Ջոնաթան Մերգուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Մերգուի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունեբրայերեն՝ יהונתן מרגי
Ի ծնե անունեբրայերեն՝ יהונתן יעקב מרגי
Ծնվել էփետրվարի 10, 2000(2000-02-10) (24 տարեկան)
Թել Ավիվ, Իսրայել
Երկիր Իսրայել
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, պարող և դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլMobile1 Music
 Jonathan Mergui Վիքիպահեստում

Ջոնաթան Յաակով Մերգուի (եբրայերեն՝ יהונתן מרגי‎, փետրվարի 10, 2000(2000-02-10), Թել Ավիվ, Իսրայել), առավել հայտնի է որպես Մերգուի, իսրայելցի երգիչ, երգահան և պարող։ Հայտնի է դարձել «Ծագող արև» նախագծի 5-րդ եթերաշրջանին մասնակցությունից հետո, որտեղ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-2018 թվականներին Մերգուին հայտնվել է «Ծագող արև» նախագծում, որտեղ կատարել է «Մոանա» անիմացիոն ֆիլմից «How Far I'll Go» երգը, որի համար ստացել է ձայների 88%-ը։ 2018 թվականի փետրվարին հասել է նախագծի կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է Չեն Ահարոնիի, Նետտա Բարզիլայիի և Ռիկի Բեն Արիի հետ։ Գրան պրի եզրափակչում վաստակել է 205 միավոր։

2019 թվականի սեպտեմբերին թողարկել է իր դեբյուտային «Ma Iyea» մինի ալբոմը, որի պրոդյուսերը Ջոնի Գոլդշտեյնն էր։ Ալբոմը ներառում է նաև «Asur» և «Hakol Shakuff» սինգլները[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-2021 թվականին հանդիպել է երգչուհի Նոա Կիրելի հետ[2]։

2023 թվականի դեկտեմբերին հարաբերությունների մեջ է ծագումով ռուս իսրայելցի երգչուհի և դերասանուհի Աննա Զաքի հետ[3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019: מה יהיה

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018: תני לי רגע
  • 2019: הזוג הזה
  • 2019: אני לא אני
  • 2019: הכל שקוף
  • 2019: אסור
  • 2019: דיבור נגוע

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.israelhayom.co.il https://www.israelhayom.co.il/article/692205. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «נועה קירל וברק שמיר מתעלמים אחד מהשנייה | TMI». tmi.maariv.co.il. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «מרגי בראיון על הזוגיות עם אנה זק: "כשהתאהבנו אמרנו 'אוקי הסערה מגיעה. בעיה'" | TMI». tmi.maariv.co.il (եբրայերեն). 2024 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Մերգուի» հոդվածին։