Jump to content

Ջին Գեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջին Գեյլ
Ջին Գեյլ . 1935 թ․
Ծնվել է
Լենոր Գիլմարտին




( 1912-09-13 ) 13 սեպտեմբերի, 1912 թ



Մահացել է Սեպտեմբերի 26, 1974 (1974-09-26) (տար 62)



Զբաղմունք Դերասանուհի

Ջին Գեյլ (անգլերեն՝ Jean Gale․ սեպտեմբերի 13, 1912(1912-09-13)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա - սեպտեմբերի 26, 1974(1974-09-26)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հիմնականում հանդես է եկել վոդևիլներում։ 1930-ական թվականներին նկարահանվել է մի շարք ֆիլմերում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ որպես Լենոր Գիլմարտին։ Ունեցել է երկվորյակ քույր՝ Ջոան Գեյլը (ծնվ․ Լորեն Գիլմարտին, 1912 թվականի սեպտեմբերի 13 - 1998 թվականի հունիսի 11), ևս երկու քույր, որոնք նույնպես երկվորյակներ էին․ Ջեյն Գեյլ (ծնվ. Հելեն Գիլմարտին, 1911 թվականի հուլիսի 6-ին) և Ջուն Գեյլ (ծնվ. Դորիս Գիլմարտին; հուլիսի 6, 1911 – նոյեմբերի 13, 1996 թ.)։ Խաղացել են վոդևիլներում՝ հանդես գալով որպես Գեյլերի քառյակ[3] Հիշարժան են նրանց դերակատարումները Ջորջ Ուայթի 1931 թվականի սկանդալները և 1936 թվականի սկանդալները ներկայացումներում[4]։

WAMPAS Baby Stars 1934; Ձախից աջ կանգնած՝ Ջուդիթ Առլեն, Ջին Գեյլ, Էնն Հովեյ, Քեթրին Ուիլյամս, Հեյզել Հեյս, Ջիջի Փերիշ ․ նստած՝ Հելեն Քոհեն, Ժակլին Ուելս, Բեթի Բրայսոն, Ջին Կարմեն, Լու Անն Մերեդիթ, Դորոթի Դրեյք, Լյուսիլ Լունդ

Քույրերը վաղ տարիքից են սկսել ելույթ ունենալ վոդևիլներում։ Ջինին արժանացել է կինոստուդիաների ուշադրությանը, և նրան վստահվել է մի ոչ մեծ դեր Bottoms Up/ «Տակնիվեր» ֆիլմում (1934), որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Սպենսեր Թրեյսին։ Այդ նույն տարում նա ընտրվել է « WAMPAS Baby Stars » մրցույթում հաղթող ճանաչված տասներեք աղջիկների խմբում․ դա կինոյի գովադատուների ընկերակցություն հանդիսացող WAMPAS-ի անցկացրած վերջին ընտրությունն էր այդ ձևաչափով[5]։ Ակնկալվել է, որ Ջինը դերասանական բեղմնավոր կարիերան է ունենալու կինոյում, սակայն նա ընդամենը չորս կինոդեր է խաղացել՝ հանդես գալով հետևյալ ֆիլմերում ․ «Համբույր և դիմահարդարում», «Երիտասարդ և գեղեցիկ» (երկուսն էլ՝ 1934 թվականին), երրորդը՝ «Աստղ է ծնվում » (1937) և չորրորդը՝ « Աղջիկը Ա պողոտայից» (1940 թ.):

Հետագա տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինը բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղ ապրել է մինչև իր մահը, որը տեղի է ունեցել 1974 թվականի սեպտեմբերի 26-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. «Gale Quintuplets». www.ibdb.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  4. «Jean Gale – Broadway Cast & Staff | IBDB». www.ibdb.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  5. Mank, Gregory William (2015 թ․ սեպտեմբերի 15). Women in Horror Films, 1930s (անգլերեն). McFarland. ISBN 978-1-4766-0954-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Գեյլ» հոդվածին։