(1963-09-26), Լաբոք, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Տեխասի 32-րդ փոխնահանգապետ (1943-1947)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Լի Սմիթը ծնվել է 1894 թվականի մայիսի 16-ին (այլ տվյալներով՝ մայիսի 15-ին[3]) Չիկո քաղաքում, որը տեղակայված է Տեխաս նահանգի Ուայզ շրջանում։ Եղել է Հենրի Սմիթի (Henry H. Smith) և Մարգարեթ Լի Սմիթը (Margaret Lee Smith) երկու որդիներից մեկը։ Երբ Ջոնը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել էր Տեխասի մեկ այլ՝ Թրոքմորթոն շրջան։

1917 թվականին Սմիթը զորակոչվել է ԱՄՆ բանակ և ծառայել դաշտային հրետանիում, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում մասնակցել է ռազմական գործողությունների։

1940 թվականին դեմոկրատական կուսակցությունից ընտրվել է Տեխասի սենատ և այդ պաշտոնը զբաղեցրել է 1941-1942 թվականներին[1][2]։

1942 թվականին Սմիթը և Տեխասի ապագա նահանգապետ Քոք Սթիվենսոնը միասին որպես թեկնածու մասնակցել են Տեխասի փոխնահանգապետի ընտրություններին և հաղթել են։ 1944 թվականի ընտրություններին Սմիթը կրկին ընտրվել է փոխնահանգապետ, և այսպիսով փոխնահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 1943 թվականի հունվարից մինչև 1947 թվականի հունվարը։

Ջոն Լի Սմիթը մահացել է 1963 թվականի սեպտեմբերի 26-ին և հուղարկավորվել է Լաբբոկի Ռեսթհեյվեն գերեզմանատանը (անգլ.՝ Resthaven Memorial Park)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «John Lee Smith» (HTML)։ Lieutenant Governors of Texas, 1846-present։ Legislative Reference Library of Texas - www.lrl.state.tx.us։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին։ Վերցված է 22.06.2012 
  2. 2,0 2,1 H. Allen Anderson։ «Smith, John Lee» (HTML)։ Handbook of Texas Online։ Texas State Historical Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին։ Վերցված է 21.06.2012 
  3. 3,0 3,1 «John Lee Smith, Sr» (HTML)։ www.findagrave.com։ Արխիվացված օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]