Ջոզեֆ Քեննեդի երրորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չորրորդ ընտրատարածք
Ջոզեֆ Պատրիկ Քեննեդի երրորդ
Joseph P. Kennedy III 2011.jpg
Նախագահ Մասսաչուսեթս
Նախորդող Բարնի Ֆրենք
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ստենֆորդ Համալսարան (Բակալավր)
Հարվարդի իրավաբանական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, ֆինանսիստ և helper
Դավանանք Հռոմի կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1980(1980-10-04) (39 տարեկան)
Ծննդավայր Brighton, Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Հայր Ջոզեֆ Փ. Քեննեդի երկրորդ
Ամուսին Lauren Anne Birchfield
Զավակներ 1
 
Կայք՝ kennedy.house.gov[1]
 
Ինքնագիր Joe Kennedy III signature.jpg

Ջոզեֆ Պատրիկ "Ջո" Քենեդի III-ը (հոկտեմբերի 4, 1980(1980-10-04), Brighton, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ է, որը 2013 թվականից  հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի չորրորդ ընտրատարածքի  ներկայացուցիչ: Նա դեմոկրատ է, ում տարածքը ձգվում է Բոստոնի արևմտյան արվարձաններից դեպի նահանգի հարավային ափ: ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոզեֆ Պ. Քենեդի երկրորդի որդին լինելով, մինչ կոնգրեսում ընտրվելը, նա աշխատել է խաղաղության կորպուսի կամավոր եւ որպես շրջանային դատախազի օգնական Cape and Islands-ում և Middlesex-ում: Նա ԱՄՆ արդարադատության նախկին նախարար Ռոբերտ Ֆրենսիս «Բոբբի» Քեննեդիի թոռն է և ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Ֆրենսիս Քեննեդիի եղբոր թոռը:

Ծնված լինելով Բրինգթոնում, Մասսաչուսեթս նահանգում, Քեննեդին իր երկվորյակ եղբայր Մեթյու Ռոչ «Մեթ» Քեննեդիի հետ մեծացել է Բոստոնի տարածաշրջանում: Սթենֆորդ համալսարան հաճախելուց հետո, նա երկու տարի անց է կացրել Դոմինիկյան Հանրապետությունում որպես Խաղաղության Կորպուսի անդամ և 2009 թվականին իր իրավաբանական դիպլոմը ձեռք է բերել Հարվարդի իրավաբանական դպրոցից: 2012 թվականի սկզբին նա հրաժարական տվեց դատախազի պաշտոնից, որպեսզի զբաղեցնի թոշակի անցնող կոնգրեսմեն Բարնի Ֆրենքի տեղը: Նա հեշտությամբ հաղթեց Ժողովրդավարական անվանակարգը և պարտության մատնեց հանրապետական կուսակցության թեկնածու Շոն Բիելատին: Նա երդվել է 2013 թվականի հունվարին և ԱՄՆ կոմիտեի էներգետիկայի և առևտրի պալատում է նստում:

Վաղ կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեդին ծնվել է հոկտեմբերի 4-ին, 1980 թվականին՝ Բրինգթոնում Բոստոնի շրջանում, Նա ծնվել է իր եղբայր Մեթյուից ութ րոպե հետո: Նրանք սենատոր Ռոբերտ Ֆրենսիս "Բոբի" Քենեդի եւ Էթել Սկակելի ավագ թոռներն են: Քեննեդին մեծացել է Բրինգթոնում և Մարշֆիլդի ափամերձ քաղաքում, նաև ամառներն անց է կացրել Քեյփ Քոդում: Մանկուց նա տարված էր քաղաքականությամբ: 1980 թվականին նրա ծնողներն զբաղվում էին իրենց ազգակից ԱՄՆ սենատոր Թեդ Քեննեդիի նախագահական քարոզարշավով: Քեննեդիի հայրը 1986 թվականին ընտրվեց Կոնգրեսում: Քաղաքական կյանքի լարվածությունը թվականին Ջոզեֆի և Շեյլայի ամուսնության բաժանման պատճառ հանդիսացան: Նրանք բաժանվեցին 1991 թվականին: Երկվորյակները հետագա տարիներն անց կացրին Բրինգթոն կամ Քեմբրիջ այցելելով:

Քենեդին (I) Դոմինիկյան Հանրապետությունում որպես խաղաղության կորպուսի անդամ:

Քեմբրիջում Buckingham Browne & Nichols դպրոցն ավարտելուց հետո, Քեննեդին և իր եղբայրն ընդունվեցին Սթենֆորդի Համալսարան, որտեղ նա մասնագիտացել է կառավարման գիտության և ինժեներական արվեստի մեջ: Քեննեդիի ալկոհոլ չօգտագործելու փաստը հանգեցրեց այն բանին, որ նրան սկսեցին անվանել «կաթնավաճառ», քանզի Լաքրոս թիմի անդամները բարերում նրա համար կատակով կաթ էին պատվիրում: Սթնֆորդում Քեննեդին մնում էր բասկետբոլի ազգային ասոցացիայի ապագա խաղացող Ջեյսոն Քոլլինսի հետ:

2003 թվականին ավարտելուց հետո, Քեննեդին միացավ Խաղաղության կորպուսին և որպես վարժ իսպաներեն խոսող, աշխատեց Դոմինիկյան Հանրապետության Պուերտո Պլատա նահանգում (2004-2006): Նա օգնում էր տեղացի գիդ-ուղեկցորդներին` Ռիո Դամայագուա այգու 27 Charcos արգելոցում: Նա խումբը վերակազմակերպեց արտաքին աջակցությամբ, ուղղորդեց, որպեսզի վերակառուցեն այգու որոշակի տարածք և զարգացնեն հմտություններ՝ տեղանքը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու համար:  «Մենք փաստացիորեն ստեղծեցինք միություն», ասաց Քեննեդին, ով հաղորդեց, որ խմբի ջանքերի շնորհիվ աշխատակիցներն ավելի շատ գումար աշխատելու հնարավորություն ստացան և ավելացան զբոսաշրջային ընկերությունների եկամուտները:  Մամլո հաղորդագրության համաձայն, Խաղաղության կորպուսում նրա գործունեություններն ընդգրկում էին նաև Ընդդեմ աղքատության խորհրդատու դեմոկրատական կուսակցության նախագահի գրասենյակում, ինչպես նաև Միավորված Ազգերի զարգացման ծրագրի վերլուծաբան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]