Ջերգիզ Ժամհարյանը ծնվել է 1903 թվականին Բիթլիսում։ 1915 թվականին փրկվելով եղեռնից՝ փախել է Երևան։ 1922-1925 թվականներին սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1928 թվականից սկսում է աշխատել Հայֆիլմում որպես բեմադրիչ-ռեժիսոր։ 1930 թվականին ավարտում է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1936-1950 թվականներին աշխատում է Լենինականի (այժմ՝ Գյումրի), Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) դրամատիկական թատրոններում որպես ռեժիսոր։ 1950 թվականից եղել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի ռեժիսոր[1]։