Ջիմմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ջիմմա
Jimmamosque.jpg
Կոորդինատներ: 7°40′0″ հս․ լ. 36°50′0″ ավ. ե. / 7.66667° հս․. լ. 36.83333° ավ. ե. / 7.66667; 36.83333
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
Մակերես50,2 կմ²
ԲԾՄ1780±1 մետր
Բնակչություն177 900 մարդ (2015)[1]
Հեռախոսային կոդ47
##Ջիմմա (Եթովպիա)
Red pog.png

Ջիմմա (ամհարերեն՝ ጅማ, օրոմո՝ Jimma), Եթովպիայի հարավարևելյան մասի ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Օրոմիայի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի սկիզբը Ջիմման (Հիրմաթա անունով) եղել է առևտրի խոշոր կենտրոն, Օրոմո պետության մայրաքաղաք Ջիրեն քաղաքի արվարձան: Քաղաքը գտնվել է առևտրային ուղիների հատման վայրում, նրա նշանակությունը ժամանակի հետ մեծացել է, և 19-րդ դարի կեսերին քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա Աբբա Ջիֆարա I թագավորի կողմից կառուցվել է թագավորական պալատ: 1932 թվականին՝ Աբբա Ջիֆարա II թագավորի մահվանից հետո, Ջիմմա թագավորությունը կործանվել է և նրա տարածքն ուղղակիորեն ենթարկվել է Եթովպիային։

1930-ականների վերջերին Ջիմման վերակառուցվել և ընդլայնվել իտալիական գաղութարարների իշխանության ներքո։ Քաղաքը դարձել է իսլամական մշակույթի կենտրոններից մեկը Եթովպիայում, բացվել է դպրոց ֆիքհերի ուսումնասիրության համար[2]։ 1975 թվականի ապրիլին Ջիմմայում և նրա ծայրամասերում տեղի են ունեցել ուսանողական և գյուղացիական խռովություններ, որ ճնշվել են զորքի կողմից։ Բախումների արդյունքում 24 մարդ զոհվել է, շատերը ձերբակալվել են[3]։

1991 թվականի մայիսին՝ Քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի օր առաջ, Ջիմման գրավվել է Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-դեմոկրատական ճակատի կողմից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմման գտնվում է Ադիս Աբեբայից մոտավորապես 250 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից 2085 մետր բարձրության վրա[4]։ Քաղաքի միջով անցնում է Աուետու գետը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմմա (1981-2010, 1952 – ներկա)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 35.0
(95)
35.7
(96.3)
37.7
(99.9)
38.0
(100.4)
34.7
(94.5)
31.1
(88)
29.0
(84.2)
28.9
(84)
31.6
(88.9)
30.0
(86)
31.0
(87.8)
31.6
(88.9)
38.0
(100.4)
Միջին բարձր °C (°F) 27
(81)
28
(82)
28
(82)
27
(81)
27
(81)
25
(77)
24
(75)
24
(75)
25
(77)
26
(79)
27
(81)
27
(81)
26.3
(79.3)
Միջին օրական °C (°F) 19.0
(66.2)
19.9
(67.8)
21.1
(70)
21.2
(70.2)
20.9
(69.6)
20.1
(68.2)
19.2
(66.6)
19.4
(66.9)
19.9
(67.8)
19.6
(67.3)
18.3
(64.9)
18.0
(64.4)
19.7
(67.5)
Միջին ցածր °C (°F) 12
(54)
13
(55)
13
(55)
13
(55)
13
(55)
13
(55)
13
(55)
13
(55)
13
(55)
12
(54)
12
(54)
12
(54)
12.7
(54.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −2.3
(27.9)
0.0
(32)
0.0
(32)
1.5
(34.7)
4.4
(39.9)
4.3
(39.7)
8.4
(47.1)
7.9
(46.2)
6.0
(42.8)
2.7
(36.9)
0.0
(32)
−2.8
(27)
−2.8
(27)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 37
(1.46)
39
(1.54)
105
(4.13)
151
(5.94)
206
(8.11)
239
(9.41)
269
(10.59)
273
(10.75)
220
(8.66)
139
(5.47)
50
(1.97)
38
(1.5)
1766
(69,53)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 7 9 14 16 19 22 24 25 21 12 7 5 181
% խոնավություն 59 62 63 66 72 76 80 80 77 73 68 64 70
Միջին ամսական արևային ժամ 238.7 194.9 220.1 192.0 207.7 153.0 120.9 148.8 174.0 213.9 237.0 251.1 2352,1
Միջին օրական արևային ժամ 7.7 6.9 7.1 6.4 6.7 5.1 3.9 4.8 5.8 6.9 7.9 8.1 6.4
Աղբյուր #1: World Meteorological Organisation (average high and low, and rainfall)[5]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (mean temperatures 1991–2005, humidity 1959–1982, and sun 1991–2005),[6] Meteo Climat (record highs and lows)[7]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրական-կենտրոնական գործակալության տվյալներով՝ 2007 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 120 960 մարդ, այդ թվում՝ 60 824 տղամարդ և 60 136 կին։ Քաղաքում ապրող երեք հիմնական էթնիկական խմբերն են՝ օրոմո (46,71 %), ամհարա (17,14 %) և դավուրո (10,05 %), մյուս բոլոր ազգերի ներկայացուցիչները՝ 26,1 %։ Ամհարերենը մայրենի լեզու է բնակչության 41,58 %-ի համար, օրոմո լեզուն՝ 39,96 %-ի, իսկ մնացածը 18,46 %-ը որպես մայրենի նշել են այլ լեզուներ։ Բնակչության 46,84 %-ը Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցու հետևորդներ են, 39,03 %-ը՝ մուսուլմաններ, իսկ 13,06 %-ը՝ բողոքականներ[8]։

1994 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 88 867 մարդ, այդ թվում՝ 43 874 տղամարդ և 43 993 կին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտամշակման արդյունաբերական կենտրոն է։ Քաղաքի տարածքում է Եթովպիայի ամենամեծ սուրճի պլանտացիան։ 2006 թվականի դեկտեմբերին Աֆրիկյան զարգացման բանկի միջոցներով (98 մլն դոլար) սկսվել է Ջիմման և Միզան-Տեֆերին կապող խճուղու շինարարությունը, որի երկարությունը 227 կմ է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսարժան վայրերը՝ Աբբա Ջիֆարի պալատ, թանգարան, համալսարան, շուկաներ, օդանավակայան։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլատու Աստատկե – եթովպացի ջազային վիբրաֆոնիստ, կոմպոզիտոր և գործիքավորող:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/Ethiopia.html
  2. J. Spencer Trimingham, Islam in Ethiopia (Oxford: Geoffrey Cumberlege for the University Press, 1952), p. 137.
  3. Marina and David Ottaway, Ethiopia: Empire in Revolution (New York: Africana, 1978), p. 73f
  4. «Jima, Ethiopia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2013-08-31 
  5. «World Weather Information Service – Jimma»։ World Meteorological Organisation։ Արխիվացված օրիգինալից 23 October 2013-ին։ Վերցված է 6 April 2019 
  6. «Klimatafel von Jimma (Dschimma), Provinz Jimma / Äthiopien»։ Baseline climate means (1961–1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 6 April 2019 
  7. «Station Jimma» (French)։ Météo Climat։ Վերցված է 6 April 2019 
  8. 2007 Population and Housing Census of Ethiopia: Results for Oromia Region, Vol. 1, Tables 2.1, 2.5, 3.4 (accessed 13 January 2012)