Jump to content

Ջեք Հաճինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Հաճինյան
Ծնվել է1977
ԾննդավայրՄոնթեբելլո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, USC Sol Price School of Public Policy? և Հայկական Մեսրոպյան դպրոց
Մասնագիտությունգործարար
Զբաղեցրած պաշտոններMayor of Montebello, California?

Ջեք Հաճինյան (1977, Մոնթեբելլո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ քաղաքական գործիչ, Կալիֆոռնիայի նահանգի Մոնթեբելլո քաղաքի նախկին քաղաքապետ և Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի նախկին անդամ։

Ջեք Հաճինյանը ծնվել է Կալիֆոռնիայի Մոնթեբելլո քաղաքում՝ ամերիկահայ ընտանիքում[1]։ Նրա պապը փրկվել է Հայոց ցեղասպանությունից[2]։

Հաճախել է Պիկո Ռիվերա քաղաքում գտնվող Հայկական Մեսրոպյան դպրոց[3][4]։ Ավարտելուց հետո սովորել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում և Փասադենայի քաղաքային քոլեջում։ Ավարտել է ՀԴԲ քաղաքացիական ակադեմիան (FBI Citizens Academy):

Հաճինյանը աշխատում է որպես անշարժ գույքի գործակալ և Մոնթեբելլոյի ռիելթորների խորհրդի անդամ է[1]։ Եղել է նաև Մոմթբելլոյի առևտրի պալատի անդամ, Քաղաքացիական ծառայությունների հանձնաժողովի նախագահ և ներդրումային կոմիտեի անդամ։

Հաճինյանը եղել է 1997 թվականի աշխարհի առաջնության Offshore Race X-Plosive թիմի անդամ[5]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Հաճինյանը առաջադրվել է Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի ընտրություններում, իսկ նոյեմբերի 8-ին դարձել է քաղաքային խորհրդի կազմում աշխատող առաջին ամերիկահայը[4]։ Այստեղ երեք տարի աշխատելուց հետո դարձել է Մոնթեբելլոյի քաղաքապետ[6]։ Երդման արարողությանը ներկա են եղել շերիֆ Ջիմ ՄաքԴոնելը, Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը և Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Մուշեղ Մարտիրոսյանը։ 2015 թվականին երկրորդ անգամ ընտրվել է Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ[6][7]։ 2020 թվականին Հաճինյանը կրկին փորձել է մասնակցել ընտրություններին, սակայն ընկել է երրորդ տեղը՝ հավաքելով ձայների 14 տոկոսից քիչ ձայն[8]։ Խորհրդում իր պաշտոնավարման ընթացքում նա եղել է ACE Project-ի նախագահը, Housing-ի նախագահ, Կալիֆոռնիայի Բնակարանային, համայնքային և տնտեսական զարգացման քաղաքականության հանձնաժողովի նախագահ, Gateway Cities շրջանի անտունության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ և San Gabriel Valley և Gateway Cities կառավարությունների խորհրդի անդամ[9]։

Ներկայումս Հաճինյանը աշխատում է Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմում և Լոս Անջելեսի շրջանի Ալկոհոլի և թմրամիջոցների հարցերով զբաղվող հանձնաժողովի գործադիր խորհրդում[4]։ Հաճինյանը Մոնթեբելլո-Ստեփանակերտ քույր քաղաքների միության հիմնադիրն է[4]։

Հաճինյանը Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի անդամ է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Jack Hadjinian - Mayor Pro Tem». City of Montebello. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  2. Funes, Juliette (2013 թ․ ապրիլի 10). «Montebello hosts exhibit commemorating 98th anniversary of Armenian Genocide». Pasadena Star-News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  3. 1 2 «Jack Hadjinian Elected to Montebello City Council». Armenian Observer. 2011 թ․ նոյեմբերի 16.
  4. 1 2 3 4 «Hadjinian Wins Montebello City Council Race». Asbarez. 2011 թ․ նոյեմբերի 10.
  5. «Jack Hadjinian Announces Bid for Montebello City Council». Asbarez. 2011 թ․ օգոստոսի 10.
  6. 1 2 Sprague, Mike (2014 թ․ նոյեմբերի 25). «Montebello installs Jack Hadjinian as its first Armenian mayor». Whittier Daily News.
  7. «Home». vanessadelgado2018.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  8. Sprague, Mike (2020 թ․ նոյեմբերի 3). «Election results: Montebello voters again seek change on City Council». Whittier Daily News.
  9. «Montebello's recall is on: Supporters have OK to get signatures against Delgado, Hadjinian». 2018 թ․ օգոստոսի 9.