Ջերմային հարված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջերմային հարված
Տեսակ հիվանդություն
Ենթադաս հիպերթերմիա
Բժշկական մասնագիտություն անհետաձելի բժշկություն
ՀՄԴ-9 992.0
ՀՄԴ-10 T67.0
Հիվանդությունների բազա 5690
MedlinePlus 000056
eMedicine 166320
MeSHID D018883 և D018882

Ջերմային հարված, օրգանիզմի գերտաքացման արդյունք։ Ջերմության ժամանակ օրգանիզմն ի վիճակի չէ պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը, համապատասխան ջերմակարգավորման անհնարինությունը հանգեցնում է լուրջ խախտումների։ Ջերմային հարվածը կարող է առաջացնել բարդ հետևանքներ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանություններով, ընդհուպ մինչև սրտի կանգառը։

Ջերմային հարվածի կլինիկական ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասֆիկտիկ (շնչահեղձական) – գերակշռում է շնչառության խախտումը, տենդային ջերմությունը՝ 38-39 °C
  2. Հիպերթերմիկ – գերակշռում է պիրետիկ ջերմությունը՝ 40-41 °C
  3. Ուղեղային – գերակշռում է նեյրոհոգեկան խանգարումը
  4. Գաստրոէնթերոլոգիական – գերակշռում են մարսողական խանգարումներ։

Ջերմային հարվածի նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարմնի մաշկի կարմրում,
  • Հևոց,
  • Թուլություն,
  • Սրտխառնոց, փսխում,
  • Գլխապտույտ,
  • Տեսողական հալյուցինացիաներ,
  • Հաճախակի և թույլ զարկերակ,
  • Մաշկը դառնում է ավելի տաք և չոր,
  • Մկանային նոպաներ և ցավ,
  • Շնչառության հաճախականություն,
  • Ծանր դեպքերում՝ հալյուցինացիաներ, ջղաձգումներ, գիտակցության կորուստ,
  • Քնի խանգառում կամ բացակայություն։

Օգնություն ջերմային հարվածի դեպքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմային հարվածի առաջին նշանների դեպքում պետք է դիմել բժշկի։ Մինչ բժշկի ժամանումը անհրաժեշտ է ապահովել օրգանիզմի սառեցումը։

Եթե տուժածը սրտխառնոց ունի, թույլ է, ապա նա պետք է հորիզոնական դիրք ընդունի՝ հով տեղում պառկելով մեջքի վրա։ Սակայն փսխելու դեպքում անհրաժեշտ է հիվանդին նստեցնել այնպիսի դիրքով, որպեսզի նա չխեղդվի։

Ճակատի և ծոծրակի վրա դնել սառը թրջոց։ Վարորդական դեղատուփից կարելի է օգտվել սառեցնող բարձիկից։

Ապահովել թարմ օդի հոսքը։

Հնարավորության դեպքում մարմնի վրա լցնել 18-20 °C ջերմաստիճան ունեցող ջուր, կարելի է նույնիսկ ցնցուղ ընդունել։

Եթե գիտակցությունը մթագնված է, ապա պետք է շնչել անուշադրի սպիրտի գոլորշիներով։

Առավելագույն վտանգի խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմային հարվածը մեծ վտանգ է ներկայացնում սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց (այս դեպքում կարող են լինել նաև մահվան դեպքեր) և երեխաների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]