Ջովանի Սանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջիովանի Սանտիից)
Ջովանի Սանտի
իտալ.՝ Giovanni santigo |||
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1440 և ոչ ուշ քան 1445
ԾննդավայրԿոլբորդոլո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ[1]
Մահացել էօգոստոսի 1, 1494[2][3][4]
Մահվան վայրՈւրբինո, Պապական մարզ[1]
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ և արվեստագետ
Զբաղեցրած պաշտոններպալատական նկարիչ
ԵրեխաներՌաֆայել Սանտի[5]
 Giovanni Santi Վիքիպահեստում

Ջովանի Սանտի (իտալ.՝ Giovanni Santi, ոչ վաղ քան 1440 և ոչ ուշ քան 1445, Կոլբորդոլո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ[1] - օգոստոսի 1, 1494[2][3][4], Ուրբինո, Պապական մարզ[1]), իտալացի գեղանկարիչ, դեկորատոր Ռաֆայել Սանտիի հայրը։ Ծնվել է 1435 թվականին Իտալիայի արևելքում գտնվող Ուրբինո քաղաքում։ Մահացել է 1494 թվականի օգոստոսի 1-ին։

Գիովանի Սանտի՝ «Մադոննան մանկան հետ»

Որոշ ժամանակ եղել է մանր առևտրական։ Այնուհետև նկարչություն է սովորել Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի մոտ։ Հավանաբար որոշ ժամանակ եղել է Մելոցցո դա Ֆորլիի օգնականն ու ընկերը։ Ավելի ուշ Ջովանի Սանտին դարձել է պալատական նկարիչ դուքս Ուրբինո Ֆեդերիգո դա Մոնտեֆելտրոյի օրոք։ Նա ստեղծել է մի շարք խորանի նկարներ, որոնք պահվում են Բեռլինի պատկերասրահում, Մադոննան՝ Ուրբանոյի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ինչպես նաև Բուդապեշտի Կերպարվեստի թանգարանում և այլ թանգարաններում։

Տիրանի մատուռի որմնանար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիի Տիրանիի մատուռի որմնանկար, Ջովանի Սանտի

Կալիում գտնվող Սան Դոմենիկոյի եկեղեցին Տիրանիի հայտնի մատուռներից է, որը Պիետրո Տիրանիի պատվերով ձևավորել է Ջովանի Սանտին և համարվում է տասնվեցերորդ դարի գլուխգործոց։ 1859 թվականին Օստին Հենրի Լայարդը «Առունդելյան միություն» ամսագրում հրատարակել է «Ջովանի Սանտին և նրա որմնանկարը Կալիում» հոդվածը, որը 1994 թվականին Ռ. Վարեզեի կողմից թարգմանվել է իտալերեն։ Տիրանիի մատուռի որմնանկարները Ջովանի Սանտիի լավագույն աշխատանքներից են, որտեղ հրեշտակին պատկերել է երիտասարդ Ռաֆայելի պատկերով, իսկ Սուրբ Հովհաննես Մկրտչին՝ իր դիմանկարով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]